ՄԱՏԹԵՈՍ10
  • 1Արդ՝ աղաչեցէք հնձի Տիրոջը, որ մշակներ հանէ իր հունձի մէջ։
  • 2Եւ իր տասնեւերկու աշակերտներին իր մօտ կանչեց, եւ նորանց իշխանութիւն տուաւ պիղծ հոգիների վերայ, որ նորանց հանեն, եւ ամեն ցաւ եւ ամեն հիւանդութիւն բժշկեն։
  • 3Եւ այն տասնեւերկու առաքեալների անուններն այս են. Առաջինը Սիմօն՝ Պետրոս կոչուածը, եւ նորա եղբայրն Անդրէաս։
  • 4Յակոբոս Զեբեդեանը եւ նորա եղբայրը՝ Յովհաննէս. Փիլիպպոս եւ Բարթողոմէոս. Թովմաս եւ Մատթէոս մաքսաւորը. Յակոբոս Ալփեանը. Եւ Ղեբէոսը որ Թադէոս մականուանուեցաւ,
  • 5Սիմօն Կանանացին՝ եւ Յուդա Իսկարիովտացին, որ մատնեց էլ նորան։
  • 6Այս տասնեւերկուսին ուղարկեց Յիսուսը, նորանց պատուէր տուաւ եւ ասեց. Հեթանոսների ճանապարհ չ’գնաք, եւ Սամարացիների քաղաք չ’մտնէք.
  • 7Բայց աւելի գնացէք Իսրայէլի տան կորած ոչխարների մօտ։
  • 8Եւ երբոր կ’գնաք, քարոզեցէք եւ ասեցէք, թէ երկնքի արքայութիւնը մօտեցել է։
  • 9Հիւանդներին բժշկեցէք, բորոտներին սրբեցէք, մեռելներին յարուցէք, դեւերը հանեցէք. ձրի առել էք, ձրի տուէք։
  • 10Վեր չ’առնէք ոսկի, եւ ոչ արծաթ, եւ ոչ պղինձ փող ձեր գօտիների մէջ.
  • 11Ոչ ճանապարհի պարկ, եւ ոչ երկու հանդերձ, եւ ոչ կօշիկներ եւ ոչ գաւազան. որովհետեւ մշակն իր կերակուրին արժանի է։
  • 12Եւ որ քաղաք՝ կամ գիւղ որ մտնէք, հարցրէք թէ նորանում ո՛վ է արժանի, եւ այնտեղ կացէք՝ մինչեւ որ դուրս գնաք։
  • 13Եւ երբոր տունը կ’մտնէք, բարեւ տուէք նորան։
  • 14Եւ եթէ այն տունն արժանի է, ձեր բարեւը նորա վերայ գայ, բայց եթէ արժանի չէ, ձեր բարեւը ետ դառնայ դէպի ձեզ։
  • 15Եւ ով որ ձեզ չ’ընդունի եւ ոչ էլ ձեր խօսքին ականջ դնէ, երբոր այն տանիցը կամ այն քաղաքիցը դուրս գնաք, ձեր ոտների փոշին թօթափեցէք։
  • 16Ճշմարիտ ասում եմ ձեզ որ Սոդոմացիների եւ Գոմորացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ այն քաղաքին։
  • 17Ահա ես ուղարկում եմ ձեզ ինչպէս ոչխարներ գայլերի մէջ, ուստի խորագէտ եղիք ինչպէս օձերը, եւ միամիտ՝ ինչպէս աղաւնիները։
  • 18Եւ զգոյշ կացէք մարդկանցից. Որովհետեւ ձեզ դատաստանի կ’մատնեն, եւ իրանց ժողովարանների մէջ կ’ծեծեն ձեզ,
  • 19Եւ կուսակալների եւ թագաւորների առաջը կ’տարուիք իմ պատճառովը, նորանց եւ հեթանոսներին վկայութիւն լինելու համար։
  • 20Բայց երբոր մատնեն ձեզ, հոգս մի անէք՝ թէ ի՞նչպէս կամ ի՞նչ պիտի խօսիք. Որովհետեւ նոյն ժամումը կ’տրուի ձեզ ինչ որ պիտի խօսիք։
  • 21Որովհետեւ չէ թէ դուք էք խօսողները, բայց ձեր Հօր Հոգին, որ ձեզանում խօսում է։
  • 22Եւ եղբայր եղբօրը մահի կ’մատնէ, եւ հայրը որդուն, եւ որդիքը վեր կ’կենան իրանց ծնողների վերայ, եւ կ’սպաննեն նորանց։
  • 23Եւ ամենից կատուիք իմ անունի համար. բայց ով որ կ’համբերէ մինչեւ վերջը, նա կ’ապրի։
  • 24Եւ երբոր հալածեն ձեզ այս քաղաքումը, փախէք ուրիշը. Որովհետեւ ճշմարիտ ասում եմ ձեզ, դուք չէք վերջացնիլ Իսրայէլի քաղաքները մինչեւ որ մարդի Որդին կ’գայ։
  • 25Աշակերտը վարդապետիցը բարձր չէ, եւ ո՛չ ծառան բարձր է իր տէրիցը։
  • 26Բաւական է աշակերտին որ իր վարդապետի նման լինի, եւ ծառային՝ իր տիրոջ նման։ Եթէ տան տիրոջը Բէեղզեբուղ կոչեցին, ապա ո՞րքան աւելի նորա ընտանիքը։
  • 27Ուստի մի վախենաք նորանցից. որովհետեւ ոչինչ չ’կայ ծածուկ որ չ’յայտնուի, եւ թագուն բան՝ որ չ’իմացուի։
  • 28Ինչ որ ասում եմ ձեզ խաւարումը, լոյսի մէջ ասեցէք. Եւ ինչ որ ականջում լսում էք, կտուրների վերայ քարոզեցէք։
  • 29Եւ մի վախենաք նորանցից, որ մարմինն սպանում են եւ հոգին չեն կարող սպանել, բայց աւելի վախեցէք նորանից, որ կարող է հոգին էլ մարմինն էլ կորցնել գեհենի մէջ։
  • 30Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դանկի են ծախվում, եւ նորանցից մէկը չի ընկնիլ գետինն առանց ձեր Հօր։
  • 31Իսկ ձեր գլխի ամեն մազերն էլ համարուած են։
  • 32Ուրեմն մի վախենաք. Դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։
  • 33Արդ՝ ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, ես էլ նորան կ’դաւանեմ իմ Հօր առաջին որ երկնքումն է։
  • 34Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, ես էլ կ’ուրանամ նորան իմ Հօր առաջին որ երկնքումն է։
  • 36Որովհետեւ եկայ բաժանելու մարդն իր հօր դէմ, եւ աղջիկն՝ իր մօր դէմ, եւ հարսն՝ իր սկեսրի դէմ։
  • 37Եւ մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին։
  • 38Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. Եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ։
  • 39Եւ ով որ չէ առնում իր խաչն եւ իմ ետեւից գալիս, նա ինձ արժանի չէ։
  • 40Ով որ իրան անձը գտնում է՝ կ’կորցնէ նորան. Եւ ով որ իր անձն ինձ համար կորցրեց՝ նա կ’գտնէ նորան։
  • 41Ով որ ձեզ ընդունում է, ինձ է ընդունում. Եւ ով որ ինձ ընդունում է, ինձ ուղարկողին է ընդունում։
  • 42Ով որ մարգարէ է ընդունում մարգարէի անունով, նա մարգարէի վարձք կ’առնէ. Եւ ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կ’առնէ։
← Ցանկ