ՅՈԲ24
  • 1Ի՞նչու համար ժամանակները Ամենակարողից ծածկուած չ’լինելով, նորան ճանաչողները չեն տեսնում նորա օրերը։
  • 2Սահմանները փոխում են, հօտեր են յափշտակում եւ արածեցնում։
  • 3Որբերի էշը քշում են տանում, որբեւայրիի եզը գրաւ են առնում։
  • 5Ահա նորանք վայրի էշերի պէս դուրս են գալիս իրանց գործին, որս ման գալու առաւօտանց, անապատը հաց է տալիս նորանց տղայոց համար։
  • 6Իրանցը չ’եղած արտը հնձում են, եւ ամբարշտի այգին են քաղում։
  • 7Մերկ անց են կացնում գիշերը առանց հանդերձի, եւ առանց զգեստի են ցրտումը։
  • 8Լեռների սաստիկ անձրեւներիցը թրջվում են, եւ ապաստան չ’ունենալով ժայռին են կպչում։
  • 9Պոկում են ստինքից որդին. Եւ աղքատիցը գրաւ են առնում։
  • 10Մերկ ման են գալիս առանց հագուստի, եւ անօթի սոված խուրձ են կրում։
  • 11Իրանց պատերի մէջտեղը իւղ են հանում, հնձաններ են կոխում, բայց ծարաւ մնում։
  • 12Քաղաքիցը մարդի հեծում են, եւ վիրաւորուածների հոգին աղաղակում է, եւ Աստուած սա անզգամութիւն չէ համարում։
  • 13Նորանք լոյսի հակառակորդներ են, նորա ճանապարհները չեն ճանաչում, եւ չեն կենում նորա շաւիղներումը։
  • 14Արշալուսին է վեր կենում մարդասպանը, սպանում է աղքատին եւ տնանկին, եւ գիշերը գողի նման է դառնում։
  • 15Շնացողի աչքն էլ սպասում է երեկոյին ասելով՝ Ինձ աչք չի տեսնիլ, եւ երեսին ծածկոց է դնում։
  • 16Մութով ծակում են այն տները, որոնց ցերեկով նշան են արել. նորանք լոյս չ’գիտեն։
  • 17Որովհետեւ նորանց ամենի համար առաւօտը մահու ստուեր է. Որովհետեւ նորանք ճանաչում են մահու ստուերի սոսկումները։
  • 18Նա թեթեւ է ջրի երեսին, նորանց բաժինը անիծեալ է երկրի վերայ. Չէ դառնում դէպի այգիների ճանապարհը։
  • 19Երաշտութիւնն ու տաքութիւնը յափշտակում են ձիւնի ջրերը, գերեզմանն էլ՝ մեղք գործողներին։
  • 20Որովայնը մոռանար նորան, որդերը ճաշէի՜ն նորան, նա այլեւս չ’յիշուի՜, եւ փշրուի՜ նորա ամբարշտութիւնը ծառի նման.
  • 21Որ չարչարում է չբերք ամուլին, եւ որբեւայրիին բարիք չէ անում։
  • 22Եւ քաշում է զօրաւորներին էլ իր ուժովը. Նա վեր կենալիս՝ ոչ ով ապահով չէ իր կեանքի մասին։
  • 23Բայց նա տալիս է նորան ապահովութեամբ, որ նորան վստահէ, իսկ նորա աչքերը նորանց ճանապարհների վերայ է։
  • 24Մի քիչ բարձրացան, բայց ոչնչացան. Գլորուեցան ամենքի պէս եւ խորտակուեցան, եւ հասկի գլխի պէս կտրուեցան։
  • 25Եթէ այսպես չէ. Ո՞վ է իմ սուտը հանում, եւ իմ խօսքը ոչնչացնում։
← Ցանկ