ՄԱՏԹԵՈՍ4
  • 1Այն ժամանակ Յիսուսը Հոգիիցն անապատը տարուեցավ, որ փորձուի սատանայիցը։
  • 2Եւ քառասուն օր եւ քառասուն գիշեր ծոմ պահելուց յետոյ սովեց։
  • 3Եւ փորձիչը նորա մօտ գալով ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր որ այս քարերը հաց լինեն։
  • 4Նա էլ պատասխան տուաւ եւ ասեց. Գրուած է՝ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ ամեն խօսքով, որ դուրս է գալիս Աստուծոյ բերանիցը։
  • 5Այն ժամանակ սատանան նորան առաւ տարաւ սուրբ քաղաքը, եւ կանգնեցրեց նորան տաճարի աշտարակի վերայ,
  • 6Եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, քեզ վայր գցիր. Որովհետեւ գրուած է թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, եւ ձեռների վերայ կ’բարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարի չ’դիպցնես երբէք։
  • 7Յիսուսը նորան ասեց. Դարձեալ գրուած է, թէ Մի փորձիր Տիրոջը՝ քո Աստուծուն։
  • 8Դարձեալ առաւ տարաւ նորան սատանան մի շատ բարձր սար՝ եւ ցոյց տուաւ նորան աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը,
  • 9Եւ ասեց նորան. Սորանց ամենը քեզ կ’տամ, եթէ ընկած երկրպագես ինձ։
  • 10Այն ժամանակ ասեց նորան Յիսուսը. Դէն գնա, սատանայ. Որովհետեւ գրուած է թէ Տիրոջը՝ քո Աստուծուն երկրպագիր եւ միայն նորան պաշտիր։
  • 11Այն ժամանակ սատանան թողեց նորան, եւ ահա հրեշտակներ մօտ եկան եւ ծառայում էին նորան։
  • 12Եւ երբոր Յիսուսը լսեց, թէ Յովհաննէսը մատնուեցաւ, հեռացաւ գնաց Գալիլեա.
  • 13Եւ Նազարէթը թողած եկաւ բնակուեց ծովեզրեայ Կափառնայումումը, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի սահմաններումը.
  • 14Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է,
  • 15Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը՝ ծովի ճանապարհը՝ Յորդանանի այն կողմը, հեթանոսների Գալիլեան.
  • 16Ժողովուրդ, որ խաւարի մէջ նստած էր, մեծ լոյս տեսաւ. Եւ նորանց որ մահի երկրումը եւ ստուերումը նստած էին, լոյս ծագեց նորանց։
  • 17Այն ժամանակից Յիսուսն սկսեց քարոզել եւ ասել. Ապաշխարեցէք, որովհետեւ մօտեցել է երկնքի թագաւորութիւնը։
  • 18Եւ Յիսուսը Գալիլեացիների ծովի եզրումը ման գալիս՝ տեսաւ երկու եղբարց՝ Սիմօնին որ Պետրոս է կոչուած, եւ նորա Անդրէաս եղբօրը, որ ուռկան էին գցում ծովը, որովհետեւ ձկնորս էին.
  • 19Եւ ասեց նորանց. Իմ ետեւից եկէք, եւ ես ձեզ մարդկանց որսորդ կ’շինեմ։
  • 20Եւ նորանք շուտով իրանց ուռկանները թողած նորա ետեւից գնացին։
  • 21Եւ այն տեղից առաջ գնալով ուրիշ երկու եղբայրներին տեսաւ, Զեբեդեան Յակոբոսին եւ նորա եղբայր Յովհաննէսին՝ նաւումն իրանց հայր Զեբեդէոսի հետ իրանց ուռկանները շինելիս, եւ նորանց կանչեց։
  • 22Նորանք էլ շուտով նաւը եւ իրանց հօրը թողած, նորա ետեւից գնացին։
  • 23Եւ Յիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով։
  • 25Եւ նորա ետեւից շատ ժողովուրդներ էին գնում Գալիլեայիցը եւ Դեկապօլիսիցը եւ Երուսաղէմիցը եւ Հրէաստանիցը եւ Յորդանանի այն կողմիցը։
← Ցանկ