ԹՎՈՑ7
  • 1Եւ եղաւ այն օրը որ Մովսէսը վերջացրեց խորանը կանգնեցնելը, եւ օծեց նորան եւ սրբեց նորան եւ նորա բոլոր անօթները, եւ սեղանը եւ նորա բոլոր գործիքներն օծեց եւ նորանց սրբեց,
  • 2Այն ժամանակ ընծաներ մատուցրին Իսրայէլի իշխաններն իրանց հայրերի տանը գլուխները՝ այսինքն համարուողների վերայ վերակացու եղող ցեղերի իշխանները։
  • 3Եւ բերին իրանց ընծաները Եհովայի առաջին՝ վեց ծածկուած սայլեր եւ տասնեւերկու եզներ. Երկու իշխանները մէկ սայլ, եւ ամեն մէկը մէկ եզ. Եւ մօտեցրին նորանց խորանի առաջին։
  • 4Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 5Առ դորանցից որ ժողովքի խորանի պաշտօնին ծառայեն, եւ տուր նորանց Ղեւտացիներին ամեն մէկին իր պաշտօնին համեմատ։
  • 6Եւ Մովսէսն առաւ սայլերն ու եզները եւ տուաւ նորանց Ղեւտացիներին։
  • 7Երկու սայլը եւ չորս եզը Գերսոնի որդկանցը տուաւ՝ նորանց պաշտօնի համեմատ.
  • 8Եւ չորս սայլը եւ ութը եզը Մերարիի որդկանցը տուաւ նորանց պաշտօնի համեմատ Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքովը։
  • 9Բայց Կահաթի որդկանցը չ’տուաւ. Որովհետեւ սրբարանի պաշտօնը նորանց վերայ է, ուսերով են վեր առնում։
  • 10Եւ իշխանները սեղանի նաւակատիքի ընծաները մատուցրին սեղանի օծուած օրը. Եւ իշխաններն իրանց ընծաները սեղանի առաջին մատուցրին։
  • 11Եւ Եհովան ասեց Մովսէսին. Սեղանի նաւակատիքի համար՝ ամեն մէկ իշխան մէկ օր իրանց ընծաները մատուցանեն։
  • 12Եւ առաջին օրն իր ընծան մատուցանողը՝ Ամինադաբի որդի՝ Նաասոնն էր Յուդայի ցեղից։
  • 13Եւ այս էր նորա ընծան՝ մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով։
  • 14Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.
  • 15Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 16Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 17Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ՝ հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամինադաբի որդի Նաասոնի մատուցրած ընծան այս էր։
  • 18Երկրորդ օրը մատուցրեց Իսաքարի իշխան՝ Սովգարի որդի Նաթանայէլը.
  • 19Նորա մատուցրած ընծան այս էր, մէկ արծաթի սկուտեղ եօթանասուն սիկղից, մէկ արծաթի կոնք հարիւր երեսուն սիկղից սրբարանի սիկղին համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 20Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.
  • 21Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 22Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 23Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սովգարի որդի Նաթանայէլի մատուցրած ընծան այս էր։
  • 24Երրորդ օրը՝ Զաբուղոնի որդկանց իշխան Քեղոնի որդի Եղիաբը մատուցրեց։
  • 25Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից. Մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 26Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.
  • 27Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 28Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 29Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Քեղոնի որդի Եղիաբի մատուցրած ընծան այս էր։
  • 30Չորրորդ օրը՝ Ռուբենի որդկանց իշխան Սեդիուրի որդի Եղիսուրը մատուցրեց։
  • 31Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 32Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,
  • 33Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 34Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 35Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սեդիուրի որդի Եղիսուրի մատուցրած ընծան այս էր։
  • 36Հինգերորդ օրը՝ Շմաւոնի որդկանց իշխան Սուրիսադայի որդի Սաղամիէլը մատուցրեց։
  • 37Նորա ընծան այս էր՝ մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 38Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.
  • 39Մէկ զուարակ մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 40Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 41Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Սուրիսադայի որդի Սաղամիէլի մատուցրած ընծան այս էր։
  • 42Վեցերորդ օրը՝ Գադի որդկանց իշխան Դադուէլի որդի Եղիսափը մատուցրեց։
  • 43Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 44Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը.
  • 45Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 46Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 47Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Դագուէլի որդի Եղիասափի մատուցրած ընծան այս էր։
  • 48Եօթներորդ օրը՝ Եփրեմի որդկանց իշխան Ամիուդի որդի Եղիսաման մատուցրեց։
  • 49Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 50Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,
  • 51Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 52Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 53Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամիուդի որդի Եղիսամայի մատուցրած ընծան այս էր։
  • 54Ութերորդ օրը՝ Մանասէի որդկանց իշխան՝ Փադասուրի որդի Գամաղիէլը մատուցրեց։
  • 55Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից, սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 56Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,
  • 57Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 58Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 59Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Փադասուրի որդի Գամաղիէլի մատուցրած ընծան այս էր։
  • 60Իններորդ օրը՝ Բենիամինի որդկանց իշխան՝ Գեդէօնիի որդի Աբիդանը մատուցրեց։
  • 61Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 62Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,
  • 63Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 64Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 65Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Գեդէօնիի որդի Աբիդանի մատուցրած ընծան այս էր։
  • 66տասներորդ օրը՝ Դանի որդկանց իշխան՝ Ամիսադայի որդի Աքիեզերը մատուցրեց։
  • 67Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ, երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 68Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,
  • 69Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 70Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 71Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ամիսադայի որդի Աքիեզերի մատուցրած ընծան այս էր։
  • 72Տասնեւմէկերորդ օրը Ասերի որդկանց իշխան՝ Եքրանի որդի Փագիէլը մատուցրեց։
  • 73Նորա ընծան այս էր, մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ՝ երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 74Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,
  • 75Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 76Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար.
  • 77Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Եքրանի որդի Փագիէլի մատուցրած ընծան այս էր։
  • 78Տասնեւերկուերորդ օրը Նեփթաղիմի որդկանց իշխան՝ Ենանի որդի Աքիրէն մատուցրեց։
  • 79Նորա ընծան այս էր. Մէկ արծաթի սկուտեղ հարիւր երեսուն սիկղից, մէկ արծաթի կոնք եօթանասուն սիկղից սրբարանի սիկղի համեմատ. Երկուսն էլ լիքը հացի ընծայի համար իւղով զանգուած բարակ ալիւրով,
  • 80Տասը սիկղ ոսկուց մէկ տուփ խունկով լիքը,
  • 81Մէկ զուարակ, մէկ խոյ, մէկ տարեկան գառ ողջակէզի համար,
  • 82Այծերից մէկ նոխազ մեղքի պատարագի համար,
  • 83Եւ խաղաղութեան զոհի համար երկու արջառ, հինգ խոյ, հինգ նոխազ, հինգ հատ մէկ տարեկան գառներ։ Ենանի որդի Աքիրէի մատուցրած ընծան այս էր։
  • 84Սեղանի օծուած օրը՝ նորա նաւակատիքի համար Իսրայէլի իշխաններից նուիրուածը սորանք էին. Տասնեւերկու արծաթի սկուտեղ՝ տասնեւերկու արծաթի կոնք, տասնեւերկու ոսկի տուփ,
  • 85Ամեն մէկ արծաթի սկուտեղը հարիւր երեսուն սիկղից եւ ամեն մէկ կոնքը եօթանասուն սիկղից, ամանների բոլոր արծաթը երկու հազար չորս հարիւր սիկղ սրբարանի սիկղի համեմատ.
  • 86Տասնեւերկու ոսկի տուփը խունկով լիքը, ամեն մէկ խնկամանը սրբարանի սիկղի համեմատ՝ տասը սիկղ տուփերի բոլոր ոսկին հարիւր քսան սիկղ։
  • 87Ողջակէզի համար բոլոր արջառները տասնեւերկու զուարակ, խոյերը տասնեւերկու, մէկ տարեկան գառները տասնեւերկու, իրանց հացի նուէրովը, եւ մեղքի պատարագի համար այծերից նոխազները տասնեւերկու,
  • 88Եւ խաղաղութեան զոհի համար բոլոր արջառները քսանեւչորս զուարակ, խոյերը վաթսուն, նոխազները վաթսուն, մէկ տարեկան գառները վաթսուն։ Այս էր սեղանի նաւակատիքը նորա օծուելուց յետոյ։
← Ցանկ