ՈՎՍԵ6
  • 1Եկէք ու ետ դառնանք Տիրոջ մօտ, որ նա պատառեց, եւ նա էլ կ’բժշկէ մեզ. Նա զարկեց, նա էլ կ’պատէ մեզ։
  • 2Նա մեզ կ’կենդանացնէ երկու օրից յետոյ, երրորդ օրը նա մեզ կ’կանգնեցնէ, եւ մենք կ’ապրենք նորա առաջը։
  • 3Եւ կ’ճանաչենք, եւ էլ կ’հետեւենք ճանաչելու Տիրոջը, արշալոյսի պէս պատրաստ է նորա ելքը, եւ նա պիտի գայ մեզ համար անձրեւի պէս, վերջի անձրեւի պէս որ ոռոգում է երկիրը։
  • 4Ի՞նչ անեմ քեզ, ով Եփրեմ, ի՞նչ անեմ քեզ, ով Յուդա, որ ձեր բարութիւնը առաւօտեան ամպին պէս է, եւ վաղահաս ցօղի նման է որ անցնում է։
  • 5Նորա համար տաշեցի մարգարէներովը, նորանց սպանեցի իմ բերանի խօսքերովը, եւ քո դատաստանները դուրս կ’գայ իբրեւ լոյս։
  • 6Որովհետեւ ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ։
  • 7Բայց նորանք Ադամի պէս ուխտը զանց են անում, այնտեղ ինձ անհաւատարմութիւն արին։
  • 8Գաղաադը անօրէնութիւն անողների քաղաք է, շաղախուած է արիւնով։
  • 10Իսրայէլի տանը սոսկալի բաներ տեսայ, այնտեղ է Եփրեմի պոռնկութիւնը, Իսրայէլը պղծուեցաւ։
  • 11Քեզ համար էլ, ով Յուդա, մի հունձք կայ, երբոր ես ետ կ’դարձնեմ իմ ժողովրդի գերութիւնը։
← Ցանկ