Posts tagged with ‘Մերժվածություն’

110 of 13 items

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21. «ՆՐԱ ՎՏԱՐՈՒՄԸ, ՄԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21. «ՆՐԱ ՎՏԱՐՈՒՄԸ, ՄԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ» Եկե՛ք բանակատեղից դուրս գնանք նրա մոտ Ղևտացիների գրքի տասնվեցերորդ գլխում կարդում ենք Քավության օրվա մասին, մասնավորապես՝ ազատ արձակվող նոխազի մասին։ Այդ օրվա համար երկու նոխազ էր անհրաժեշտ։ Նոխազներից մեկը մեղքի զոհի համար էր, և այն սպանվում էր։ Մյուսը, որ կոչվում էր ազատ արձակվող նոխազ (Ղևտացիներին 16:8), անապատ էր տարվում։ […]

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24. «ԿՐԿՆԱԿԻ ՆՐԱՆԸ»

by admin

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24. «ԿՐԿՆԱԿԻ ՆՐԱՆԸ» Իմ Հայրն է ստեղծել ինձ Ահա մի առակ, որը, մեկ անգամ մի տեղաբնակ ցեղին պատմեցի՝ նկարագրելու այն գինը, որ Հիսուսը վճարեց մեր մեղքերից մեզ փրկելու համար։ Մի անգամ մի տղա կար, ով մի փոքրիկ փայտյա նավակ փորագրեց։ Մի օր նա իր նավակը տարավ օվկիանոս՝ նավարկելու, սակայն քամին փոխվեց և նրա նավակը քշեց […]

ՕԳՈՍՏՈՍԻ 28. «ՀԱԿԱԹՈՒՅՆ ՄԻԱՅՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ»

by admin

ՕԳՈՍՏՈՍԻ 28. «ՀԱԿԱԹՈՒՅՆ ՄԻԱՅՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ» Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր Երբ ես ինքս ինձ հարց եմ տալիս, թե որքան շատ միայնակ քրիստոնյաներ կան այսօր աշխարհում, հավանական պատասխանը ընկճում է ինձ։ Հավատում եմ, չպետք է լինի այնպիսի բան, ինչպիսին է միայնակ քրիստոնյան։ Կարևորագույն եզակի փոփոխություններից մեկն այն է, որ մենք […]

ՕԳՈՍՏՈՍԻ 27. «ՇՆՈՐՀԸՆԿԱԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ»

by admin

ՕԳՈՍՏՈՍԻ 27. «ՇՆՈՐՀԸՆԿԱԼ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ» Իմ Հայրը սիրով նախասահմանեց ինձ որդեգրվելու որպես Իր որդի և դուստր «(Աստված) մեզ նրանով ընտրեց… , մեզ առաջուց սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լինենք՝ Իր կամքի հաճությամբ, Իր փառավոր շնորհի գովության համար, որ նրանով մեզ շնորհ ցույց տվեց այն Սիրելիով»։ Եփեսացիներին 1:4-6 Ո՞վ է «Սիրելին»։ Հիսուսն է։ Ուշադրությու՛ն […]

ՀՈՒԼԻՍԻ 12. «ՀԱՎԻՏՅԱՆ ՆՐԱՆԸ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 12. «ՀԱՎԻՏՅԱՆ ՆՐԱՆԸ» Ես գնվել եմ մեծ գնով. ես Աստծուն եմ պատկանում Հիշի՛ր, որ Հիսուսից պահանջվեց ամեն ինչ, որպեսզի քեզ հետ գնի իր համար։ Չնայած նա համայն տիեզերքի Տերն էր, սակայն մի կողմ դրեց իր ամբողջ հեղինակությունն ու զորութունը, որպեսզի մահանա բացարձակ աղքատության մեջ։ Նա ոչինչ չուներ։ Թե՛ թաղման պատանքները և թե՛ գերեզմանը, որտեղ […]

ՀՈՒՆԻՍԻ 14. «ԸՆԴՈՒՆՎԱ՛Ծ ԵՄ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 14. «ԸՆԴՈՒՆՎԱ՛Ծ ԵՄ» Ես Աստծո զավակ եմ «Իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհք ցույց տվավ մեզ այն Սիրելիովը» (Եփեսացիներին 1:6): Ես սիրում եմ այս խոսքի Ջեյմս թագավորի անգլերեն թարգմանությունը մասնավորապես մեկ արտահայտության համար՝ «ընդունելի դարձրեց», որը հայերենում թարգմանված է «շնորհք ցույց տվեց»։ Բացի այդ, երբ Աստված ասում է, որ մենք ընդունելի ենք, […]

ՀՈՒՆԻՍԻ 12. «ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱՆՔ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 12. «ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱՆՔ» Ես Աստծո զավակ եմ   Չեմ կարող հաշվել այն մարդկանց թիվը, ում մեծագույն խնդիրը, երբ նրանց ծառայել եմ, եղել է այն, որ չեն կարողացել իրենք իրենց բավարար կերպով գնահատել։ Նրանք չափազանց ցածր ինքնագնահատական ունեին, որի պատճառով բազում հոգևոր և զգացմունքային դժվարությունների մեջ էին։ 1-ին Հովհաննես 3։1-ն ասում է. «Տեսե՛ք, թե Հայրն […]

ՀՈՒՆԻՍԻ 10. «ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆԸ»

by admin

ՀՈՒՆԻՍԻ 10. «ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆԸ» Ես ներված եմ և ազատ իմ մեղքերից Ծովափնյա քաղաքում մի տղա էր ապրում։ Նա հմուտ և խելացի փորագրիչ էր և իր համար փայտից մի փոքրիկ նավակ պատրաստեց։ Երբ տղան նավակը դրեց ալիքների վրա, այն իրոք սկսեց լողալ։ Մի օր նա իջավ ծովափ և իր նավակը դրեց ծովափի ալիքներին, սակայն մակընթացությունը փոխվեց […]

ՄԱՅԻՍԻ 27. «ԳՏՆԵԼՈՎ ՔՈ ՏԵՂԸ»

by admin

ՄԱՅԻՍԻ 27. «ԳՏՆԵԼՈՎ ՔՈ ՏԵՂԸ» Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ Ընդունելությանը հասնելու համար ևս մեկ փուլ կա, որն է՝ ընդունելություն գտնել Աստծո ժողովրդի կողմից։ Սա նշանակում է գտնել քո տեղը Քրիստոսի մարմնի մեջ։ Հասկանո՞ւմ եք, որ մենք՝ որպես քրիստոնյաներ, մեկուսացած անհատներ չենք։ Մենք հարաբերության մեջ ենք մտնում մեր քրիստոնյա քույր-եղբայրների […]

ՄԱՅԻՍԻ 25. «ՔԱՅԼԵՐ ԴԵՊԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՄԱՅԻՍԻ 25. «ՔԱՅԼԵՐ ԴԵՊԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ» Հիսուսը կրեց մեր մերժվածությունը, որ մենք ընդունելի լինենք Հոր մոտ   Աստծո ընդունելությունը վայելելու համար չորս քայլ կա, որ պետք է կատարես։ Առաջին քայլն այն է, որ ներես ամեն մարդու, ով մերժել է քեզ կամ որևէ կերպ վնասել։ Ինչպես Հիսուսը խրատեց մեզ, «Եվ որ ժամանակ որ կանգնեք, աղոթք անեք, ներեցե՛ք, […]