ՍԱՂՄՈՍ8
  • 1Երգողների գլխաւորին։ Կիթթիթով։ Դաւիթի Սաղմոս։ Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ, որ քո փառաւորութիւնը բարձրացնում ես երկնքից վեր։
  • 2Երեխաների եւ կաթնակերների բերանից զօրութիւն պատրաստեցիր քո թշնամիների պատճառովը, որ լռացնես թշնամիին եւ վրէժխնդրութիւն անողին։
  • 3Երբոր տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը՝ լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր,
  • 4Ինչ է մարդը որ դու յիշում ես նորան, եւ մարդի որդին, որ դու խնամք ես տանում նորա համար։
  • 5Եւ մին քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը, բայց փառքով ու պատուով պսակեցիր նորան.
  • 6Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վերայ. ամեն բան նորա ոտքի տակ դրիր.
  • 7Ամեն ոչխարներն ու եզները եւ վայրի գազաններն էլ.
  • 8Երկնքի թռչունները ու ծովի ձկները, և ինչ որ ման է գալիս ծովի ճանապարհներումը։
  • 9Ով Տէր՝ մեր Տէրը, ի՜նչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վերայ։
← Ցանկ