ՍԱՂՄՈՍ3
  • 1Դաւիթի Սաղմոս իր Աբիսողոմ որդիի երեսիցը փախչելիս։ Ով Տէր, ո՞րքան շատացան իմ թշնամիները. Շատերը վեր են կենում ինձ վերայ։
  • 2Շատերն ասում են իմ անձի համար, թէ Սորա համար փրկութիւն չ’կայ Աստուծոյ մօտ։ (Սէլա։)
  • 3Բայց դու, Տէր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը։
  • 4Իմ ձայնովն աղաղակում եմ դէպի Տէրը, եւ նա պատասխանում է ինձ իրան սուրբ սարիցը։ (Սէլա։)
  • 5Ես պառկեցի եւ քնեցի, եւ զարթնեցի, որովհետեւ Տէրը պահպանում է ինձ։
  • 6Ես չեմ վախիլ բիւրաւոր ժողովրդից, որ չորս կողմովս պատել են։
  • 7Վեր կաց, Տէր, փրկիր ինձ, ով իմ Աստուած. Որովհետեւ դու իմ ամեն թշնամիների թուշին խփում ես, եւ ամբարիշտների ատամները փշրում ես։
  • 8Տիրոջն է փրկութիւնը. Քո ժողովրդի վերայ լինի քո օրհնութիւնը։ (Սէլա։)
← Ցանկ