ՈՎՍԵ1
  • 1Տիրոջ խօսքը, որ եղաւ Բէերիի որդի Ովսէէին Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի օրերումը։
  • 2Սկզբումը Տէրը Ովսէէի հետ խօսելով՝ Տէրը ասեց Ովսէէին. Գնա քեզ համար մի պոռնկութեան կին եւ պոռնկութեան որդիք առ. Որովհետեւ երկիրը բոլորովին պոռնկացել է Տիրոջը հետեւելուց խոտորելով։
  • 3Եւ նա գնաց եւ առաւ Դաբելայիմի աղջիկ Գոմերին. Եւ նա յղացաւ եւ նորա համար մի որդի ծնեց։
  • 4Եւ Տէրն ասեց նորան. Նորա անունը դիր Յեզրայէլ, որովհետեւ քիչ ժամանակից յետոյ պիտի պահանջեմ Յեզրայէլի արիւնները Յէուի տանիցը, եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը։
  • 5Եւ այն օրը կ’լինի, որ կ’կոտրեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտումը։
  • 6Եւ նա դարձեալ յղացաւ եւ ծնեց մի աղջիկ։ Եւ նա ասեց նորան. Դորա անունը Լօ-րուհամա դիր, որովհետեւ այլ եւս չեմ ողորմելու Իսրայէլի տանը որ նորանց ներեմ։
  • 7Բայց Յուդայի տանը ողորմելու եմ, եւ նորանց պէտք է փրկեմ իրանց Տէր Աստուծովը, եւ նորանց չեմ փրկել աղեղով եւ սրով ու պատերազմով՝ ձիերով ու ձիաւորներով։
  • 8Եւ նա կաթից կտրեց Լօ-րուհամային, եւ յղացաւ ու ծնեց մի տղայ.
  • 9Եւ նա ասեց նորան. Դորա անունը դիր Լօ-ամմի, որովհետեւ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես էլ ձեզ Աստուած չեմ լինիլ։
  • 11Եւ Յուդայի որդիքն ու Իսրայէլի որդիքը պիտի ժողովուին մէկտեղ, եւ իրանց վերայ մէկ իշխան դնեն եւ վեր գնան երկրիցը, որովհետեւ մեծ է Յեզրայէլի օրը։
← Ցանկ