ՄԱՏԹԵՈՍ23
  • 1Այն ժամանակ Յիսուսը ժողովուրդների եւ իր աշակերտների հետ խօսեց եւ ասեց.
  • 2Մովսէսի աթոռի վերայ դպիրները եւ Փարիսեցիները նստեցին։
  • 3Արդ՝ ինչ էլ որ ասեն ձեզ պահել, պահեցէք եւ արէք, բայց նորանց գործերի պէս մի անէք. Որովհետեւ ասում են բայց չեն անում։
  • 4Որովհետեւ ծանր եւ դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերին, բայց իրանց մատովը չեն ուզում շարժել նորանց։
  • 5Եւ իրանց բոլոր գործերն անում են մարդկանց երեւելու համար, իրանց գրապանակները լայնացնում են եւ իրանց հանդերձի քղանցքները մեծացնում.
  • 6Սիրում են ընթրիքներումն առաջին բազմոցը, եւ ժողովարաններումն առաջին աթոռները, եւ փողոցների մէջ բարեւները.
  • 7Եւ մարդկանցից Ռաբբի Ռաբբի կոչուիլը։
  • 8Բայց դուք Ռաբբի չ’կանչուիք, որովհետեւ մէկն է ձեր ուսուցիչը՝ Քրիստոսը. Եւ դուք ամենքդ եղբարք էք։
  • 9Եւ երկրիս վերայ մէկին ձեզ հայր չ’կանչէք. որովհետեւ մէկն է ձեր Հայրը՝ նա որ երկնքումն է։
  • 10Ոչ էլ ուսուցիչներ կանչուեցէք, որովհետեւ մէկն է ձեր Ուսուցիչը՝ Քրիստոսը։
  • 11Եւ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի։
  • 12Ով որ իր անձը բարձրացնէ՝ կ’խոնարհուի. Եւ ով որ իր անձը խոնարհեցնէ՝ կ’բարձրանայ։
  • 13Իսկ վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ փակում էք երկնքի արքայութիւնը մարդկանց առաջին, որ ինքներդ չէք մտնում, եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս մտնել։
  • 14[Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ ուտում էք որբեւայրիների տները, եւ պատճառանքով երկար աղօթք անում. Նորա համար աւելի դատապարտութիւն կ’ստանաք։]
  • 15Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ շուռ էք գալիս ծովն ու ցամաքը, որ մէկը նորահաւատ անէք. Եւ երբոր լինում է, նորան ձեզանից երկու տակ աւելի գեհենի որդի էք անում։
  • 16Վայ ձեզ, կոյր առաջնորդներ, որ ասում էք, ով որ տաճարովն երդում անէ, մի բան չէ. Բայց ով որ տաճարի ոսկովն երդում անէ, պարտական է։
  • 17Յիմարներ եւ կոյրեր. Ո՞րն է արդեօք աւելի մեծ, ոսկի՞ն թէ տաճարը, որ սրբում է ոսկուն։
  • 18Եւ, ով որ սեղանովն երդում անէ, մի բան չէ. Բայց ով որ նորա վերայ լինող պատարագովն երդում անէ, պարտական է։
  • 19Յիմարներ եւ կոյրեր. Ո՞րն է արդեօք աւելի մեծ, պատարա՞գը թէ սեղանը, որ սրբում է պատարագին։
  • 20Արդ՝ սեղանովն երդում անողը նորանով՝ եւ այն բոլոր բաներովն է երդում անում որ նորա վերայ են։
  • 21Եւ տաճարովն երդում անողը նորանով եւ նորանում բնակողովն է երդում անում։
  • 22Եւ երկնքովն երդում անողը Աստուծոյ աթոռովն է երդում անում եւ նորա վերայ նստողովը։
  • 23Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ. Որ անանուխի եւ սամիթի եւ չամանի տասանորդը տալիս էք, եւ թողում էք օրէնքի ծանր ծանր բաները՝ դատաստանը եւ ողորմութիւնը եւ հաւատքը. Սա պետք էր անել՝ եւ այն չ’թողել։
  • 24Կոյր առաջնորդներ, որ մժեղը քամում էք, բայց ուղտը կուլ էք տալիս։
  • 25Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մաքրում էք բաժակի եւ սկաւառակի դրսի կողմը, բայց ներսեւանց լիքն են յափշտակութիւնով եւ անիրաւութիւնով։
  • 26Կոյր Փարիսեցի, առաջ մաքրիր բաժակի եւ սկաւառակի մէջը, որ նորանց դուրսն էլ մաքուր լինի։
  • 27Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ նման էք ծեփած գերեզմանների, որ դրսեւանց գեղեցիկ են երեւում, բայց ներսեւանց լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծութիւնով։
  • 28Այնպէս էլ դուք՝ դրսեւանց արդար էք երեւում մարդկանց բայց ներսեւանց լիքն էք կեղծաւորութիւնով եւ անօրէնութիւնով։
  • 29Վայ ձեզ, դպիրներ եւ Փարիսեցիներ՝ կեղծաւորներ, որ մարգարէների տապանները շինում էք՝ եւ արդարների գերեզմանները զարդարում.
  • 30Եւ ասում էք, Եթէ մենք լինէինք մեր հայրերի օրերումը, մասնակից չէինք լինիլ նորանց հետ մարգարէների արիւնին։
  • 31Ուրեմն դուք ձեր մասին վկայում էք, թէ որդիք էք մարգարէների սպանողներին։
  • 32Եւ դուք ձեր հայրերի չափը լցրէք։
  • 33Օձեր, իժերի զաւակներ, դուք ի՞նչպէս էք փախչելու գեհենի դատաստանիցը։
  • 34Դորա համար ահա ես ձեզ մօտ մարգարէներ եւ իմաստուններ եւ դպիրներ կ’ուղարկեմ. Եւ նորանցից կ’սպանէք եւ կ’խաչէք եւ նորանցից ձեր ժողովարաններումը կ’տանջէք՝ եւ քաղաքից քաղաք կ’հալածէք,
  • 35Որպէսզի ձեզ վերայ գայ ամեն արդար արիւն, որ երկրի վերայ թափուել է՝ արդար Աբէլի արիւնիցը մինչեւ Բարաքիայի որդի Զաքարիայի արիւնը, որին սպանեցիք տաճարի եւ սեղանի մէջտեղը։
  • 36Ճշմարիտ ասում եմ ձեզ, այս բոլորը կ’գայ այս ազգի վերայ։
  • 37Երուսաղէմ Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. Քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. Եւ դուք չ’կամեցաք։
  • 38Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ.
  • 39Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ չէք տեսնիլ ինձ՝ մինչեւ որ ասէք. Օրհնեալ է Տիրոջ անունով եկողը։
← Ցանկ