ԶԱՔԱՐԻԱ9
  • 1Տիրոջ խօսքի պատգամը Հադրաքի երկրի դէմ. Եւ Դամասկոսը նորա հանգչելու տեղն է, որովհետեւ Տիրոջ աչքը մարդկանց եւ Իսրայէլի բոլոր ցեղերի վերայ է։
  • 2Եւ Եմաթն էլ դպած է նորան, նաեւ Տիւրոսն ու Սիդոնը, թէեւ շատ իմաստութիւն ունին։
  • 3Եւ Տիւրոսն իրան համար ամրոց շինեց, եւ արծաթը դիզեց հողի պէս, եւ մաքուր ոսկին՝ փողոցիների ցեխին պէս։
  • 4Ահա Տէրը նորան պիտի նուաճէ, եւ զարկէ ծովումը նորա զօրութիւնը, եւ նա կրակով պիտի սպառուի։
  • 5Տեսնելու է Ասկաղոնը եւ վախենալու է, Գազան էլ տագնապելու է շատ, եւ Ակկարոնն էլ, որովհետեւ ցամաքելու է յոյսը. Եւ կորչելու է թագաւորը Գազայից, եւ Ասկաղոնը պիտի չ’բնակուի։
  • 6Եւ պոռնկորդին պիտի բնակուէ Ազովտոսումը, եւ բնաջինջ պիտի անեմ Փղշտացիների հպարտութիւնը։
  • 7Եւ պիտի վերացնեմ նորա արիւնը իր բերանիցը, եւ նորա պղծութիւնները՝ իր ատամների միջիցը. Եւ նա էլ է մնացորդ լինելու մեր Աստուծոյ համար, եւ նա պիտի տոհմապետի պէս լինի Յուդայի մէջ, եւ Ակկարոնը՝ Յեբուսացիների պէս։
  • 8Եւ ես բանակ պիտի դնեմ իմ տան համար զօրքերի՝ անցուդարձողի պատճառովը, եւ այլ եւս նորանց վերայ բռնաւոր չի անց կենալ. Որովհետեւ հիմա տեսել եմ իմ աչքերովը։
  • 9Մեծապէս ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, ցնծութեամբ աղաղակիր, ով Երուսաղէմի աղջիկ, ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած, այսինքն էշի ձագի՝ յաւանակի վերայ։
  • 10Եւ պիտի բնաջինջ անեմ կառքը Եփրեմից եւ ձին՝ Երուսաղէմից, եւ պիտի փչանայ պատերազմի աղեղը, եւ նա խաղաղութիւն է խօսելու ազգերին, եւ նորա իշխանութիւնը պիտի լինի ծովից մինչեւ ծով, եւ գետիցը մինչեւ երկրի ծայրերը։
  • 11Քո էլ ուխտի արիւնովը թող տուի քո գերիներին այն գուբիցը, որի մէջ ջուր չ’կար։
  • 12Ետ դարձէք ամրոցը, ով յոյսի գերիներ, այսօր էլ եմ ծանուցանում, թէ կրկնապատիկ եմ վճարելու քեզ։
  • 13Որովհետեւ Յուդան պիտի ինձ համար լարեմ իբրեւ աղեղ, եւ պիտի լցնեմ Եփրեմին, եւ քո որդկանցը պիտի գրգռեմ, ով Սիօն, քո որդկանց վերայ, ով Յունաստան, եւ քեզ պիտի զօրաւորի սուրի պէս շինեմ։
  • 14Եւ Տէրը պիտի երեւայ նորանց վերայ, եւ կայծակի պէս պիտի դուրս գայ նորա նետը, եւ Տէր Եհովան պիտի հնչեցնէ փողը, եւ պիտի գնայ հարաւային մրրիկներով։
  • 15Զօրաց Տէրը պիտի պաշտպան լինի նորանց վերայ, եւ նորանք պիտի սպառեցնեն ու ոտնակոխ անեն իբր պարսաքարեր. Եւ պիտի խմեն ու աղմուկ հանեն գինիի պէս, եւ պիտի լցուին տաշտի պէս՝ ինչպէս սեղանի անկիւնները։
  • 16Եւ այն օրը նորանց Տէր Աստուածը պիտի փրկէ նորանց իր ժողովրդի հօտին պէս, որովհետեւ իբր թագի քարեր պիտի պսպղան նորա երկրի վերայ։
  • 17Որովհետեւ ի՜նչ մեծ է նորա բարութիւնը, եւ ի՜նչ մեծ նորա գեղեցկութիւնը. ցորենը երիտասարդներ եւ քաղցուն կոյսեր է բուսցնելու։
← Ցանկ