«Շատերն ասում են, թե բարին ո՞վ ցույց կտա մեզ. բարձրացրու՛ մեզ վրա Քո երեսի լույսը, Տե՛ր: Դու ուրախություն տվեցիր իմ սրտին` նրանց ցորենի և գինու շատանալու ժամանակիցն ավելի»:

Սաղմոս 4:6-7

Ուրախության աղբյուրը

(«Դավթի տավիղի լարերը» գրքից)

Որքան ճշմարիտ են այսօր այս խոսքերը մեզ համար: Շատերն իրոք հարցնում են. «Ո՞վ կարող է մեզ բարիք ցույց տալ»: Մթնոլորտը հագեցած է հիասթափությամբ և հոռետեսությամբ: Սա մասնավորապես ճշմարիտ է քաղաքական իրականության մեջ: Առաջնորդների հանդեպ վստահության պակաս կա, ճգնաժամերի դեմ` ձախողված պայքար, որոնք անցել են մեր վրայով վերջին տասնամյակներում:

Սակայն կա պատասխան այդ հարցին, մի պատասխան, որն անգամ այսօր էլ գործուն է: Դավիթն ինքն է մատուցում այդ պատասխանը հաջորդ խոսքերում. «Բարձրացրու մեզ վրա Քո երեսի լույսը, Տե՛ր»: Իրական բարությունը միայն մեկ աղբյուր ունի: Այն Տիրոջից է գալիս: Երբ նա Իր երեսի լույսն է բարձրացնում մեզ վրա, ապա այդ լույսը ցրում է անվստահության, անապահովության և հոռետեսության խավարը:

Դրանց փոխարեն մենք լցվում ենք ուրախությամբ. «Ավելի մեծ ուրախությամբ, քան նրանք կկարողանան գտնել ցորենի և գինու առատության մեջ»:

Նրանց համար, ում հայացքը սահմանափակված է միայն նյութական իրականությամբ, բավարարվածությունն ու ապահովությունը պետք է չափվի նյութականի առկայությամբ: Սակայն նրանց համար, ովքեր սովորել են հավատքով նայել Աստծուն, կա մեկ այլ Աղբյուր` անսպառ և անհատնելի: Այդ բավարարումը գերազանցում է ցանկացած նյութական ձեռքբերումից:

«Ամեն բարի տուրք և ամեն կատարյալ պարգև վերևից է իջնում` լույսի Հորից, որի մեջ փոփոխություն կամ փոփոխման շուք բնավ չկա»։

Հակոբոս 1:17

Հավատքի արձագանքը
«Թո՛ղ Քո երեսի լույսը փայլի ինձ վրա, Տե՛ր, որպեսզի ես տեսնեմ և վայելեմ Քո բավարարման առատությունը»: