ՄԱՏԹԵՈՍ1
  • 1Աբրահամի որդի Դաւիթի որդի Յիսուս Քրիստոսի ծննդեան գիրքը։
  • 2Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նորա եղբայրներին.
  • 3Յուդան ծնեց Փարէսին եւ Զարային Թամարից. Փարէսը ծնեց Եսրոնին.
  • 4Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.
  • 5Սաղմոնը ծնեց Բոոսին Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբէդին Հռութից. Ովբէդը ծնեց Յեսսէին. Յեսսէն ծնեց Դաւիթ թագաւորին։
  • 6Դաւիթ թագաւորը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջիցը.
  • 7Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային.
  • 8Ասան ծնեց Յովսափատին. Յովսափատը ծնեց Յովրամին.
  • 9Յովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.
  • 10Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Յովսիային։
  • 11Յովսիան ծնեց Յեքոնիային՝ եւ նորա եղբայրներին, Բաբիլոնի գերութեան ժամանակին։
  • 12Բաբիլոնի գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. Սաղաթիէլը ծնեց Զօրաբաբէլին.
  • 13Զօրաբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին.
  • 14Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին.
  • 15Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Յակոբին.
  • 16Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդին, որից ծնուեցաւ Յիսուսը, որ ասվում է Քրիստոս։
  • 17Արդ՝ բոլոր ազգերը Աբրահամից մինչեւ Դաւիթ տասնեւչորս ազգ են, եւ Դաւիթից մինչեւ Բաբիլոնի գերութիւնը տասնեւչորս ազգ, եւ Բաբիլոնի գերութիւնից մինչեւ Քրիստոսը տասնեւչորս ազգ։
  • 18Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն այսպէս էր. Այսինքն նորա մայրը՝ Մարիամը նշանուած լինելով Յովսէփին՝ դեռ մինչեւ նորանց իրար մօտ գալը Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ։
  • 19Եւ նորա մարդը Յովսէփը արդար լինելով, եւ նորան խայտառակել չ’ուզելով, խորհեց ծածուկ արձակել նորան։
  • 21Եւ նա որդի կ’ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը։
  • 22Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է.
  • 23Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։
  • 24Եւ Յովսէփը քնիցը զարթնելով այնպէս արաւ, ինչպէս Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան. Եւ առաւ իր կնիկն իր մօտ։
  • 25Եւ չ’գիտէր նորան մինչեւ որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ նորա անունը կոչեց Յիսուս։
← Ցանկ