ՀԵՍՈՒ20
  • 1Եւ Տէրը խօսեց Յեսուի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր. Որոշեցէք ձեզ համար այն ապաստանի քաղաքները, որ Մովսէսի միջոցով ձեզ ասել եմ.
  • 3Որպէս զի այնտեղ փախչէ սխալմամբ առանց գիտենալու մարդ զարկող սպանողը. եւ նորանք ձեզ համար ապաստանարան լինեն արիւնի վրէժխնդրիցը.
  • 4Եւ նա փախչէ այն քաղաքների մէկի մէջը եւ քաղաքի դռանը կանգնէ, եւ այն քաղաքի ծերերի ականջներին ասէ իր իրաւունքը. եւ նորանք նորան իրանց մօտ քաղաքի մէջ առնելով նորան տեղ տան, որ իրանց հետ բնակուի:
  • 5Եւ երբոր արիւնի վրէժխնդիրը նորա ետեւիցն ընկնէ, նորանք սպանողին նորա ձեռքը չ’տան. որովհետեւ նա իր դրացիին անգիտութեամբ է մեռցրել, եւ նորա դէմ թշնամութիւն չ’ունէր երէկուանից միւս օրից:
  • 6Եւ նա այն քաղաքումը բնակուի, մինչեւ որ դատաստանի համար ժողովքի առաջը կանգնէ եւ մինչեւ որ այն օրերը եղող քահանայապետը մեռնէ. այն ժամանակ սպանողը ետ դառնայ, եւ գնայ իր քաղաքը եւ իր տունը, այսինքն այն քաղաքը, որտեղից նա փախել էր:
  • 7Եւ Գալիլեայի մէջ Կադէսը որոշեցին Նեփթաղիմի լեռնակողմումը, Սիւքէմը՝ Եփրեմի լեռնակողմումը, եւ Կարիաթ-արբան այսինքն Քեբրոնը՝ Յուդայի լեռնակողմումը:
  • 8Եւ Երիքովի դէմ Յորդանանի այն կողմին դէպի արեւելք որոշեցին Ռուբէնի ցեղիցն անապատի դաշտումը Բոսորը, եւ Գադի ցեղից՝ Գաղաադումը Ռամովթը, եւ Մանասէի ցեղից՝ Բասանումը Գովղանը:
  • 9Բոլոր Իսրայէլի որդկանց համար եւ նորանց մէջ բնակող օտարականի համար որոշուած քաղաքները սորանք են, որ ամեն սխալմամբ մարդ սպանողը այնտեղ փախչէ, ու չ’մեռնէ արիւնի վրէժխնդրի ձեռքով, մինչեւ որ ժողովքի առաջը կանգնէ:
← Ցանկ