Դերեկ Պրինս. «Մուտքը` երկրպագությամբ»
«Եկե՛ք երգով փառաբանենք Տիրոջը, ցնծությամբ աղաղակենք մեր փրկության վեմին: Գոհությամբ գանք Նրա ներկայության առջև ու սաղմոսներով ցնծության աղաղակ բարձրացնենք Նրան: Եկե՛ք երկրպագե՛նք ու խոնարհվե՛նք, ծնկի գանք մեզ արարող Տիրոջ առջև: Եթե այսօր Նրա ձայնը լսեք, մի՛ խստացրեք ձեր սրտերը…»:
Սաղմոս 95:1-2, 6, 7բ-8
Մի հրաշալի շարժ կա այստեղ, որը մեզ տանում է Աստծո բուն ներկայության մեջ: Այն սկսվում է գոհության ու փառաբանության բարձր և պանծալի ձայնով. «Եկե՛ք երգով փառաբանենք, ցնծությամբ աղաղակենք»: Աստված խրախուսում է ազատորեն արտահայտել մեր փառաբանություններն ու գոհությունները:
Բոլորս կարիք ունենք հոգևոր այն արձակման, որը մեզ կբերի այս վիճակին: Այնուհետ, որքան առաջ ենք գնում, այնքան տոնայնությունը փոխվում է. «Եկե՛ք երկրպագե՛նք ու խոնարհվե՛նք, ծնկի գանք մեզ արարող Տիրոջ առջև»:
Փառաբանությունն ու գոհությունը մեզ առաջնորդում են երկրպագության: Երկրպագությունն ավելի շատ ոչ թե բառեր են, այլ վերաբերմունք և դիրք: Այն իր մեջ ներառում է խոնարհումը, ծնկի գալը և երբեմն անգամ երեսն ի վայր ընկնելն Աստծո առաջ: Մեր էության և անհատականության ամեն մի մասնիկ ներգարվված է սրանում: Ամեն բան միավորված է Աստծուն բացարձակ և անվերապահորեն նվիրման մեջ: Երբ մենք հասնում ենք երկրպագության այս վիճակին, իվիճակի ենք դառնում լսել, թե ինչպես է Աստված ուղիղ խոսում մեզ հետ:
Դա է պատճառը, որ սաղմոսերգուն շարունակում է. «Եթե այսօր Նրա ձայնը լսեք…»: Սա մեզ ավելի վեր է բարձրացնում այնպիսի բաներից, ինչպիսիք են պարզապես աղոթելը կամ Աստվածաշունչ կարդալը, թեպետ դրանք նույնպես կարևոր են: Դա մեր հոգին բերում է Աստծո հետ ուղիղ հաղորդակցության: Սաղմոսերգուի նկարագրած ճանապարհը փառաբանությունից և գոհությունից տանում է մեզ Աստծո առջև երկրպագության և լռության: Այն կարող է մեզ տանել վայելքների և առատության այնպիսի մի երկիր, որը մեր բնական ուղեղը չի էլ կարող պատկերացնել, մի վայր, որտեղ «Ինչպես որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց և մարդու սիրտը չընկավ, այն Աստված պատրաստեց Իրեն սիրողների համար» (1-ին Կորնթացիներին 2:9):
Հավատքի արձագանքը
Տե՛ր, առաջնորդի՛ր ինձ այդ ճանապարհով, որն ինձ ուղիղ կբերի Քո ներկայության մեջ: