ԹՎՈՑ1
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ Սինայի անապատումը ժողովքի խորանի մէջ նորանց Եգիպտոսի երկրից դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի մէկին ասելով.
  • 2Առէք Իսրայէլի որդիների բոլոր ժողովքի համարը իրանց ազգատոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը։
  • 3Իսրայէլի մէջ բոլոր պատերազմի գնացողները՝ քսան տարեկանից վեր համարեցէք նորանց իրանց գունդերի համեմատ դու եւ Ահարօնը։
  • 4Եւ ձեզ հետ ամեն մէկ ցեղից մէկ մարդ լինի. Սորանց ամեն մէկն իր հօր տան իշխանը լինի։
  • 5Եւ ձեզ հետ կանգնելու մարդկանց անունները սորանք են.
  • 6Ռուբենից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը.
  • 7Շմաւոնից՝ Սուրիսադայի որդի Սաղամիէլը. Յուդայից՝ Ամինադաբի որդի Նաասոնը.
  • 8Իսաքարից՝ Սովգարի որդի Նաթանայէլը.
  • 9Զաբուղոնից՝ Քեղոնի որդի Եղիաբը։
  • 10Յովսէփի որդիներից՝ Եփրեմից՝ Ամիուդի որդի Եղիսաման, Մանասէից՝ Փադասուրի որդի Գամաղիէլը.
  • 11Բենիամինից՝ Գեդէոնի որդի Աբիդանը.
  • 12Դանից՝ Ամիսադայի որդի Աքիեզերը.
  • 13Ասերից՝ Եքրանի որդի Փագիէլը.
  • 14Գադից՝ Դադուէլի որդի Եղիասափը.
  • 15Նեփթաղիմից՝ Ենանի որդի Աքիրէն։
  • 16Սորանք էին ժողովքի երեւելիները՝ իրանց հայրերի ցեղերի իշխանները՝ Իսրայէլի հազարապետները։
  • 17Եւ Մովսէսն ու Ահարօնն առան այս մարդկանցը, որ անուններով յիշուեցան.
  • 18Եւ երկրորդ ամսի մէկին բոլոր ժողովքը ժողովեցին եւ ազգագրուեցան իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր՝ ամենը համարուելով իրանց անունների թիւովը։
  • 19Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, եւ նա այնպէս համարեց նորանց Սինա անապատումը։
  • 20Եւ Իսրայէլի անդրանիկ որդի՝ Ռուբենի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը.
  • 21Ռուբենի ցեղից համարուածները քառասունեւվեց հազար հինգ հարիւր հոգի։
  • 22Շմաւոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները՝ ամեն մէկ արուն իրանց անունների թիւովը,
  • 23Շմաւոնի ցեղից համարուածները յիսունեւինը հազար երեք հարիւր հոգի։
  • 24Գադի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
  • 25Գադի ցեղից համարուածները քառասունեւհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգի։
  • 26Յուդայի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
  • 27Յուդայի ցեղից համարուածները եօթանասունեւչորս հազար վեց հարիւր հոգի։
  • 28Իսաքարի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
  • 29Իսաքարի ցեղից համարուածները յիսունեւչորս հազար չորս հարիւր հոգի։
  • 30Զաբուղոնի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմելու կարող եղողներն իրանց անունների թիւովը,
  • 31Զաբուղոնի ցեղից համարուածները յիսունեւեօթը հազար չորս հարիւր հոգի։
  • 32Յովսէփի որդիներից Եփրեմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
  • 33Եփրեմի ցեղից համարուածները քառասուն հազար հինգ հարիւր հոգի։
  • 34Մանասէի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
  • 35Մանասէի ցեղից համարուածները երեսուն երկու հազար երկու հարիւր հոգի։
  • 36Բենիամինի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց անունների թիւովը,
  • 37Բենիամինի ցեղից համարուածները երեսունեւհինգ հազար չորս հարիւր հոգի։
  • 38Դանի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողներն իրանց թիւովը,
  • 39Դանի ցեղից համարուածները վաթսունեւերկու հազար եօթը հարիւր հոգի։
  • 40Ասերի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները՝ իրանց անունների թիւովը,
  • 41Ասերի ցեղից համարուածները քառասունեւմէկ հազար հինգ հարիւր հոգի։
  • 42Նեփթաղիմի որդիքն իրանց սերունդովը՝ իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները իրանց անունների թիւովը,
  • 43Նեփթաղիմի ցեղից համարուածները յիսունեւերեք հազար չորս հարիւր հոգի։
  • 44Սորանք են այն համարուածները, որ համարեցին Մովսէսը եւ Ահարօնը եւ Իսրայէլի իշխանները, տասնեւերկու մարդիկ, ամեն մէկն իր հայրերի տան կողմիցն էին։
  • 45Եւ այսպէս Իսրայէլի որդկանց ամենն իրանց հայրերի տների համեմատ Իսրայէլի մէջ քսան տարեկանից վեր բոլոր պատերազմի դուրս եկողները համարուեցան.
  • 46Եւ բոլոր համարուածները վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգի։
  • 47Բայց Ղեւտացիներն իրանց հայրերի ցեղովը սորանց մէջ չ’համարուեցան։
  • 48Եւ Եհովան խօսել էր Մովսէսի հետ ասելով.
  • 49Միայն Ղեւտացիների ցեղը չ’համարես եւ նորանց գումարը չ’առնես Իսրայէլի որդկանց հետ.
  • 51Եւ խորանը չուելիս՝ Ղեւտացիներն իջեցնեն նորան, եւ խորանն իջեւան անելիս՝ Ղեւտացիները կանգնեցնեն նորան. Եւ նորան մօտեցող օտարականը պիտի մեռցնուի։
  • 52Եւ Իսրայէլի որդիքն իրանց գունդերովն ամեն մէկն իր բանակի մօտ իջեւան անեն։
  • 53Բայց Ղեւտացիները վկայութեան խորանի շուրջումը բանակ տան, որ Իսրայէլի որդկանց ժողովքի վերայ բարկութիւն չ’լինի, եւ Ղեւտացիները վկայութեան խորանի պահպանութիւնն անեն։
  • 54Եւ Իսրայէլի որդիքը այն բոլոր պէս արին, որ Եհովան Մովսէսին պատուիրել էր, այնպէս արին։
← Ցանկ