ՆԵԵՄԻԱ4
  • 1Եւ երբոր Սանաբաղատը լսեց որ մենք պարիսպը շինում ենք, բարկացաւ եւ շատ զայրացաւ եւ ծաղր արաւ Հրէաներին.
  • 2Եւ ասեց իր եղբարցը Սամարիայի զօրքի առաջին եւ խօսեց թէ Ի՞նչ են շինում այս թշուառ Հրէաներն. Մի՞թէ թոյլ կ’տան նորանց. Մի՞թէ զոհ են մատուցանելու. Մի՞թէ այսօր վերջացնելու են. Մի՞թէ կենդանացնելու են քարերը փոշիի դէզերից քանի որ նորանք այրուած են։
  • 3Եւ Ամմոնացի Տուբիան նորա կշտին էր եւ ասեց. Եթէ նորանց շինածի վերայ մի աղուէս էլ վեր ելնէ, նորանց քարի պարիսպն կ’քանդէ։
  • 4լսիր, ով մեր Աստուած, որ նախատուեցանք, եւ նորանց նախատինքը դարձրու նորանց գլխին եւ նորանց մատնիր աւար լինելու գերութեան երկրումը։
  • 5Եւ մի ծածկիր նորանց անօրէնութիւնը, եւ նորանց մեղքը չ’ջնջուի քո առաջին, որովհետեւ քեզ բարկացրին շինողների առաջին։
  • 6Եւ պարիսպը շինեցինք, եւ բոլոր պարիսպը շրջափակուեցաւ մինչեւ կէսը. Եւ ժողովուրդը սիրտ արաւ գործելու։
  • 7Եւ երբոր լսեցին Սանաբաղատը եւ Տուբիան եւ Արաբացիք եւ Ամմոնացիք եւ Ազովտացիք, որ Երուսաղէմի պարիսպները վերանորոգվում են եւ քանդուած տեղերը սկսուել են կարկատուիլ, շատ բարկացան։
  • 8Եւ ամենքը միաբանուեցան միասին, որ գան Երուսաղէմի դէմ պատերազմեն եւ նորան վնաս տան։
  • 9բայց մենք աղօթք արինք մեր Աստուծուն, եւ պահապաններ դրինք նորանց պատճառով նորանց դէմ ցերեկ եւ գիշեր։
  • 10Եւ Հրէաներն ասեցին. Բեռնակիրների ոյժը թուլացել է, եւ հողը շատ է. Եւ մենք չենք կարողանում պարիսպը շինել։
  • 11Բայց մեր թշնամիքն ասում էին թէ Չ’իմանան եւ չ’տեսնեն մինչեւ որ մտնենք նորանց մէջ եւ նորանց սպանենք եւ գործը խափանենք։
  • 12Եւ երբոր նորանց մօտակայքումը բնակող Հրէաները մեզ մօտ եկան եւ տասն անգամ մեզ ասեցին ամեն տեղերից, թէ Ետ դարձէք եկէք մեզ մօտ,
  • 13Այն ժամանակ ես ցած տեղերումը պարսպի ետքին չոր տեղերը դրի, այսինքն կանգնեցրի ժողովուրդը տոհմերի համեմատ իրանց սուրերովը, նիզակներովը եւ աղեղներովը։
  • 14Եւ նայեցի ու վեր կացայ եւ ասեցի իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին. Նորանց երեսիցը մի վախենաք, յիշեցէք մեծ եւ ահեղ Տիրոջը, եւ պատերազմեցէք ձեր եղբայրների, ձեր որդկանց ու ձեր աղջկանց, ձեր կանանց եւ ձեր տների համար։
  • 16Եւ այն օրիցն ի վեր իմ մարդկանց կէսը գործն էր գործում, եւ նորանց կէսը նիզակներն ու ասպարներն ու աղեղները եւ զրահներն էին բռնում. Եւ իշխանները Յուդայի բոլոր տան ետեւին կանգնել էին։
  • 17Պարիսպը շինողները եւ բեռնակիրները, որ բեռն իրանց վերայ էին բեռնում, մէկ ձեռքովը գործն էին գործում, իսկ միւս ձեռքը զէնքն էր բռնած։
  • 18Եւ շինողների ամեն մէկը սուրը մէջքին կապած բան էր անում, եւ փողահարն իմ կշտին էր։
  • 19Եւ ես ասեցի իշխաններին եւ ոստիկաններին ու մնացած ժողովրդին. Այս գործը մեծ եւ ընդարձակ է. Եւ մենք ցրուած ենք պարսպի վերայ միմիանցից հեռու։
  • 20Ուրեմն որ տեղ որ լսէք փողի ձայնը, այնտեղ ժողովուեցէք մեզ մօտ, մեր Աստուածը պատերազմելու է մեզ համար։
  • 21Եւ այսպէս մենք գործը գործում էինք. Եւ կէսը նիզակներն էին բռնած արշալոյսը ծագելուց մինչեւ աստղերի երեւալը։
  • 22Այն ժամանակ սա էլ ասեցի ժողովրդին. Որ ամեն մարդ իր ծառայի հետ գիշերը Երուսաղէմումը մնայ, որ գիշերները մեզ համար պահապանութիւն անեն եւ ցերեկը գործեն։
  • 23Եւ ես ու իմ եղբայրները եւ իմ ծառաները եւ իմ ետեւից եկող պահապան մարդիկը՝ ամենքս մեր հանդերձները չէինք հանում, բացի ամեն մարդ ջուրը ուղարկելուց։
← Ցանկ