ՀԵՍՈՒ19
  • 1Եւ երկրորդ վիճակը դուրս եկաւ Շմաւոնին, Շմաւոնի որդկանց ցեղին իրանց տոհմերի համեմատ. եւ նորանց ժառանգութիւնը եղաւ Յուդայի որդկանց ժառանգութեան մէջ:
  • 2Եւ նորանցը եղաւ իրանց ժառանգութեան մէջ. Բերսաբէէ, (Սաբէէ) Մօլադա,
  • 3Ասեր-սուաղ, Բաղա, Ասէմ,
  • 4Էլթուղադ, Բաթուլ, Հօրմա, Սիկելակ,
  • 5Բեթմարքաբովթ, Ասեր-սուսա,
  • 6Բեթլաբաւովթ եւ Սարուհէն. տասնեւերեք քաղաք եւ նորանց գիւղերը:
  • 7Ային, Ռեմօն, Եթեր եւ Ասան. չորս քաղաք եւ նորանց գիւղերը:
  • 8Եւ այս քաղաքների շուրջը եղած բոլոր գիւղերը՝ մինչեւ Բաաղէթ-բէէր, եւ հարաւային Ռաման: Այս է Շմաւոնի որդկանց ցեղի ժառանգութիւնն իրանց տոհմերի համեմատ:
  • 9Շմաւոնի որդկանց ժառանգութիւնը Յուդայի որդկանց բաժինիցն եղաւ, որովհետեւ Յուդայի որդկանց բաժինը շատ էր իրանց համար, նորա համար Շմաւոնի որդիքը նորանց ժառանգութեան մէջ ժառանգութիւն առան:
  • 10Եւ երրորդ վիճակն ելաւ Զաբուղոնի որդկանցը իրանց տոհմերի համեմատ. եւ նորանց ժառանգութեան սահմանը եղաւ մինչեւ Սարիդ:
  • 11Եւ նորանց սահմանը վեր է ելնում դէպի ծովը եւ Մարաղա. եւ դպչում է Դաբասէթին, եւ հասնում է Յեկնամի դէմ եղող ձորը,
  • 12Եւ Սարիդից դառնում է դէպի արեւելեան կողմը Քասղովթ-թաբօրի սահմանը, եւ դուրս է գալիս Դաբարաթից եւ բարձրանում Յափիէ,
  • 13Եւ այնտեղից անցնում է դէպի առաջի կողմը արեւելք Գեթքոփեր Իթագասին եւ դուրս է գալիս Ռեմօն-մեթօար, Նուա.
  • 14Եւ պտոյտ է տալիս այս սահմանը հիւսիսային կողմից Ենաթօնով, եւ Յեփթայէլի ձորումը վերջանում.
  • 15Եւ Կատտաթ եւ Նաաղօլ, եւ Սամրօն ու Յադելա, եւ Բեթլէհէմ տասնեւերկու քաղաք եւ նորանց գիւղերը:
  • 16Այս է Զաբուղոնի որդկանց ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ. այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
  • 17Չորրորդ վիճակն ելաւ Իսաքարին, Իսաքարի որդկանցն իրանց տոհմերի համեմատ.
  • 18Եւ նորանց սահմանը եղաւ՝
  • 19Յեզրայէլ, Քասելովթ, Սունամ, Ափերէմ, Սիան, Անարէթ,
  • 20Ռաբբիդ, Կեսիօն, Աբէս,
  • 21Ռամաթ, Ենգանիմ, Ենքադդա եւ Բեթփասես.
  • 22Եւ այս սահմանը դպչում է Թաբօրին, Սասիմային եւ Բեթսամիւսին, եւ նորանց սահմանը վերջանում է Յորդանանումը տասնեւվեց քաղաք եւ նորանց գիւղերը:
  • 23Այս է Իսաքարի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
  • 24Եւ հինգերորդ վիճակն ելաւ Ասերի որդկանց ցեղին իրանց տոհմերի համեմատ:
  • 25Եւ նորանց սահմանը եղաւ. Քեղկաթ, Աղի, Բետէն, Աքսափ,
  • 26Ալամելէք, Ամադ, եւ Մասաղ. եւ արեւմտեան կողմից հասնում է Կարմեղոսին եւ Սիօր-լեբնաթին,
  • 27Եւ արեւելեան կողմիցը դառնում է դէպի Բեթդագոն, եւ հիւսիսային կողմիցը հասնում է Զաբուղոնին Յեփթայէլի ձորումը, Բեթամէկին եւ Նէիէլին, եւ դուրս է գալիս ձախ կողմից Քաբօղ,
  • 28Եւ Եբրօն, Րոոբ, Համմօն, եւ Կանա, մինչեւ մեծ Սիդոն.
  • 29Եւ այս սահմանը դառնում է Ռամա մինչեւ Տիւրոս՝ ամուր քաղաքը, եւ այս սահմանը դառնում է Ուսա եւ ծովումը վերջանում Աքեզիբի վիճակի մէջ.
  • 30Եւ Ամմա, Ափէկ, եւ Րոոբ. քսանեւերկու քաղաքներ եւ նորանց գիւղերը:
  • 31Այս է Ասերի որդկանց ցեղի ժառանգութիւնն իրանց տոհմերի համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
  • 32Վեցերորդ վիճակն ելաւ Նեփթաղիմի որդկանցը, այսինքն Նեփթաղիմի որդկանցն իրանց տոհմերի համեմատ:
  • 33Եւ նորանց սահմանն եղաւ, Հելէփից, Ալօնից մինչեւ Սանանիմ, եւ Ադամի-նագեբ, եւ Յաբնէլ մինչեւ Լակում եւ վերջանում է Յորդանանի մէջ:
  • 34Եւ այս սահմանը դառնում է արեւմտեան կողմիցը դէպի Ազանօթ-թաբօր, եւ այնտեղից դուրս գալիս Հուկօկ, եւ հասնում հարաւային կողմից մինչեւ Զաբուղոն, եւ արեւմտեան կողմից մինչեւ Ասեր, եւ արեւելեան կողմիցը մինչեւ Յուդա եւ Յորդանան.
  • 35Եւ պարսպաւոր քաղաքները՝ Ասեդիմ, Սէր, Ամաթ, Ռեկկաթ,
  • 36Քեներեթ, Ադամա, Ռամա, Հասոր,
  • 37Կադէս, Եդրայի, Ենհասոր, Յարօն,
  • 38Մակդաղիէլ, Հարէմ, Բեթանաթ, եւ Բեթսամիւս. տասնեւինը քաղաք եւ նորանց գիւղերը:
  • 39Այս է Նեփթաղիմի որդկանց ցեղի ժառանգութիւնն իրանց տոհմերի համեմատ, այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
  • 40Եօթներորդ վիճակն ելաւ Դանի որդկանց ցեղին իրանց տոհմերի համեմատ:
  • 41Եւ նորանց ժառանգութեան սահմանը եղաւ Սարաա, Եսթաւուղ, Իրսամէս,
  • 42Սաղաբին, Այեղոն, Յեթլա,
  • 43Ելօն, Թամնաթա, Ակկարոն,
  • 44Ելթեկէ, Քաբաթոն, Բաալօթ, Եհուդ,
  • 45Բանէ-բարակ, Գեթրեմօն,
  • 46Մէարկօն, եւ Ռակկոն, Յոպպէի դիմացի սահմանի հետ:
  • 48Այս է Դանի որդկանց ցեղի ժառանգութիւնը իրանց տոհմերի համեմատ. այս քաղաքները եւ նորանց գիւղերը:
  • 49Եւ երկիրն իր սահմաններովը բաժանելը վերջացրին, եւ Իսրայէլի որդիքը ժառանգութիւն տուին Նաւեան Յեսուին իրանց մէջ.
  • 50Տիրոջ հրամանովը նորա ուզած քաղաքը Թամնաթսարան իրան տուին Եփրեմի սարի վերայ. եւ նա շինեց քաղաքը եւ բնակուեց նորանում:
  • 51Սորանք են այն ժառանգութիւնները՝ որ Եղիազար քահանան եւ Նաւեան Յեսուն եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետները Սելովումը Տիրոջ առաջին՝ ժողովքի խորանի դռան մօտ վիճակով բաժանեցին, եւ երկիրը բաժանելը վերջացրին:
← Ցանկ