41mark1322false-christs-and-false-prophets-shall-riseԵկեք միասին դիտարկենք երկու համարներն էլ՝ 1-ին Հովհաննես 2:28-22 և 4:2-3: Մենք տեսնում ենք Նեռի՝ Հակաքրիստոսի երեք ձևերը: Առաջին հերթին նեռերը շատ են, և մարդկության պատմության ընթացքում բազում նեռեր են ի հայտ եկել: Քիչ ուշ ես կանվանեմ նրանցից ոմանց:

Երկրորդ, խոսվում է որոշակի Նեռի մասին: Սա, ինչպես ես հավատում եմ, Նեռի ոգու վերջնական դրսևորումն է ու արդյունքը, որը, որքանով որ ես գիտեմ, մարդկության պատմության մեջ դեռ չի եղել: Հաճախ մարդկանց ասում եմ. «Ես կարծում եմ, որ նրա շուքն արդեն բեմի վրա է, բայց մենք որևէ կոնկրետ անձնավորության դեռ չենք տեսնում»: Այս ժամանակների վերջում, ինչպես որ հայտնի է Աստվածաշնչից, կհայտնվի վերջին՝ պիղծ, բացառիկ իշխանությամբ օժտված կառավարիչը, որը կարճ ժամանակով կտիրապետի ողջ մարդկությանը, և դա լինելու է հենց այս Նեռը:

Երրորդ ձևը Նեռի ոգին է: Նեռի ոգին այն ոգին է, որը գործում է յուրաքանրյուր հակաքրիստոսի միջոցով: Հովհաննեսը Նեռի ոգու որոշ գծեր է նկարագրում, որոնք շատ էական են: Առաջին հերթին նա սկսում է Աստծո ժողովրդի միջավայրից, որովհետև Հովհաննեսը 1-ին Հովհաննես 2:19-ում ասում է.

«Մեզանից դուրս եկան, (այսինքն՝ այդ նեռերը) բայց մեզանից չէին, որովհետև եթե մեզանից լինեին, ապա մեզ հետ մնացած կլինեին: Բայց դուրս եկան, որպեսզի հայտնի լինի, որ նրանք բոլորը մեզանից չեն»:

Այսպիսով, Նեռը ինչ-որ ձևով սկսում է Աստծո ժողովրդի միջավայրում: Նա իրականում կապված է Աստծո ժողովրդի հետ, և որոշ ժամանակ անց՝ նա դրսևորվում է: Սա Նեռի ոգու գործերից մեկն է:

Հաջորդն այն է, որ նա հերքում է Հիսուսի՝ Մեսիա լինելը: 1-ին Հովհաննես 2:22.

«Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը չէ Քրիստոսը: Նա Նեռն է…»:

Եվ այնուհետև նույն համարում Հովհաննեսը նշում է երրորդ բնորոշ գիծը.

«Նա Նեռն է, որ ուրանում է Հորը և Որդուն»:

Սա շատ կարևոր է: Նեռը չի մերժում Աստծո գոյությունը: Փաստացի ձևով նա իրեն հռչակում է որպես Աստծոlucifer ներկայացուցիչ: Նա աստվածության մեջ բացառում է Հոր և Որդու հարաբերությունները: Եվ երբ ձեզ նման բան է հանդիպում, ապա հավանաբար ձեր առաջև Նեռի ոգին է:

Նեռի չորրորդ բնորոշ գիծն այն է, որը 1-ին Հովհաննես 4:3-ում ասվում է, որ նա հերքում է այն, որ Մեսիան արդեն եկել է:Հավանաբար նա հավատում է, որ Մեսիան կգա, բայց հերքում է, որ Նա արդեն եկել է մարմնով:

Թույլ տվեք ինձ ևս մեկ անգամ թվարկել այս չորս բնորոշ գծերը, որովհետև սրանք բացառիկ կարևորություն ունեն:

Առաջին հերթին Նեռը իր գործունեությունը սկսում է Աստծո ժողովրդի միջավայրից:

Այնուհետև նա հերքում է, որ Հիսուսն է Մեսիան: Ակնհայտ է, որ սա չի կարող հեթանոսություն լինել, որովհետև ինչպես դուք հասկանում եք, հեթանոսությունը Հիսուսի մասին անգամ չի լսել: Սա կարող է միայն տեղի ունենալ այնտեղ, որտեղ գիտեն Հիսուսի մասին:

Երրորդ, նա հերքում է Հոր և Որդու հարաբերությունները աստվածության մեջ: Նա Աստծուն չի մերժում, բայց մերժում է այնպիսի Աստծուն, որը հայտնում է Իրեն՝ որպես Հայր և Որդի:

Եվ չորրորդ, նա հերքում է, որ Մեսիան եկել է, բայց շատ հավանական է, որ նա սովորեցնի այն, որ Մեսիան գալու է:

Նեռի դրսևորումները պատմության ընթացքում

jose_luis_de_jesusԱյժմ եկեք պատմական որոշ օրինակներ դիտարկենք, և ես ստիպված եմ ընդունել, որ խոսելու եմ վիճելի թեմայի շուրջ:

Խնդիրն այն է, որ ճշմարտությունը երբեմն վիճահարույց է լինում: Ես ոչ մի կերպ չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել և ոչ մի ցանկություն չունեմ հարձակվելու մյուս կրոնների վրա: Ես միայն ցանկանում եմ ներկայացնել ճշմարտությունը, բայց պետք է ասեմ, որ Նեռի ոգու առաջին և ամենատևողական դրսևորումը հուդայիզմի մեջ է :

Մենք միշտ հակված ենք մտածելու, որ քրիստոնեությունը որոշ իմաստով ճյուղավորվել է հուդայիզմից, և հրեաները ձեզ հենց այդպես կասեն: Թույլ տվեք ասել, որ ես հրեա չեմ, թեպետ իմ կինը հրեա է, և մենք շատ մտերիմ ենք հրեա ժողովրդի հետ: Ես համոզվեցի, որ այս պատկերացումը ճիշտ չէ: Ահա թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ քրիստոնեությունը (այսինքն՝ Հիսուս Քրիստոսի և Իր աշակերտների ուսուցումը և ոչ թե «եկեղեցականությունը», որն ավելի ուշ է առաջացել) Հին Կտակարանի կրոնի ճշմարիտ շարունակությունն է: Իսկ հուդայիզմը ճյուղավորվել է դրանից: Սա շատ կարևոր է իմանալ, հատկապես հրեա ժողովրդի հետ հաղորդակցվելիս, ինչը մենք շատ հաճախ ենք անում:

Այսպիսով, սա առաջին բնորոշ գիծն է: Նեռը սկսում է գործել Աստծո ժողովրդի միջավայրից: Ես հուդայիզմի մասնագետ չեմ, բայց եթե դուք վերլուծեք դրա ուսմունքը, ապա կտեսնեք, որ մեծամասամբ այն բաղկացած է Հիսուսին հավատալու հերքումից: Հուդայիզմի ուսմունքի մեծ մասը Հիսուսին մերժելու մի ձև է:
Հուդայիզմի մեջ Նեռի երկրորդ դրսևորումը իհարկե շատ պարզ է: Այն հերքում, որ Հիսուսն է Մեսիան, բայց հավատում է այն Մեսիային, որը գալու է:

Այնուհետև այն հերքում է երրորդության մեջ Հայր-Որդի հարաբերությունները: Այն հերքում է Հիսուսի՝ Աստո Որդի լինելը և չի ընդունում այն փաստը, որ Աստված Որդի ունի:

Հետո, ինչպես ես ասացի, նա մերժում է այն, որ Մեսիան եկել է:

Ահա մի հետաքրքիր օրինակ այս թեմայի կարևորությունը ցույց տալու համար: 1988 թվականի ամռանը Երուսաղեմի բոլոր գլխավոր փողոցներում շատ գեղեցիկfalse-christ պաստառներ հայտնվեցին, որոնց վրա եբրայերենով գրված էր. «Մեսիան եկել է, և եթե դուք ցանկանում եք հանդիպել Նրա հետ, այսինչ կիրակի գնացեք Ելեոնի սարը, և Նա այնտեղ կլինի»: Շատ գեղեցիկ էր տպագրված: Ես իմացա, որ այնտեղ մի լրագրող է գնում, որ տեսնի, թե ինչ է լինելու, սակայն Մեսիային նա այնտեղ չի գտնում: Սա ուղղակի մի օրինակ է, որպեսզի դուք հասկանաք, թե դա որքան իրական է: Եթե դուք խոսեք հրեաների հետ և հիշատակեք «Մեսիա» անունը, ապա նրանց աչքերի արտահայտության մեջ ինչ-որ բան կփոխվի, որովհետև այս բառը հրեա ժողովրդի համար հատուկ նշանակություն ունի:

Այժմ ես ցանկանում եմ ձեզ մի միտք առաջարկել, որի հետ դուք լիովին իրավունք ունեք չհամաձայնվել: Ես ցանկանում եմ անդրադառնալ Մատթեոս ավետարանի 27 գլխին և միայն մեկ խոսք կարդալ: Ուզում եմ ձեզ ցույց տալ, որ այս խոսքի մեջ ակնհայտ երևում է Նեռի ոգու առաջին իրական հզոր դրսևորումը: Մատթեոս 27-ում նկարագրված է մի դրվագ, երբ Հիսուսին բերում են կուսակալ Պոնտացի Պիղատոսի մոտ: Պիղատոսը որևէ մեղք չի գտնում, որ կապված լիներ Հիսուսի հետ: Սակայն հրեա ժողովրդի կրոնական առաջնորդները պնդում էին, որ Նրա մեղադրեն, և Նրա դեմ բորբոքում են հրեական ողջ բնակչությանը: Մենք պետք է հիշենք, որ այդ նույն մարդիկ գտնվում էին այն ամբոխի մեջ, որը մեկ շաբաթ առաջ ողջունում էր Հիսուսի մուտքը Երուսաղեմ, արմավենիների ճյուղեր էր նետում Նրա ոտքերի տակ և աղաղակում. «Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը»: Սա խոսում է մարդկային անկայունության մասին, և մենք պետք է հաշվի առնենք այս փաստը: Չէր անցել անգամ մեկ շաբաթ, երբ նրանց վերաբերմունքը լրիվ հակասական դարձավ, բայց ինձ թվում է, որ սա մարդկային բնական արձագանքը չէր: Ես հավատում եմ, որ անտեսանելի ոլորտում հոգևոր հսկայական պատերազմ էր տեղի ունենում, և, ցավոք սրտի, Նեռի ոգին տիրապետում էր իրավիճակին: Եվ ահա թե ինչ է տեղի ունենում: Կուսակալ Պոնտացի Պիղատոսը Հիսուսին դուրս է բերում և ասում. «Տարվա այս ժամանակ ձեզ արտոնություն է տրված՝ ընտրել կալանավորներից մեկին: Արդյոք Հիսուսի՞ն թե՞ Բարաբբային ազատ արձակեմ»: Բարաբբան քաղաքական խառնակիչ, մարդասպան և դաժան մարդ էր: Նա ոչ մի լավ բան չէր արել այն դեպքում, երբ Հիսուսը ոչ մի վատ բան չէր արել: Նա բժշկել, օրհնել և կերակրել էր հազարավորներին: Հիսուսի դեմ դուրս գալու համար ոչ մի տրամաբանական պատճառ չկար: Բայց դա տրամաբանություն չէր, դա հոգևոր զորության գործունեությունն էր: Եվ ինձ թվում է, որ Մատթեոսի 27:21-ը բանալի խոսք է հանդիսանում.

«Այն ժամանակ կուսակալը (այսինքն՝ Պիսատոսը) պատասխանեց նրանց և ասաց.

-Այս երկուսից որի՞ն եք ուզում, որ ձեզ համար արձակեմ»:

Jesus_or_barabbas2.57174557_stdԱյսպիսով, Իսրայելը որոշ իմաստով հանդիսանում է այն բանի նախապատկերը, որն իմ կարծիքով, տեղի է ունենալու մարդկության հետ, որովհետև ես հավատում եմ, որ ողջ մարդկությունը, վերջիվերջո կանգնելու է այս ընտրության առաջ. «Այս երկուսից որի՞ն»: Արդյոք ցանկանու՞մ եք Հիսուսին՝ Փրկչին, Արդարին, թե՞ Բարաբբային՝ պիղծ, քաղաքական դաժան խառնակչին: Որոշ իմաստով Բարաբբան Նեռի նախապատկերն է: Եվ նրանք ընտրեցին… Բարաբբային: Եկեք մատ թափ չտանք նրանց վրա: Եկեք շատ զգույշ լինենք, որ երբ գա մեր ժամանակը, նույն սխալը չանենք: Այն ժամանակ մի այնպիսի հոգևոր ուժ էր գործում, որն իր մեջ ընդգրկել և փոխել էր ողջ ամբոխին: Նրանք առանց պատճառի լցվեցին բարկությամբ, նախանձով և ատելությամբ: Ես անձամբ հավատում եմ, որ Նեռի ոգին հենց այդ ժամանակ ներգործեց մարդկության վրա: Եվ այդ օրվանից որոշ իմաստով այն փորձում է տիրել հրեա ժողովրդին:

Հովհաննեսի 5:43-ում Հիսուսը նրանց զգուշացնում է: Այդ ժամանակ նրանք վիճարկում էին Հիսուսի՝ Աստծո Որդի և Մեսիա լինելը.

«Եվ Ես Իմ Հոր անունով եկա, և Ինձ չեք ընդունում. եթե իր անունով ուրիշը գա, նրան կընդունեք»:

Հենց այսպես էլ եղավ: Այլ խոսքով. «Ես ճշմարիտ Մեսիան եմ, բայց դուք Ինձ չեք ընդունի: Եթե գա կեղծ Մեսիան իր անունով, ապա դուք կընդունեք նրան»:

Շարունակելի