ԶԱՔԱՐԻԱ5
  • 1Եւ ես ետ դառայ ու աչքերս բարձրացրի եւ տեսայ, եւ ահա մի թռչող տոմս։
  • 2Եւ նա ինձ ասեց. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Ես մի թռչող տոմս եմ տեսնում, երկայնութիւնը քսան կանգուն, եւ լայնութիւնը տասը կանգուն։
  • 3Եւ նա ինձ ասեց. Սա բոլոր երկրի երեսի վերայ դուրս եկող անէծքն է, որովհետեւ ամեն գողութիւն անող այս կողմին համեմատ պիտի ջնջուի. Իսկ երդում անողը միւս կողմին համեմատ պիտի ջնջուի։
  • 4Ես նորան հանել եմ, ասում է Զօրաց Տէրը, եւ նա պիտի մտնէ գողանողի տունը եւ իմ անունովը սուտ երդում անողի տունը, եւ նորա տան մէջ պիտի օթեւանէ եւ նորան պիտի սպառէ նորա փայտերովն ու քարերովը։
  • 5Եւ ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ եւ ինձ ասեց. Մէկ աչքերդ բարձրացրու եւ մտիկ տուր, թէ ինչ է այս դուրս եկողը։
  • 6Եւ ես ասեցի. Ի՞նչ է. Եւ նա ասեց. Սա արդուն է դուրս եկողը. Եւ ասեց. Սա նորանց աչքերն են բոլոր երկրումը։
  • 7Եւ ահա մի կապարեայ տաղանդ վեր բարձրացուեցաւ, եւ ահա մի կին՝ նստած արդուի մէջ։
  • 8Եւ նա ասեց. Սա չարութիւնն է, եւ նորան գցեց արդուի մէջը, եւ կապարագնտակն էլ գցեց նորա բերանին։
  • 10Եւ ես ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ո՞ւր են տանում այդ արդուն։
  • 11Եւ նա ասեց ինձ. Որպէս զի նորա համար տուն շինեն Սենաարի երկրումը, եւ պիտի հաստատուի, եւ այնտեղ պիտի դրուի իր խարսխի վերայ։
← Ցանկ