ԶԱՔԱՐԻԱ5
  • 1Եւ ես ետ դառայ ու աչքերս բարձրացրի եւ տեսայ, եւ ահա մի թռչող տոմս։
  • 2Եւ նա ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Ես մի թռչող տոմս եմ տեսնում, երկայնութիւնը քսան կանգուն, եւ լայնութիւնը տասը կանգուն։
  • 4Ես նորան հանել եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ նա պիտի մտնէ գողանողի տունը եւ իմ անունովը սուտ երդում անողի տունը, եւ նորա տան մէջ պիտի օթեւանէ եւ նորան պիտի սպառէ նորա փայտերովն ու քարերովը։
  • 5Եւ ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ եւ ինձ ասեց. Մէկ աչքերդ բարձրացրու եւ մտիկ տուր, թէ ինչ է այս դուրս եկողը։
  • 6Եւ ես ասեցի. Ի՞նչ է. Եւ նա ասեց. Սա արդուն է դուրս եկողը. Եւ ասեց. Սա նորանց աչքերն են բոլոր երկրումը։
  • 7Եւ ահա մի կապարեայ տաղանդ վեր բարձրացուեցաւ, եւ ահա մի կին՝ նստած արդուի մէջ։
  • 8Եւ նա ասեց. Սա չարութիւնն է, եւ նորան գցեց արդուի մէջը, եւ կապարագնտակն էլ գցեց նորա բերանին։
  • 9Եւ ես բարձրացրի աչքերս եւ մտիկ տուի, եւ ահա երկու կին էին դուրս գալիս, եւ քամի կար նորանց թեւերումը, եւ նորանք արագիլի թեւերի պէս թեւեր ունէին, եւ նորանք վեր առան այն արդուն երկրի ու երկնքի մէջտեղը։
  • 10Եւ ես ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ո՞ւր են տանում այդ արդուն։
  • 11Եւ նա ասեց ինձ. Որպէս զի նորա համար տուն շինեն Սենաարի երկրումը, եւ պիտի հաստատուի, եւ այնտեղ պիտի դրուի իր խարսխի վերայ։
← Ցանկ