ՄԱՏԹԵՈՍ8
  • 1Որովհետեւ իշխանութիւն ունեցողի պէս էր սովորեցնում նորանց, եւ ոչ թէ դպիրների պէս։
  • 2Եւ երբոր սարիցն իջաւ, շատ ժողովուրդներ գնացին նորա ետեւիցը։
  • 3Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։
  • 4Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. Եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ։
  • 5Եւ Յիսուսն ասեց նորան. Զգոյշ կաց՝ ոչ ոքի չ’ասես, այլ գնա քեզ ցոյց տուր քահանային եւ Մովսէսից հրամայուած ընծան մատուցրու, նորանց վկայութիւն լինելու համար։
  • 6Եւ երբոր Յիսուսը մտաւ Կափառնայում, մի հարիւրապետ եկաւ նորա մօտ, աղաչում էր նորան,
  • 7Եւ ասում. Տէ՛ր, իմ ծառան անդամալոյծ ընկած է տանը եւ չարաչար տանջվում է։
  • 8Յիսուսն էլ ասեց նորան. Ես կ’գամ կ’բժշկեմ նորան։
  • 9Եւ հարիւրապետը պատասխանելով ասեց. Տէ՛ր, ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կ’բժշկուի։
  • 11Եւ երբոր Յիսուսը լսեց, զարմացաւ եւ ասեց ետեւիցը եկողներին. Ճշմարիտ ասում եմ ձեզ. Իսրայէլի մէջ էլ այսպիսի հաւատք չ’գտայ։
  • 12Եւ ասում եմ ձեզ, որ շատերը արեւելքից եւ արեւմուտքից կ’գան, եւ կ’նստեն Աբրահամի եւ Իսահակի եւ Յակոբի հետ երկնքի արքայութիւնումը,
  • 13Իսկ արքայութեան որդիքը դուրս կ’գցուին դրսի խաւարը, այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
  • 14Եւ Յիսուսն ասեց հարիւրապետին. Գնա, եւ ինչպէս որ հաւատացիր՝ թող այնպէս լինի քեզ. Եւ նորա ծառան առողջացաւ այն ժամումը։
  • 15Եւ երբոր Յիսուսն եկաւ Պետրոսի տունը, տեսաւ նորա զոքանչը պառկած ջերմում էր։
  • 16Եւ նորա ձեռքիցը բռնեց, եւ ջերմը թողեց նորան, եւ նա վերկացաւ եւ ծառայում էր նորանց։
  • 17Եւ երբոր իրիկուն եղաւ, շատ դիւահարներ բերին նորա մօտ, եւ նա խօսքով հանեց ոգիները, եւ ամեն հիւանդներին բժշկեց.
  • 18Որ կատարուի Եսայի մարգարէի ձեռով ասուածը, որ ասում է. Նա մեր հիւանդութիւնները վեր առաւ եւ մեր ցաւերը կրեց։
  • 19Եւ երբոր Յիսուսը շատ ժողովուրդներ տեսաւ իրան չորս կողմովը, հրամայեց այն կողմը գնալ։
  • 20Եւ մէկ դպիր մօտենալով նորան ասեց. Վարդապետ, ես քո ետեւիցը կ’գամ, ո՛ր տեղ էլ որ գնաս։
  • 21Յիսուսն էլ ասեց նորան, Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. Բայց մարդի Որդին տեղ չ’ունի որ իր գլուխը դնէ։
  • 22Եւ նորա աշակերտներից մի ուրիշն ասեց նորան. Տէ՛ր, ինձ հրաման տուր՝ գնամ առաջ իմ հօրը թաղեմ։
  • 23Եւ Յիսուսը նորան ասեց. Դու իմ ետեւից եկ, եւ թող մեռելները թաղեն իրանց մեռելներին։
  • 24Եւ երբոր նա նաւը մտաւ, նորա աշակերտները գնացին նորա ետեւից։
  • 25Եւ ահա մեծ ալէկոծում եղաւ ծովի մէջ, որ նաւն էլ ծածկվում էր ալիքներիցը. Եւ ինքը քնած էր։
  • 26Եւ նորա աշակերտները մօտենալով նորան զարթնեցրին եւ ասեցին. Տէ՛ր, փրկիր մեզ, կորչում ենք։
  • 27Եւ նորանց ասեց. Ի՞նչու վախկոտ էք, սակաւահաւատներ։ Այն ժամանակ վերկացաւ սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։
  • 28Իսկ մարդիկը զարմացան եւ ասում էին, Սա ի՞նչպիսի մէկն է՝ որ քամիները եւ ծովն էլ հնազանդում են սորան։
  • 29Եւ երբոր նա այն կողմը՝ Գերգեսացիների երկիրն անցաւ, երկու դիւահարներ պատահեցին նորան, գերեզմաններիցը դուրս եկած եւ շատ չար, մինչեւ որ մէկը չէր կարող այն ճանապարհովն անցնել։
  • 30Եւ ահա աղաղակեցին եւ ասեցին. Քեզ ի՞նչ բան կայ մեզ հետ, Յիսուս՝ Աստուծոյ Որդի, եկել ես այստեղ ժամանակից առաջ մեզ տանջելո՞ւ։
  • 31Եւ նորանցից հեռու շատ խոզերի երամակ կար՝ որ արածում էր։
  • 32Եւ դեւերն աղաչում էին նորան եւ ասում. Եթէ մեզ հանում ես, հրաման տուր մեզ այն խոզերի երամակը գնալու։
  • 33Եւ նորանց ասեց՝ Գնացէք. Եւ նորանք դուրս եկան եւ գնացին խոզերի երամակի մէջ. Եւ ահա խոզերի բոլոր երամակն այն գահավէժ տեղիցը վազեց ծովը, եւ ջրերի մէջ մեռան։
  • 34Եւ խոզարածները փախան, եւ քաղաքը գնալով պատմեցին ամենը եւ դիւահարների բաներն էլ։
← Ցանկ