ԶԱՔԱՐԻԱ6
  • 1Եւ ես ետ դառայ ու աչքերս բարձրացրի, եւ տեսայ, եւ ահա չորս կառք էին դուրս գալիս երկու սարերի մէջտեղից, եւ սարերը պղնձի սարեր էին։
  • 2Առաջի կառքի ձիերը աշխէտ էին, եւ երկրորդ կառքի ձիերը սեւ էին.
  • 3Եւ երրորդ կառքի ձիերը սպիտակ ու չորրորդ կառքի ձիերը պիսակ էին գորշագոյն։
  • 4Եւ ես պատասխան տուի եւ ասեցի ինձ հետ խօսող հրեշտակին. Սորանք ի՞նչ են, տէր իմ։
  • 5Եւ հրեշտակը պատասխան տուաւ ու ասեց ինձ. Սորանք երկնքի չորս հողմերն են, որոնք դուրս են գալիս բոլոր երկրի Տիրոջ առաջին կանգնելուց։
  • 6Այն սեւ ձիերը, որ նորան լծուած են, դուրս են գալիս դէպի հիւսիսի երկիրը, եւ սպիտակները դուրս են գալիս նորանց ետեւից, եւ պիսակները դուրս են գալիս դէպի հարաւի երկիրը։
  • 8Եւ նա աղաղակեց դէպի ինձ եւ խօսեց ինձ հետ ասելով. Տես՝ դէպի հիւսիսի երկիրը դուրս եկողները հանգչեցրին իմ հոգին հիւսիսի երկրումը։
  • 9Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով.
  • 10Վեր առ գերիներից՝ Հեղդայից, Տուբիայից եւ Յեդայիայից, եւ նոյն օրը գնա դու ինքդ եւ մտիր Բաբիլոնից եկող Սոփոնիայի որդիի Յովսիայի տունը.
  • 11Եւ արծաթ ու ոսկի առ եւ պսակներ շինիր, եւ դիր մեծ քահանայ Յովսեդեկեան Յեսուի գլխին.
  • 12Եւ ասիր նորան թէ Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Ահա մի մարդ՝ անունը Շառաւիղ. Նա իր տեղիցը պիտի բուսնէ, եւ շինէ Տիրոջ տաճարը։
  • 13Եւ նա կ’շինէ Տիրոջ տաճարը, եւ նա մեծափառութիւն է կրելու, եւ պիտի բազմէ ու իշխէ իր աթոռի վերայ, եւ նա քահանայ է լինելու իր աթոռի վերայ, եւ խաղաղութեան խորհուրդ պիտի լինի երկուսի մէջտեղը։
  • 14Եւ պսակները պիտի լինին Հելեմին, Տուբիային ու Յեդայիային եւ Սոփոնիայի որդի Հենին իբրեւ յիշատակ Տիրոջ տաճարումը։
  • 15Եւ հեռաւորները պիտի գան ու շինեն Տիրոջ տաճարումը, այն ժամանակ կ’գիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել ձեզ մօտ։ Եւ սա պիտի լինի, եթէ իրաւ լսէք ձեր Տէր Աստուծոյ ձայնին։
← Ցանկ