ՈՎՍԵ12
- 1Եփրեմը քամի է արածում, եւ արեւելեան քամիի ետեւից գնում. Ամեն օր ստութիւնն ու աւերումը շատացնում է, եւ դաշինք են դնում Ասորեստանի հետ, եւ իւղ են տանում Եգիպտոս։
- 2Եւ Յուդայի հետ էլ վէճ ունի Տէրը, եւ պիտի այցելէ Յակոբին նորա ճանապարհներին համեմատ, նորա գործերին համեմատ պիտի հատուցանէ նորան։
- 3Արգանդումը բռնեց եղբօր գարշապարիցը, եւ իր ոյժովը գօտեմարտեց Աստուծոյ հետ։
- 4Եւ գօտեմարտեց հրեշտակի հետ եւ յաղթեց, լաց եղաւ եւ աղաչանք արաւ նորան. Բեթէլումը գտաւ նորան, եւ այնտեղ խօսեց մեզ հետ,
- 5Այսինքն Տէրը՝ Զօրաց Աստուածը, որի յիշատակը Եհովայ է։
- 6Եւ դու քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր, եւ քո Աստուծուն յուսա միշտ։
- 7Եփրեմը վաճառական է. նորա ձեռքին խաբէութեան կշիռք կայ, նա սիրում է հարստահարել։
- 8Բայց Եփրեմն ասում է. Իրաւ հարստացայ, ինձ համար ստացուածք գտայ. Իմ բոլոր վաստակներումը մի անօրէնութիւն չեն գտնիլ որ մեղք լինի։
- 9Բայց ես քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցը, դեռ քեզ վրանների մէջ եմ բնակեցնելու հանդիսաւոր օրերի պէս։
- 10Որովհետեւ ես խօսեցի մարգարէների հետ, եւ շատացրի տեսիլքները. Եւ մարգարէների ձեռով առակախօսութիւն արի։
- 11Անշուշտ անօրէն է Գաղաադը, իրաւ ունայն են դառել. Գաղգաղայումն արջառներ մորթեցին, նորանց սեղաններն էլ քարակոյտների նման են արտի ակօսների վերայ։
- 12Եւ Յակոբը փախաւ Ասորիների դաշտը, եւ Իսրայէլը ծառայեց կնոջ համար, եւ կնոջ համար հօտերի պահապան եղաւ։
- 13Եւ մի մարգարէով Տէրը վեր հանեց Իսրայէլին Եգիպտոսից, եւ մի մարգարէով նա պահպանուեցաւ։
- 14Եփրեմը դառնապէս բարկացրեց Աստուծուն, եւ նորա արիւնը նորա վերայ պիտի թափէ, եւ նորա նախատինքը նորան ետ պիտի դարձնէ նորա Տէրը։