DerekPrince «Այն լինելու է մի փոքրիկ առվակ, փոքրիկ առվակը դառնալու է գետ, գետը դառնալու է մեծ գետ, մեծ գետը դառնալու է ծով, ծովը`  մի ընդարձակ օվկիանոս։ Դա լինելու է քո միջոցով։ Եվ թե ինչպես դա կլինի, դու չպետք է իմանաս, չես կարող իմանալ և չես իմանա»։

Սրանք այն խոսքերն էին, որոնցով 1941 թվականին սկսվեց Դերեկ Պրինսի անձնական ծառայությունը Տիրոջը։ Զինվորական զորանոցում նրա գերբնական հանդիպումը Տեր Հիսուսի հետ և Հիսուսի խոսքերը` ուղղված նրան, փոխեցին երբեմնի աթեիստ, փիլիսոփայության պրոֆեսոր, երիտասարդ Դերեկ Պրինսի կյանքը։

Այդ հանդիպումից երկար տարիներ են անցել։ Փոքրիկ առվակը դարձել է գետ, գետը` մեծ գետ, մեծ գետը` ծով, որն էլ վերածվում է մի ընդարձակ օվկիանոսի։

50 ազգային գրասենյակներ, ավելի քան 60 անուն գիրք` թարգմանված շուրջ 100 լեզուներով, 600 աուդիո և 100 վիդեոուսուցումներ, որոնք գետի պես սնուցում են ազգերին, եկեղեցիներին, միլիոնավոր հավատացյալներին։

Քաջալերիչ էր լսել, որ միայն Չինաստանում վերջին տարիներին Դերեկ Պրինսի հեղինակած ավելի քան 20 միլիոն գիրք է տպագրվել և տարածվել։

Անցած երկու տարիների ընթացքում շուրջ մեկ միլիոն գիրք է սպառվել Հնդկաստանում։ IMG_0165

Դերեկի` երկնային տուն գնալուց հետո անգամ, նրա ծառայությունը ոչ միայն կանգ չառավ, այլև բազմապատիկ զորությամբ շարունակեց տարածվել և հաստատվել նորանոր ազգերի մեջ։ Բազմաթիվ երկրներում նա համարվում է Աստվածաշնչի ամենահայտնի ուսուցիչներից մեկը։ Նրա գրքերը կարդում են ամենուր, վիդեուսուցումները հասանելի են դարձել թե՛ համացանցում և թե՛ հեռուստատեսությամբ։ Չինացի, ռուս, պարսիկ, մոզամբիկցի, հոլանդացի, հայ և շատ ազգությունների հավատացյալներ իրենց հոգևոր աճի և առողջարար ուսուցման համար իսկապես շնորհակալ են Աստծուց այդ խոնարհ մարդու և օծված ուսուցչի համար։

Եվ ահա «Դերեկ Պրինսի ծառայության» մեծագույն առաքելությունն է պահպանել, տարածել և յուրաքանչյուր հավատացյալի համար հասանելի դարձնել Աստծո խոնարհ ծառայի հարուստ ժառանգությունը։

IMG_1176Այդ նպատակով վերջերս ԱՄՆ-ում հավաքվել էին «Դերեկ Պրինսի ծառայության» տարածաշրջանային տնօրենները` քննարկելու, ծրագրելու և միասնաբար գործելու համար։ Նորվեգիայից Հարավային Աֆրիկա, ԱՄՆ-ից Ճապոնիա, Կուբայից Իսրայել և Հայաստանից Նոր Զելանդիա։ Ծառայության աշխարհագրությունը ամիս առ ամիս փոխվում է` հագեցնելով ազգերի հոգևոր ծարավն Աստծո Խոսքի ջրով։ Իսկապես քաջալերիչ էր լսել, թե Աստված ինչպիսի~ զարմանալի գործեր է կատարում Հնդկաստանում, Չինաստանում, Իրանում, Ռուսաստանում և աշխարհի այլ մասերում։

Հայաստանը և հայ ժողովուրդը ևս անմասն չմնացին Դերեկի թողած հարուստ ժառանգությունից։ Ծառայության հայաստանյան ներկայացուցչությունը տարիներ շարունակ ջանք է գործադրել Դերեկի գրքերը հասանելի դարձնելու հայ ընթերցողին, նրա ուսուցումները ռադիոյի և համցանցի միջոցով մատչելի դարձնելու բոլորին։

30-ից ավել գրքեր, 20-ից ավել վիդեոուսուցումներ, որոնք հասանելի են դարձել հայ ընթերցողին «Դերեկ Պրինսի ծառայության» կողմից` չհաշված հարևան ազգերի լեզուներով կատարած թարգմանությունները։

Այսպիսով, ամեն բան սկսվեց մի փոքրիկ առվակից, որը վերածվում է մի հսկա օվկիանոսի, որը պետք է ծածկի ազգերը` աշակերտելով և պատրաստելով նրանց Տեր Հիսուսի վերադարձին։

IMG_0305 IMG_0299IMG_0300
IMG_0293IMG_0239IMG_0296