ՈՎՍԵ10
  • 1Մի սաղարթածաւալ որթ է Իսրայէլը. Պտուղ է բերում իրան համար. Նա շատացրել է սեղանները իր երկրի արդիւնքի չափ. Որքան լաւ է երկիրը, նորանք այնքան լաւացնում են կուռքերը։
  • 2կոկուած էր նորանց սիրտը. Հիմա յանցաւոր կ’լինեն. Նա պիտի ջարդէ նորանց սեղանները, փչացնէ նորանց կուռքերը։
  • 3Որովհետեւ հիմա նորանք պիտի ասեն. Մենք թագաւոր չ’ունինք, որովհետեւ Տէրից չ’վախեցինք, եւ թագաւորն ի՞նչ կ’անէ մեզ։
  • 4Խօսքեր են խօսել, սուտ երդուել, ուխտ դնելիս, եւ դատաստանը սէզի պէս պիտի բուսնէ արտի ակօսների վերայ։
  • 5Բեթաւանի որթերի պատճառով պիտի վախենան Սամարիայի բնակիչները, որ սուգ պիտի անէ նորայ վերայ նորա ժողովուրդը, եւ նորա քուրմերը դողալու են նորա փառքի համար. Որովհետեւ նա գերի պիտի գնայ նորանից։
  • 6Նա էլ է Ասորեստան տարուելու իբրեւ ընծայ Յարէբ թագաւորի համար, ամօթը պիտի բռնէ Եփրեմին, եւ Իսրայէլը պիտի ամաչէ իր խորհրդիցը։
  • 7Սամարիան բնաջինջ պիտի լինի իր թագաւորովը, ջրի երեսի փրփուրին պէս։
  • 8Եւ քարուքանդ պիտի լինեն Աւենի բարձրաւանդակները՝ Իսրայէլի մեղքը, փուշ ու տատասկ պիտի բուսնի նորանց սեղանների վերայ. Եւ պիտի ասեն սարերին. Ծածկեցէք մեզ, եւ բլուրներին՝ Ընկէք մեզ վերայ։
  • 9Գաբաայի օրերիցը մեղք գործեցիր, ով Իսրայէլ. Այնտեղ կանգնեցին. Նորանց չ’հասաւ Գաբաայումը պատերազմը չարութեան որդկանց դէմ։
  • 10Իմ ուզածովը նորանց կ’խրատեմ էլ, եւ նորանց վերայ ժողովուրդներ կ’ժողովեմ, նորանք իրանց երկու անօրէնութիւնների համար կապուած ժամանակը։
  • 11Եւ Եփրեմը մի սովորած երինջ է՝ կալ կասել սիրող, բայց ես նորա վզի գեղեցկութեան վերայ լուծ կ’անցնեմ, կառքի եմ լծելու Եփրեմին. Յուդան պիտի հերկէ. Յակոբը պիտի տափանէ նորա համար։
  • 12Սերմեցէք ձեզ համար արդարութիւնով, հնձեցէք ողորմութեան համեմատ, խամահատ մշակեցէք ձեզ համար, ըստ որում ժամանակ է Տիրոջը որոնելու, մինչեւ որ ինքը գայ եւ արդարութիւն տեղայ ձեզ վերայ։
  • 13Դուք ամբարշտութիւնով էք հերկել, անօրէնութիւն հնձեցիք. Ստութեան պտուղը կերաք. Որովհետեւ դու ապաւինեցիր քո ճանապարհին եւ քո զօրաւորների բազմութեանը։
  • 14Ուրեմն խռովութիւն է վեր կենալու քո ժողովուրդների մէջ, եւ քո բոլոր բերդերը պիտի քանդուին, ինչպէս Սաղման քանդեց Բեթարբէլը պատերազմի օրը. մայրը որդկանցը հետ ջարդուեցաւ։
  • 15Այսպէս է անելու ձեզ Բեթելը, ձեր չարութեան չար լինելու համար. Արշալոյսին պիտի բոլորովին բնաջինջ լինի Իսրայէլի թագաւորը։
← Ցանկ