ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ33
  • 1Եւ այս է այն օրհնութիւնը՝ որով օրհնեց Աստուծոյ մարդ՝ Մովսէսն Իսրայէլի որդկանց իր մեռնելուց առաջ.
  • 2Եւ ասեց. Եհովան Սինայիցն եկաւ, Եւ Սէիրիցն երեւեցաւ նորանց, Փայլեցաւ Փառան սարիցը, Եւ եկաւ բիւրաւոր սուրբերով. Նորա աջ ձեռքիցը օրէնքի կրակը նորանց համար։
  • 3Այո, նա սիրում է ժողովուրդներին. Նորա բոլոր սուրբերը քո ձեռքին են. Եւ նորանք նստում են քո ոտքերի մօտ Քո խօսքերիցն ընդունելու համար։
  • 4Մովսէսը մեզ օրէնքը պատուիրեց. Յակոբի ժողովքի ժառանգութիւնը։
  • 5Եւ Յեսուրունի մէջ թագաւոր եղաւ, Ժողովրդի գլխաւորները ժողովուելիս Իսրայէլի ցեղերի հետ մէկտեղ,
  • 6Ռուբէնը ապրէ եւ չ’մեռնէ, Եւ նորա ժողովուրդը բազմաթիւ լինի։
  • 7Եւ սա՝ Յուդայի համար, եւ ասեց. Լսիր, ով Եհովայ, Յուդայի ձայնը, Եւ իր ժողովրդի մօտ տար նորան. Նորա ձեռքերն իրան բաւական են, Եւ նորա թշնամիների դէմ օգնական եղիր։
  • 8Եւ Ղեւիի համար ասեց. Թումիմդ ու Ուրիմդ քո սուրբ մարդին լինի, Որին փորձեցիր Մասսայի մէջ, Եւ Մերիբայի ջրի վերայ նորա հետ վիճեցիր։
  • 9Այն որ իր հօրն ու մօրը համար ասեց՝ Ես նորան չ’տեսայ, Եւ իր եղբայրներին չ’ճանաչեց, Եւ իր որդիներին չ’իմացաւ. Որովհետեւ նորանք քո խօսքին զգուշութիւն արին, Եւ քո ուխտը պահեցին։
  • 10Քո դատաստանները սովորեցնում են Յակոբին՝ Եւ քո օրէնքն՝ Իսրայէլին. Քո առաջին խունկ կ’մատուցանեն, Եւ քո սեղանի վերայ՝ ողջակէզ։
  • 11Եհովայ, օրհնիր նորա զօրութիւնը, Եւ նորա ձեռքի գործքը ընդունիր. Փշրիր նորա հակառակորդների մէջքը, Եւ նորա ատողներին, որ այլ եւս վեր չ’կենան։
  • 12Բենիամինի համար ասեց. Եհովայի սիրելին ապահով բնակուէ նորա մօտ. Միշտ պաշտպանում է նորան, Եւ նորա ուսերի մէջ է բնակվում։
  • 13Եւ Յովսէփի համար ասեց. Նորա երկիրը Եհովայիցն օրհնուած լինի Երկնքի ընտիր պարգեւներովը, ցօղովը, Եւ ցածումը պառկող անդունդներովը,
  • 14Եւ արեգակից առաջ եկած ընտիր բերքերովը, Եւ ամիսների ընտիր արդիւնքներովը,
  • 15Եւ վաղեմի սարերի ընտիր պտուղներովը, Եւ մշտնջենաւոր բլուրների ընտիր պարգեւներովը,
  • 16Եւ երկրիս եւ նորա առատութեան ընտիր պարգեւներովը, Ու մորենումը բնակողի բարեհաճութիւնովը Գան Յովսէփի գլխի վերայ, Եւ իր եղբայրների մէջ երեւելի եղողի գագաթի վերայ։
  • 17Իր ցուլի առաջինեկի պէս գեղեցկութիւն ունի նա, Եւ նորա եղջիւրները միեղջերուի եղջիւրներ են, Նորանցով կ’զարկէ ժողովուրդներին միասին, Մինչեւ երկրի ծայրերը. Եւ սորանք են Եփրեմի բիւրաւորները Եւ Մանասէի հազարաւորները։
  • 18Եւ Զաբուղոնի համար ասեց. Ուրախացիր, Զաբուղոն, քո դուրս գալու ժամանակին, Եւ դու, Իսաքար, քո վրաններումը։
  • 19Ժողովուրդներին սարն են հրաւիրում՝ Այնտեղ արդարութեան զոհեր են մատուցանում։ Որովհետեւ նորանք կ’ծծեն ծովերի առատութիւնը Եւ աւազի ծածուկ գանձերը։
  • 20Եւ Գադի համար ասեց. Օրհնուած է Գադին ընդարձակողը. Մատակ առիւծի պէս է նստել, Եւ գիշատում է թեւերը նաեւ գլուխը.
  • 21Եւ տեսաւ առաջի մասն իրան յարմար. Որովհետեւ այնտեղ օրէնսդրի տուած բաժինը որոշուեցաւ, Եւ ժողովրդի գլխաւորների հետ եկաւ, Եհովայի արդարութիւնը գործեց Եւ նորա դատաստանները Իսրայէլի հետ։
  • 22Եւ Դանի համար ասեց. Դանը առիւծի ձագ է. Բասանիցն է դուրս թռչում։
  • 23Եւ Նեփթաղիմի համար ասեց. Նեփթաղիմը շնորհքով կշտացած, Եւ Եհովայի օրհնութիւնովը լցուած, Արեւմուտքն ու հարաւը կ’ժառանգէ։
  • 25Քո կօշիկները երկաթ եւ պղինձ լինեն, Եւ քո ոյժը քո օրերի չափ լինի։
  • 26Յեսուրունի Աստուծոյ նմանը չ’կայ. Որ նստած է երկնքումը քեզ օգնութիւն անելու համար՝ Եւ իր մեծ վայելչութեամբը՝ ամպերի վերայ։
  • 27Յաւիտենական Աստուածը ապաւէն է, Եւ ցածումը ոյժ ունեն նորա յաւիտենական բազուկները. Եւ նա կ’քշէ թշնամիներիդ քո առաջիցը, Եւ կ’ասէ՝ Փչացրու։
  • 28Եւ Իսրայէլն ապահովութեամբ առանձին կ’բնակուէ. Յակոբին աղբիւրը՝ առանձին Ցորենի եւ գինիի երկրումը, Եւ նորա երկնքիցը ցօղ կ’կաթէ։
  • 29Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝ Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ. Որ նա է քո օգնութեան ասպարը Եւ քո յաղթութեան սուրը. Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն, Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես։
← Ցանկ