Posts tagged with ‘Շնորհակալություն’

9 Items

ԱՊՐԻԼԻ 11. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼԸ»

by admin

ԱՊՐԻԼԻ 11. «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼԸ» Հիսուսը խոցվեց, որ մենք ներված լինենք Շնորհակալություն հայտնելու մեջ վիթխարի ուժ կա: Այն ոչ միայն արձակում է Աստծո հրաշագործ զորությունը, այլ նաև Աստծո հրաշագործ զորությունը գործի դրվելուց հետո շնորհակալություն հայտնելը կնիք է դնում ստացած օրհնությունների վրա․ «Եվ երբ նա մի գյուղ էր մտնում, նրան տասը բորոտ մարդիկ պատահեցին, որոնք հեռվում կանգ […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24. «ԳՈՀԱՑՈՂ ՇՐԹՈՒՆՔՆԵՐ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24. «ԳՈՀԱՑՈՂ ՇՐԹՈՒՆՔՆԵՐ» Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք Սա Եբրայեցիների նամակի տասներկուերորդ և վերջին «Եկե՛ք» վճիռն է. «Ուստի նրա (Հիսուսի) ձեռքով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող շրթունքների պտուղը» (Եբրայեցիներին 13:15): Ըստ իս, այս վճիռը շատ տեղին է և գեղեցիկ, քանի որ այն մի բան է, որը պետք է անդադար […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16. «ԿԱՏԱՐԵԼ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16. «ԿԱՏԱՐԵԼ ԱՍՏԾՈ ԿԱՄՔԸ» Պինդ բռնենք շնորհը Գոհունակությունը մի միջոց է՝ արտահայտելու Քրիստոսի խաղաղությունը, որը տիրում է մեր սրտերում, որը կարող է լինել մեր մեջ առատապես բնակվող Քրիստոսի Խոսքի մի արտահայտություն։ Գոհանալը մի սկզբունք է, որը պետք է մեզ առաջնորդի այն ամենի մեջ, ինչ անում ենք (տե՛ս Կողոսացիներին 3:15-17)։ Եկե՛ք նայենք երեք կարճ, բայց […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15. «ԳՈՀԱՆԱԼ ԱՍՏԾՈՒՑ»

by admin

Պինդ բռնենք շնորհը Գոհանալը Սուրբ Գրքի անմիջական պատվերն է. եթե չենք գոհանում, ապա մենք անհնազանդ ենք (տե՛ս 1-ին Թեսաղոնիկեցիներին 5:18)։ Քրիստոնեական կյանքի այլ կարևորագույն վերաբերմունքների նման գոհունակությունը նույնպես ծնվում է կամքի մեջ, այլ ոչ թե զգացումների մեջ։ Շնորհակալ լինելու համար պարտադիր չէ շնորհակալ զգալ։ Ովքեր երեխաներ ունեն, նրանք երեխաներին սովորեցնում են ասել «շնորհակալություն»։ Բրիտանիայում երեխաները […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13. «ԳՈՀԱՆԱԼԸ ԱՐՁԱԿՈՒՄ Է ԲԵՐՈՒՄ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13. «ԳՈՀԱՆԱԼԸ ԱՐՁԱԿՈՒՄ Է ԲԵՐՈՒՄ» Պինդ բռնենք շնորհը Շնորհակալությունը կամ երախտագիտությունը պատշաճ արձագանք է այն բանին, ինչ Աստված արել է և անում է մեզ համար։ Այն մի բան է, որը պարտք ենք Աստծուն, մի բան, որ պետք է վճարենք։ Սակայն երախտագիտություն արտահայտելը գործ է անում նաև մեր հոգիներում։ Ես դա այսպես եմ ձևակերպում. շնորհակալությունը […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12. «ՊԱՏՇԱՃ ԱՐՁԱԳԱՆՔ»

by admin

Պինդ բռնենք շնորհը Մեզ պետք է նայել շնորհակալ լինելու այս հորդորի ետևում ընկած պատմությունը, մինչ կարդում ենք այն Եբրայեցիների նամակում, որտեղ գտնում ենք հետևյալ բավական խիստ նախազգուշացումը։ Հեղինակը մի զուգահեռ մեջբերում է կիրառում Հին Կտակարանից, երբ Աստված Մովսեսի միջոցով խոսում էր Իսրայելի հետ. «Զգու՛յշ կացեք, որ չմերժեք նրան, ով խոսեց, որովհետև եթե այս երկրի վրա […]

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11. «ԿԱ՛ՆԳ ԱՌ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒ՛Ն ՀԱՅՏՆԻՐ»

by admin

Պինդ բռնենք շնորհը Որոշ մարդիկ անկեղծորեն շնորհակալ են Աստծուն, սակայն երբեք ժամանակ չեն հատկացնում այդ մասին ասելու Աստծուն։ Ինչպե՞ս կզգայինք արդյոք մեզ, եթե մեր երեխաները երբեք շնորհակալություն չհայտնեին մեզ այն ամենի համար, որ արել ենք նրանց։ Ինչե՞ս կզգայինք, եթե նրանք երբեք չասեին «շնորհակալությու՛ն» կամ չհայտնեին իրենց երախտագիտությունը, բայց ամեն բան ընդունեին այնպես, կարծես դա իրենց […]

«Գոհություն»

by admin

«Գոհություն» (Հատված «Գոհութուն, փառաբանություն, երկրպագություն» գրքից, մաս 1) Եբրայեցիների ուղերձի 12:28-ը լավ մեկնարկային կետ է գոհության թեմայի ուսումնասիրման համար. «Ուստի անշարժ թագավորությունն ընդունած լինելով` պինդ բռնենք այն շնորհը, որով հաճությամբ պիտի ծառայենք Աստծուն ահով ու երկյուղածությամբ»: Այնտեղ, որտեղ հայերեն թարգմանությունն ասում է «… պինդ բռնենք այն շնորհը…», այլ թարգմանությունների մեջ հաճախ օգտագործվում է «… շնորհակալ […]