ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ19
  • 1Եւ սորանցից յետոյ լսեցի շատ բազմութեան մեծ ձայնի պէս մի ձայն երկնքումը որ ասում էր. Ալէլուիա, փրկութիւնը եւ փառքը եւ պատիւը եւ զօրութիւնը մեր Տէր Աստուծուն։
  • 2Որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նորա դատաստանները. Որովհետեւ նա այն մեծ պոռնիկին դատեց նորա պոռնկութիւնումը, եւ իր ծառաների արիւնի վրէժն առաւ նորա ձեռքիցը։
  • 3Եւ երկրորդ անգամ ասեցին, Ալէլո՜ւիա. Եւ նորա ծուխը բարձրանում էր յաւիտեանս յաւիտենից։
  • 4Եւ քսան եւ չորս երէցները եւ չորս կենդանիները վայր ընկան եւ երկրպագեցին Աստուծուն որ աթոռի վերայ նստած էր եւ ասեցին. Ամէն, Ալէլո՜ւիա։
  • 5Եւ աթոռիցը մի ձայն դուրս եկաւ ասելով. Օրհնեցէք մեր Աստուծուն, ով նորա բոլոր ծառաները, եւ նորանից վախեցողները, փոքրերը եւ մեծերը։
  • 6Եւ ես լսեցի իբր մի մեծ բազմութեան ձայն եւ իբր շատ ջրերի ձայն, սաստիկ որոտմունքի ձայնի նման. Որ ասում էր. Ալէլո՜ւիա, որովհետեւ Ամենակալ Տէր Աստուածը թագաւորեց։
  • 7Խնդանք եւ ուրախ լինենք, եւ փառքը տանք նորան որ եկաւ Գառի հարսանիքը, եւ նորա կինը պատրաստեց իրան։
  • 8Եւ տրուեցաւ նորան որ սպիտակ սուրբ եւ լուսափայլ բեհեզ հագնի. ( որովհետեւ բեհեզը սուրբերի արդարութինն է։)
  • 9Եւ ասեց ինձ. Գրիր, Երանելի են Գառի հարսանիքի ընթրիքին կանչուածները. Եւ ասեց ինձ. Սորանք Աստուծոյ ճշմարիտ խօսքերն են։
  • 10Եւ ես ընկայ նորա ոտների առաջին որ երկրպագեմ նորան, եւ ասեց ինձ. Զգոյշ կաց, մի անիր. Ես ծառայակից եմ քեզ եւ քո եղբայրներին, որ Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունին. Տէր Աստուծուն երկրպագիր. Որովհետեւ Յիսուսի վկայութիւնը մարգարէութեան հոգին է։
  • 11Եւ տեսայ երկինքը բացուած, եւ ահա մի սպիտակ ձի, եւ նա որ նորա վերայ նստած էր, կոչվում էր Հաւատարիմ եւ Ճշմարիտ, եւ արդարութիւնով է դատաստան անում եւ պատերազմում։
  • 12Եւ նորա աչքերը կրակի բոցի պէս, եւ նորա գլխի վերայ շատ պսակներ. Եւ անուն ունէր գրած, որ ոչ ով չ’գիտէր բայց միայն ինքն։
  • 13Եւ իր վերայ հանդերձ էր հագած արիւնով ներկուած, եւ նորա անունն կոչվում է Աստուծոյ Բան։
  • 14Եւ երկնքի զօրքերը նորա ետեւից գնում էին սպիտակ ձիերի վերայ սպիտակ եւ մաքուր բեհեզ հագած։
  • 15Եւ նորա բերանիցը դուրս է գալիս սրած սուր, որ նորանով զարկէ ազգերին. եւ ինքը հովուում է նորանց երկաթէ գաւազանով. Եւ ինքը կոխում է Ամենակարող Աստուծոյ բարկութեան եւ սրտմտութեան գինու հնձանը։
  • 16Եւ իր հանդերձի վերայ, եւ իր ազդրի վերայ գրած էր անունը, ԹԱԳԱՒՈՐՆԵՐԻ ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ՏԷՐԵՐԻ ՏԷՐ։
  • 17Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ որ կանգնած էր արեգակի վերայ, եւ մեծ ձայնով աղաղակեց ասելով ամեն թռչուններին որ երկնքի մէջ թռչում են. Եկէք հաւաքուեցէք մեծ Աստուծոյ ընթրիքին.
  • 18Որ ուտէք թագաւորների մարմինները, եւ հազարապետների մարմինները եւ հզօրների մարմինները. Եւ ձիերի եւ նորանց վերայ նստողների մարմինները, եւ ամենի մարմինները՝ ազատների եւ ծառաների, մեծերի եւ փոքրերի։
  • 19Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ։
  • 20Եւ գազանը բռնուեցաւ, եւ նորա հետ սուտ մարգարէն էլ որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց որ գազանի դրոշմն առան, եւ նորանց էլ որ երկրպագեցին նորա պատկերին. Եւ երկուսն էլ կենդանի կենդանի գցուեցան կրակի լիճի մէջը որ ծծմբով այրվում է։
  • 21Եւ մնացեալները սպանուեցան ձիին վերայ նստողի սրիցը, որ նորա բերանիցը դուրս էր գալիս. եւ բոլոր թռչունները կշտացան նորանց մարմիններիցը։
← Ցանկ