ՀՈՒԼԻՍԻ 8. «ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐԸ»
Ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ
« Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է սրտի բոլոր ներսը»։
Առակներ 20:27
Եկե՛ք վերհիշենք, որ երբ մարդու հոգին վերամիավորվում է Աստծո հետ, իսկ Սուրբ Հոգին գալիս լցնում է այդ ճրագը, այդ ժամանակ մարդու ներսի ճրագը վառվում է և լույս սփռում նրա ամբող ներքին էության վրա։ Նա այլևս խավարում չէ։ Բացի այդ, վերստին ծնված հոգին ուղի է դառնում, որի միջոցով Սուրբ Հոգին կարող է նրանից բխել այս աշխարհի մեջ։ Հիսուսն ասաց.
« – Ինձ հավատացողը, ինչպես Գիրքն ասում է, նրա փորից կենդանի ջրերի գետեր կբխեն։
Սա ասաց այն հոգու համար, որ ընդունելու էին նրա հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորված»։
Հովհաննես 7:38-39
Այն բանից հետո, երբ Պենտեկոստեի օրը տրվեց Սուրբ Հոգին, մարդու վերածնված հոգին դարձավ ուղի կամ գետի հուն, որի միջոցով հոգևոր կյանքի գետերը կարող էին բխել այս աշխարհի մեջ։ Սա մի հրաշալի կերպարանափոխություն է, որովհետև վերոնշյալը ասելուց անմիջապես առաջ Հիսուսն ասաց. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի» (խոսք 37):
Ասպիսով, վերստին ծնվելու կերպարանափոխությունը և Սուրբ Հոգով լցվելը հիասքանչ փոփոխություն է բերում. ծարավ մարդը, ով նույնիսկ չուներ այնքան, որ իրեն բավականացներ, հիմա ուղի է դառնում, որի միջոցով հոգևոր կյանքի ջրերը կարող են հոսել դեպի շրջակա աշխարհ, որն այդ ջրերի կարիքն ունի։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ ինձ միավորեցիր Քեզ հետ։ Ես հռչակում եմ, որ կլինեմ մի ուղի, որի միջոցով Սուրբ Հոգին և հոգևոր կյանքի ջրերը կբխեն՝ հասնելու կարիքավոր աշխարհին։ Ես հռչակում եմ, որ ես միավորվել եմ Աստծո հետ և Նրա հետ հոգով մեկ եմ։