Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ18
  • 1Եւ շատ ժամանակ անցնելուց յետոյ Տիրոջ խօսքն եղաւ Եղիային՝ երրորդ տարին ասելով. Գնա երեւեցիր Աքաաբին, եւ ես անձրեւ պիտի տամ երկրի երեսին։
  • 2Եւ Եղիան գնաց Աքաաբին երեւելու համար. Եւ սովը սաստիկ էր Սամարիայում։
  • 3Եւ Աքաաբը կանչեց իր տան վերակացու Աբդիային, եւ Աբդիան Տէրիցը շատ վախենում էր,
  • 4Եւ երբոր Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, այն ժամանակ Աբդիան հարիւր մարգարէ առաւ եւ նորանցից յիսուն յիսուն մարդ առաւ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով ու ջրով։
  • 5Եւ Աքաաբն ասեց Աբդիային. Գնա այս երկրի բոլոր ջրի աղբիւրների եւ բոլոր հեղեղատների մօտ, գուցէ խոտ գտնենք եւ մեր ձիանքն ու ջորիքն ապրեցնենք եւ չ’զրկուինք անասուններից։
  • 6Եւ երկիրը բաժանեցին իրանց մէջ, նորա մէջ շրջելու համար. Աքաաբն մէկ ճանապարհով գնաց առանձին, եւ Աբդիան մէկ ճանապարհով գնաց առանձին։
  • 7Եւ երբոր Աբդիան ճանապարհին էր, ահա Եղիան հանդիպեց նորան, եւ նա ճանաչեց նորան եւ ընկաւ իր երեսի վերայ եւ ասեց. Սա դո՞ւ ես, տէր իմ Եղիա։
  • 8Եւ նա ասեց. Ես եմ. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան։
  • 9Եւ նա ասեց. Ես ի՞նչ եմ մեղանչել, որ դու ծառայիդ Աքաաբի ձեռքն ես տալիս որ ինձ մեռցնէ։
  • 10Կենդանի է Եհովան՝ քո Աստուածը, որ չ’կայ մի ազգ եւ թագաւորութիւն ուր որ իմ տէրը մարդ ուղարկած չ’լինի քեզ որոնելու, բայց ասում են՝ Չ’կայ. Եւ այն ազգին եւ այն թագաւորութեանը երդում է տուել թէ քեզ չեն գտել։
  • 11Եւ հիմա դու ասում ես. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան։
  • 12Եւ կ’լինի որ ես քո մօտիցը գնամ եւ Տիրոջ հոգին քեզ վեր առնէ տանէ մի տեղ, որ ես չ’գիտեմ, եւ ես գնամ Աքաաբին իմացնեմ, եւ նա քեզ չ’գտնէ, այն ժամանակ նա ինձ կ’սպանէ. Բայց ծառադ Տէրիցը երկիւղած եմ իմ մանկութիւնից։
  • 13Մի՞թէ չեն իմացրել իմ տիրոջը այն որ արի՝ Յեզաբէլը Տիրոջ մարգարէներին սպանելիս, որ թաքցրի Տիրոջ մարգարէներից հարիւր մարդ յիսուն յիսուն՝ քարայրներում եւ նորանց կերակրեցի հացով ու ջրով։
  • 14Եւ հիմա դու ինձ ասում ես. Գնա ասիր քո տիրոջը թէ Ահա Եղիան, որ ինձ սպանէ։
  • 15Եւ Եղիան ասեց. Կենդանի է Զօրաց Տէրը, որի առաջին կանգնած եմ, որ այսօր պիտի երեւեմ նորան։
  • 16Եւ Աբդիան գնաց ու Աքաաբին դիմաւորեց եւ նորան պատմեց, եւ Աքաաբը գնաց Եղիային դիմաւորելու։
  • 17Եւ հէնց որ Աքաաբը Եղիային տեսաւ, իսկոյն ասեց Աքաաբը նորան. Սա դո՞ւ ես, ով Իսրայէլի խանգարողը։
  • 18Եւ նա ասեց. Ես չեմ խանգարել Իսրայէլին, այլ դու եւ քո հօր տունը, որ թողելով Տիրոջ պատուէրները գնում ես Բահաղների ետեւից։
  • 19Եւ հիմա մարդ ուղարկիր հաւաքիր բոլոր Իսրայէլին ինձ մօտ Կարմեղոս սարի վերայ. Եւ Բահաղի չորս հարիւր յիսուն մարգարէներին, եւ Աստարովթի չորս հարիւր մարգարէներին, որ ուտում են Յեզաբէլի սեղանից։
  • 21Եւ Եղիան մօտեցաւ բոլոր ժողովրդին եւ ասեց. Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ. Եթէ Եհովան է Աստուածը, նորա ետեւից գնացէք, եւ եթէ Բահաղն է, նորա ետեւից գնացէք. Եւ ժողովուրդը նորան մի բան պատասխան չ’տուաւ։
  • 22Եւ Եղիան ասեց ժողովրդին. Մինակ ես եմ մնացել Եհովայի մարգարէ. Իսկ Բահաղի մարգարէները չորս հարիւր յիսուն մարդ են։
  • 23Արդ թող մեզ երկու զուարակ տան. Եւ նորանք իրանց համար ընտրեն մէկ զուարակը, նորան կտորեն եւ դնեն փայտերի վերայ, բայց կրակ չ’դնեն. Եւ ես էլ անեմ միւս զուարակը եւ դնեմ փայտերի վերայ, եւ կրակ չ’դնեմ։
  • 24Յետոյ դուք կանչեցէք ձեր աստուծոյ անունը, իսկ ես կ’կանչեմ Եհովայի անունը. Եւ կ’լինի՝ այն աստուածը, որ կրակով պատասխան կ’տայ, նա է Աստուածը. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեց՝ եւ ասեցին. Լաւ խօսք է։
  • 25Եւ Եղիան ասեց Բահաղի մարգարէներին. Ընտրեցէք ձեզ համար մէկ զուարակը, եւ սկիզբը դուք արէք. Որովհետեւ դուք շատ էք, եւ կանչեցէք ձեր աստուծոյ անունը, բայց կրակ մի դնէք։
  • 26Եւ նորանք առան իրանց տրուած զուարակը եւ արին եւ կանչեցին Բահաղի անունը առաւօտից մինչեւ կէսօր ասելով. Ով Բահաղ, պատասխան տուր մեզ. Բայց ոչ ձայն կար, ոչ պատասխանող. Եւ ոստոստում էին իրանց շինած սեղանի մօտ։
  • 27Եւ կէսօր էր դառել, եւ Եղիան նորանց ծաղր անելով ասեց. Բարձր ձայնով կանչեցէք. Որովհետեւ նա աստուած է, գուցէ խոր մտածութեան մէջ է, կամ զբաղուած է, եւ կամ ճանապարհորդութիւն է անում, գուցէ նա քնած է եւ զարթնանայ։
  • 28Եւ նորանք բարձր ձայնով կանչեցին, եւ իրանց օրէնքի պէս, կտրտում էին իրանց մարմինները սուրերով եւ գեղարդներով, մինչեւ որ արիւնը թափվում էր նորանց վերայից։
  • 29Եւ երբոր կէսօրն անցաւ, նորանք դեռ մարգարէանում էին մինչեւ երեկոյեան զոհի ժամանակը, բայց ոչ ձայն կար, ոչ պատասխան տուող եւ ոչ լսող։
  • 30Այն ժամանակ Եղիան ասեց բոլոր ժողովրդին. Ինձ մօտ եկէք. Եւ բոլոր ժողովուրդն եկաւ նորա մօտ, եւ նա նորոգեց Տիրոջ սեղանը, որ քանդուած էր։
  • 31Եւ Եղիան վեր առաւ տասնեւերկու քարեր Յակոբի որդկանց թիւին չափ, որ Տիրոջ խօսքը եղաւ նորան թէ Իսրայէլ լինի քո անունը։
  • 32Եւ այն քարերիցը մի սեղան շինեց Տիրոջ անունովը, եւ սեղանի շուրջը մէկ փոս շինեց, որ երկու գրիւ սերմ կ’առնէր։
  • 33Եւ փայտերը շարեց եւ կտորեց զուարակը եւ դրաւ փայտերի վերայ.
  • 34Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները, ո՞ւր են Սեփարուիմի, Անայի եւ Աւայի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից
  • 35Եւ ջուրերը գնում էին սեղանի շուրջովը, եւ փոսն էլ լցուեցաւ ջրով։
  • 36Եւ երեկոյեան զոհի ժամանակն էր, երբոր Եղիա մարգարէն մօտեցաւ եւ ասեց. Ով Եհովայ՝ Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի Աստուածը. թող այսօր իմացուի, որ դու ես Աստուած Իսրայէլի մէջ, եւ ես քո ծառան եմ, եւ թէ ես քո խօսքովն եմ արել այս բոլոր բաները։
  • 37Պատասխան տուր ինձ, ով Տէր, պատասխան տուր ինձ որ այս ժողովուրդն իմանայ, որ դու Եհովադ ես Աստուած. Եւ դու ետ կ’դարձնես նորանց սիրտերը։
  • 38Եւ Եհովայի կրակը վայր իջաւ եւ կերաւ ողջակէզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը, եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։
  • 39Եւ բոլոր ժողովուրդը տեսաւ եւ վայր ընկան իրանց երեսների վերայ եւ ասեցին. Եհովան է Աստուած, Եհովան է Աստուած։
  • 40Եւ Եղիան ասեց նորանց. Բռնեցէք Բահաղի մարգարէներին, որ նորանցից մէկ մարդ չ’պրծնի, եւ նորանց բռնեցին. Եւ Եղիան վայր իջեցրեց նորանց Կիսոն հեղեղատի մօտ, եւ նորանց սպանեց այնտեղ։
  • 41Եւ Եղիան ասեց Աքաաբին. Վեր գնա կեր ու խմիր. Որովհետեւ անձրեւի սաստիկ ձայն կայ։
  • 42Եւ Աքաաբը վեր գնաց ուտելու եւ խմելու. Բայց Եղիան վեր ելաւ Կարմեղոսի գլուխը, եւ ծռուեցաւ մինչև գետինը եւ երեսը դրաւ իր ծունկերի մէջտեղը,
  • 43Եւ ասեց իր պատանիին. Վեր գնա մտիկ արա դէպի ծովակողմը. Եւ նա վեր գնաց եւ մտիկ արաւ եւ ասեց. Մի բան չ’կայ. Եւ Եղիան ասեց. Դարձեալ գնա. Եօթն անգամ։
  • 44Եւ եօթներորդ անգամին ասեց. Ահա մի փոքր ումպ՝ մարդի ձեռի չափ՝ բարձրանում է ծովիցը. Եւ նա ասեց. Վեր գնա ասիր Աքաաբին. Լծիր եւ իջիր որ անձրեւը քեզ չ’բռնէ։
  • 45Եւ մինչեւ այս կողմը այն կողմը դառնալը՝ երկինքը մթնեց ամպերով եւ հողմով. Եւ մեծ անձրեւ եղաւ. Եւ Աքաաբը հեծաւ եւ գնաց Յեզրայէլ։
  • 46Եւ Տիրոջ ձեռքը Եղիայի հետ էր. Եւ նա իր մէջքը պնդեց եւ վազեց Աքաաբի առաջից մինչեւ Յեզրայէլ։
← Ցանկ