Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ13
- 1Այս երրորդ անգամն է որ ձեզ մօտ եմ գալիս. երկու եւ երեք վկաների բերանից ամեն բան կ’հաստատուի։
- 2Առաջուց ասեցի եւ առաջ էլ ասում եմ իբր մօտ լինող երկրորդ անգամ. Եւ հիմա հեռուանց գրում եմ այն առաջուց մեղք գործածներին եւ ամեն ուրիշներին. Որ եթէ դարձեալ գամ, չեմ խնայիլ.
- 3Քանի որ դուք ապացոյց էք որոնում թէ Քրիստոսն ինձանով խօսում է, նա որ ձեր միջումը տկար չէ, այլ զօրաւոր է ձեզանում։
- 4Որովհետեւ թէեւ խաչուեցաւ տկարութիւնից, բայց կենդանի է Աստուծոյ զօրութիւնովը. որ մենք էլ թէ եւ տկարանում ենք նորա համար՝ բայց կենդանի կ’լինենք նորա հետ Աստուծոյ զօրութիւնովը ձեզ համար.
- 5Փորձեցէք ձեր անձերը, թէ արդեօք հաւատքո՞ւմն էք. Քննեցէք ձեր անձերը. Կամ թէ չ’գիտէ՞ք ձեր անձերը՝ որ Յիսուս Քրիստոսը ձեզանում է. միայն եթէ անպիտան լինիք։
- 6Բայց յոյս ունիմ որ գիտենաք, թէ մենք անպիտան չենք։
- 7Եւ ես աղօթում եմ դէպի Աստուած որ չար բան չ’անէք. Ոչ թէ որ մենք ընտիր երեւինք, բայց որ դուք բարին գործէք, եւ մենք անպիտանի պէս լինենք։
- 8Որովհետեւ մի բան չենք կարող ճշմարտութեան դէմ. Բայց ճշմարտութեան համար։
- 9Ուրախանում ենք, երբոր մենք տկարանում ենք եւ դուք զօրանում էք. որ հէնց դա էլ աղօթքով խնդրում ենք, այսինքն ձեր կատարելութիւնը։
- 10Նորա համար այս հեռուանց գրում եմ. Որ չ’լինի թէ իմ գալու ժամանակ սաստկութեամբ վարուիմ իմ իշխանութեան չափովը, որ Տէրը տուաւ ինձ շինելու եւ ոչ թէ քանդելու համար։
- 11Վերջապէս, եղբարք, ուրախ եղէք, կատարեալ եղէք, մխիթարուեցէք, միաբան եղէք, եւ խաղաղութիւն արէք. եւ սէրի եւ խաղաղութեան Աստուածը ձեզ հետ լինի։
- 12Իրար բարեւ տուէք սուրբ համբոյրով. Բարեւ են տալիս ձեզ բոլոր սուրբերը։
- 14Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եւ Աստուծոյ սէրը, եւ Սուրբ Հոգու հաղորդութիւնը ձեր ամենի հետ. Ամէն։