ՈՎՍԵ1
  • 1Տիրոջ խօսքը, որ եղաւ Բէերիի որդի Ովսէէին Յուդայի թագաւորների՝ Ոզիայի, Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրերումը եւ Իսրայէլի թագաւոր Յովասի որդի Յերոբովամի օրերումը։
  • 3Եւ նա գնաց եւ առաւ Դաբելայիմի աղջիկ Գոմերին. Եւ նա յղացաւ եւ նորա համար մի որդի ծնեց։
  • 4Եւ Տէրն ասեց նորան. Նորա անունը դիր Յեզրայէլ, որովհետեւ քիչ ժամանակից յետոյ պիտի պահանջեմ Յեզրայէլի արիւնները Յէուի տանիցը, եւ պիտի դադարեցնեմ Իսրայէլի տան թագաւորութիւնը։
  • 5Եւ այն օրը կ’լինի, որ կ’կոտրեմ Իսրայէլի աղեղը Յեզրայէլի հովտումը։
  • 6Եւ նա դարձեալ յղացաւ եւ ծնեց մի աղջիկ։ Եւ նա ասեց նորան. Դորա անունը Լօ-րուհամա դիր, որովհետեւ այլ եւս չեմ ողորմելու Իսրայէլի տանը որ նորանց ներեմ։
  • 7Բայց Յուդայի տանը ողորմելու եմ, եւ նորանց պէտք է փրկեմ իրանց Տէր Աստուծովը, եւ նորանց չեմ փրկել աղեղով եւ սրով ու պատերազմով՝ ձիերով ու ձիաւորներով։
  • 8Եւ նա կաթից կտրեց Լօ-րուհամային, եւ յղացաւ ու ծնեց մի տղայ.
  • 9Եւ նա ասեց նորան. Դորա անունը դիր Լօ-ամմի, որովհետեւ դուք իմ ժողովուրդը չէք, եւ ես էլ ձեզ Աստուած չեմ լինիլ։
  • 10Եւ Իսրայէլի որդկանց թիւը ծովի աւազի պէս պիտի լինի որ չի չափուիլ եւ չի համարուիլ. Եւ պիտի լինի որ՝ այնտեղ որ նորանց ասուեցաւ՝ Դուք իմ ժողովուրդը չէք, նորանց պիտի ասուի՝ Կենդանի Աստուծոյ որդիք։
  • 11Եւ Յուդայի որդիքն ու Իսրայէլի որդիքը պիտի ժողովուին մէկտեղ, եւ իրանց վերայ մէկ իշխան դնեն եւ վեր գնան երկրիցը, որովհետեւ մեծ է Յեզրայէլի օրը։
← Ցանկ