Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ22
  • 1Եւ երեք տարի կացան, որ պատերազմ չ’կար Ասորիների եւ Իսրայէլի մէջ։
  • 2Եւ երրորդ տարին եղաւ, որ Յուդայի Յովսափատ թագաւորն իջաւ Իսրայէլի թագաւորի մօտ։
  • 3Եւ Իսրայէլի թագաւորն ասեց իր ծառաներին. Գիտէ՞ք որ Ռամովթ-գաղաադը մերն է. Իսկ մենք հոգ չենք տանում նորան Ասորիների թագաւորի ձեռքիցն առնելու համար։
  • 4Եւ ասեց Յովսափատին. Ինձ հետ կ’գնա՞ս պատերազմի Ռամովթ-գաղաադի վերայ. Եւ Յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. Ինչպէս դու՝ այնպէս էլ ես. Ինչպէս քո ժողովուրդը՝ այնպէս էլ իմ ժողովուրդը. Ինչպէս քո ձիանքը՝ այնպէս էլ իմ ձիանքը։
  • 5Եւ Յովսափատն ասեց Իսրայէլի թագաւորին. Խնդրեմ հիմա Տիրոջ խօսքը հարցրու։
  • 6Եւ Իսրայէլի թագաւորը ժողովեց մարգարէներին չորս հարիւր մարդի չափ եւ ասեց նորանց. Ռամովթ-գաղաադ գնա՞մ պատերազմի, թէ չ’գնամ։ Եւ նորանք ասեցին. Գնա, եւ Տէրը թագաւորի ձեռքը պիտի տայ։
  • 7Եւ Յովսափատն ասեց. Այստեղ՝ էլ Տիրոջ մարգարէ չ’կա՞յ, որ նորանից հարցնէինք։
  • 8Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Մէկ մարդ էլ կայ որով Տիրոջը կարելի է հարցնել. Բայց ես ատում եմ նորան. Որովհետեւ ինձ համար բարի չէ մարգարէանում, այլ չար՝ Յեմլայի որդի Միքիան. Եւ Յովսափատն ասեց. Թագաւորը թող այդպէս չ’խօսէ։
  • 9Եւ Իսրայէլի թագաւորը մի ներքինի կանչեց եւ ասեց. Շուտով բեր Յեմլայի որդի Միքիային։
  • 10Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի Յովսափատ թագաւորը նստել էին իւրաքանչիւրն իր աթոռի վերայ զգեստներ հագած, Սամարիայի դռան առաջի կալումը. Եւ բոլոր մարգարէները մարգարէանում էին նորանց առաջին։
  • 11Եւ Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթի եղջիւրներ շինեց, եւ ասեց. Այսպէս է ասում Տէրը. Սորանցով կ’հրես Ասորիներին մինչեւ որ նորանց բնաջինջ անես։
  • 12Եւ բոլոր մարգարէներն այնպէս մարգարէանում էին ասելով. Գնա Ռամովթ-գաղաադ եւ կ’յաջողուի. Եւ Տէրը կ’տայ թագաւորի ձեռքը։
  • 13Եւ այն պատգամաւորները, որ գնացել էր Միքիային կանչելու, նորան այսպէս ասեց. Ահա մարգարէները միաբերան բարի են խօսում թագաւորի համար. Թող քո խօսքերն էլ նորանցից մէկինի պէս լինեն, եւ բարի խօսիր։
  • 14Բայց Միքիան ասեց. Կենդանի է Տէրը որ ինչ որ ինձ ասէ Տէրը, այն եմ խօսելու։
  • 15Եւ նա եկաւ թագաւորի մօտ. Եւ թագաւորն ասեց նորան. Միքիա, Ռամովթ-գաղաադ պատերազմի գնա՞նք թէ չ’գնանք. Եւ նա ասեց. Գնա, եւ կ’յաջողուի, եւ Տէրը կ’տայ թագաւորի ձեռքը։
  • 16Եւ թագաւորը նորան ասեց. Քանի՞ անգամ ես քեզ երդում տամ որ Տիրոջ անունով ինձ լոկ ճշմարտութիւն խօսես։
  • 17Այն ժամանակ նա ասեց. Ես տեսայ բոլոր Իսրայէլը սարերի վերայ իբրեւ ոչխարներ որ հովիւ չ’ունեն. Եւ Տէրն ասեց. Սորանք տէրեր չ’ունեն. Ամեն մարդ իր տունը դառնայ խաղաղութեամբ։
  • 18Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Քեզ չ’ասեցի՞ որ ինձ համար բարի չի մարգարէանալ, այլ չար։
  • 19Եւ նա ասեց. Ուրեմն Տիրոջ խօսքը լսիր. Ես տեսայ Տէրը նստած իր աթոռի վերայ եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած նորա առաջին նորա աջ եւ նորա ձախ կողմին։
  • 20Եւ Տէրն ասեց. Ո՞վ կ’խաբէ Աքաաբին, որ վեր գնայ Ռամովթ-գաղաադի վերայ եւ կորչի. Եւ մէկը այսպէս եւ միւսն այնպէս էր ասում։
  • 21Եւ մի ոգի դուրս եկաւ եւ կանգնեց Տիրոջ առաջին եւ ասեց. Ես նորան կ’խաբեմ. Եւ Տէրը նորան ասեց. Ի՞նչով.
  • 22Նա էլ ասեց. Ես դուրս կ’գնամ եւ նորա բոլոր մարգարէների բերանումը սուտ ոգի կ’լինեմ. Եւ Տէրն ասեց. Դու կ’խաբես եւ կարող էլ ես. Գնա եւ այդպէս արա։
  • 23Եւ արդ Տէրը սուտ ոգի է դրել այս բոլոր մարգարէների բերանում, բայց Տէրը քեզ համար չարիք է խօսել։
  • 25Միքիան էլ ասեց նորան. Ահա կ’տեսնես այն օրը որ սենեակից սենեակ կ’մտնես թաքնուելու համար։
  • 26Եւ Իսրայէլի թագաւորն ասեց. Առ Միքիային եւ տար քաղաքագլուխ Ամոնի եւ թագաւորի որդի Յովասի մօտ,
  • 27Եւ ասիր. Այսպէս է ասում թագաւորը. Սորան դրէք բանտը, եւ նորան կերակրեցէք նեղութեան հացով եւ նեղութեան ջրով մինչեւ իմ խաղաղութեամբ գալը։
  • 28Եւ Միքիան ասեց. Եթէ դու խաղաղութեամբ ետ դառար եկար, ուրեմն Տէրն ինձանով չէ խօսել. Նաեւ ասեց. Լսեցէք, ով ամեն ժողովուրդներ։
  • 29Եւ Իսրայէլի թագաւորն ու Յուդայի Յովսափատ թագաւորը վեր գնացին Ռամովթ-գաղաադ։
  • 30Եւ Իսրայէլի թագաւորն ասեց Յովսափատին. Ինձ պէտք է կերպարանափոխուիլ եւ յետոյ պատերազմի գնալ, բայց դու հագիր քո հանդերձները. Եւ Իսրայէլի թագաւորը կերպարանափոխուեցաւ եւ գնաց պատերազմի։
  • 31Եւ Ասորիների թագաւորը հրամայեց իր երեսունեւերկու կառապետներին ասելով. Չ’պատերազմէք ոչ փոքրի եւ ոչ մեծի հետ, այլ միայն Իսրայէլի թագաւորի հետ։
  • 32Եւ հէնց որ կառապետները Յովսափատին տեսան, ասեցին. Յիրաւի նա է Իսրայէլի թագաւորը, եւ դարձան դէպի նորան որ նորա հետ պատերազմեն. Եւ Յովսափատն աղաղակեց։
  • 33Եւ եղաւ երբոր տեսան կառապետները, որ նա Իսրայէլի թագաւորը չէր, այլ ժամանակ ետ դառան նորա ետեւիցը։
  • 34Եւ մի մարդ անմեղութեամբ քաշեց իր աղեղը եւ զարկեց Իսրայէլի թագաւորին յօդուածների եւ զրահի մէջովը. Եւ նա ասեց իր կառավարին. Ձեռքդ դարձրու եւ ինձ դուրս տար բանակիցը, որովհետեւ վիրաւորուեցայ։
  • 35Եւ պատերազմը բարձրացաւ այն օրը, եւ թագաւորը մնաց իր կառքումը Ասորիների դէմ, եւ իրիկունը մեռաւ. Եւ վէրքիցն արիւնը գնաց կառքի մէջ։
  • 36Եւ արեգակը մայր մտնելիս մունետիկը՝ ման եկաւ բանակի մէջ ասելով. Ամեն մարդ իր քաղաքը եւ ամեն մարդ իր երկիրը գնայ։
  • 37Եւ թագաւորը մեռաւ եւ բերուեցաւ Սամարիա. Եւ թագաւորին թաղեցին Սամարիայում։
  • 38Եւ կառքը լուացին Սամարիայի աւազանի մօտ, եւ շուները լակեցին նորա արիւնը. (եւ բոզերը այնտեղ լուացուեցան) Տիրոջ խօսած խօսքի համեմատ։
  • 39Եւ Աքաաբի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածները, եւ նորա փղոսկրով շինած տունը եւ նորա շինած բոլոր քաղաքները, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 40Եւ Աքաաբը ննջեց իր հայրերի հետ. Եւ նորա որդի Ոքոզիան թագաւորեց նորա տեղ։
  • 41Եւ Ասայի որդի Յովսափատը թագաւոր եղաւ Յուդայի վերայ Իսրայէլի Աքաաբ թագաւորի չորրորդ տարին։
  • 42Եւ Յովսափատը երեսունեւհինգ տարեկան էր երբոր թագաւոր եղաւ, եւ քսանեւհինգ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Ազուբա դուստր Սաղիի։
  • 43Եւ նա գնաց բոլորովին իր հայր Ասայի ճանապարհումը, նորանից չ’խոտորուեց, եւ արաւ Տիրոջ աչքի առաջին ուղիղ եղածը։
  • 44Բայց բարձրաւանդակները չվերացան. Ժողովուրդը տակաւին զոհում եւ խունկ էր մատուցանում բարձրաւանդակների վերայ։
  • 45Եւ Յովսափատը խաղաղութիւն արաւ Իսրայէլի թագաւորի հետ։
  • 46Յովսափատի գործերի մնացորդը եւ նորա արած քաջութիւնը եւ պատերազմը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 47Եւ այն մնացած իգացողներին, որ մնացել էին իր հայր Ասայի օրերումը, բնաջինջ արաւ երկրիցը։
  • 48Եւ այն ժամանակ Եդովմումը թագաւոր չ’կար, մի փոխարքայ կար։
  • 49Յովսափատը Թարսիսի նաւեր շինեց որ գնան Ոփիր ոսկիի համար, բայց չ’գնաց. Որովհետեւ նաւերը կոտրատուեցան Գասիոնգաբերում։
  • 50Այն ժամանակ Աքաաբի որդի Ոքոզիան ասեց Յովսափատին. Թող իմ ծառաները քո ծառաների հետ նաւերով գնան, բայց Յովսափատը չ’ուզեց։
  • 51Եւ Յովսափատը ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ իր հայրերի հետ իր հայր Դաւիթի քաղաքումը. Եւ նորա որդի Յովրամը թագաւորեց նորա տեղ։
  • 52Աքաաբի որդի Ոքոզիան թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Սամարիայումը Յուդայի թագաւոր Յովսափատի տասնեւեօթներորդ տարիում, եւ թագաւորեց Իսրայէլի վերայ երկու տարի։
  • 53Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին եւ գնաց իր հօր ճանապարհովը, իր մօր ճանապարհովը եւ Իսրայէլին մեղանչել տուող Նաբատեան Յերոբովամի ճանապարհովը։
  • 54Եւ պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան, եւ բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն բոլորովին իր հօր արածին պէս։
← Ցանկ