ՄԱՏԹԵՈՍ11
  • 1Եւ ով որ այս փոքրներից մէկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնէ աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնիլ իր վարձքը։
  • 2Եւ եղաւ երբոր Յիսուսն իր տասնեւերկու աշակերտներին պատուէր տալը վերջացրեց, այն տեղից գնաց նորանց քաղաքներումը սովորեցնելու եւ քարոզելու։
  • 3Եւ Յովհաննէսը բանտումը Քրիստոսի գործերը լսելով, իր աշակերտներից երկուսին ուղարկեց։
  • 4Եւ նորան ասեց, Դո՞ւ ես այն որ գալու էիր, թէ ուրիշի սպասենք։
  • 5Եւ Յիսուսը պատասխան տուաւ եւ նորանց ասեց. Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ լսում էք եւ տեսնում էք։
  • 6Կոյրերը տեսնում են, եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են, եւ խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, եւ աղքատներին աւետարան է քարոզվում.
  • 7Եւ երանելի է նա, որ ինձ վերայ չի գայթակղուիլ։
  • 9Ապա ի՞նչ տեսնելու դուրս գնացիք. Մի մա՞րդ փափուկ շորերով հագուած. Ահա փափուկ հագնողները թագաւորների տներումն են։
  • 10Բայց ի՞նչ տեսնելու դուրս գնացիք, մի մարգարէ՞. Այո, ասում եմ ձեզ, մարգարէից էլ աւելին։
  • 11Որովհետեւ սա այն է՝ որի համար գրուած է. Ահա ես իմ հրեշտակը ուղարկում եմ քո երեսի առաջին, որ քո ճանապարհը քո առաջին պատրաստէ։
  • 12Ճշմարիտ ասում եմ ձեզ կանանց ծնածների մէջ չէ վեր կացել Յովհաննէս Մկրտչից մի մեծը, բայց երկնքի արքայութեան միջի փոքրը նորանից մեծ է։
  • 13Բայց Յովհաննէս Մկրտչի օրերիցը մինչեւ հիմա երկնքի արքայութիւնն ուժով է առնվում, եւ ուժովները յափշտակում են նորան։
  • 14Որովհետեւ բոլոր մարգարէները եւ օրէնքը մինչեւ Յովհաննէսը մարգարէացան։
  • 15Եւ եթէ կամենում էք ընդունիլ՝ նա Եղիան է, որ գալու էր։
  • 16Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
  • 17Բայց ո՞ւմ նմանեցնեմ այս ազգը, այն երեխաների նման է, որ փողոցներումը նստած իրանց ընկերներին կանչում են,
  • 18Եւ ասում. Մենք փող փչեցինք ձեզ համար, եւ դուք պար չ’եկաք. Մենք ողբացինք ձեզ համար, եւ դուք կոծ չ’արիք։
  • 19Որովհետեւ Յովհաննէսն եկաւ, ոչ ուտում էր եւ ոչ խմում էր. Եւ ասում են, Դեւ կայ նորանում.
  • 20Մարդի Որդին եկաւ, ուտում է եւ խմում է, եւ ասում են. Ահա ուտող եւ գինի խմող մարդ, մաքսաւորների եւ մեղաւորների բարեկամ, եւ իմաստութիւնն արդարացաւ իր որդիներիցը։
  • 21Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նորա հրաշքների շատերը, որ չ’ապաշխարեցին։
  • 22Վայ քեզ, Քորազին. Վայ քեզ, Բեթսայիդա. Որովհետեւ եթէ Տիւրոսի եւ Սիդոնի մէջ եղած լինէին այն հրաշքները, որ ձեր մէջ եղան, շատոնց քրձով եւ մոխրով ապաշխարել էին։
  • 23Բայց ասում եմ ձեզ, Տիւրոսին եւ Սիդոնին աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը քան թէ ձեզ։
  • 24Եւ դու, Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ դժոխքը կ’ցածանաս. Որովհետեւ եթէ Սոդոմի մէջ եղած լինէին այն հրաշքները որ քեզանում եղան, մինչեւ այսօր դեռ կ’մնային։
  • 25Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար աւելի հեշտ կ’լինի դատաստանի օրումը, քան թէ քեզ։
  • 26Այն ժամանակը Յիսուսը պատասխան տուաւ եւ ասեց. Գոհանում եմ քեզանից, ով Հայր՝ երկնքի եւ երկրի Տէր, որ իմաստուններիցն եւ գիտուններիցն այս բաները ծածկեցիր եւ երեխաներին յայտնեցիր։
  • 27Այո, ով Հայր. Որովհետեւ այսպէս հաճոյ եղաւ քո առաջին։
  • 28Ամեն բան ինձ տրուեցաւ իմ Հօրիցը. Եւ ոչ ով չէ ճանաչում Որդիին՝ բայց միայն Հայրը. եւ ոչ ով չէ ճանաչում Հօրը՝ բայց միայն Որդին. Եւ ում որ Որդին կամենայ յայտնել։
  • 29Ինձ մօտ եկէք, ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։
  • 30Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. Որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. Եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։
← Ցանկ