Աստվածաշնչի 10 ամենատարածված խոսքերը

2014 թվականի սոցցանցերում ամենատարածված և փնտրված աստվածաշնչյան 10 համարները

Bible GateWay կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել, թե որո՞նք են եղել 2014 թվականի ընթացքում ամենաշատ փնտրված և սոցցանցերում գործածված Աստվածաշնչի 10 խոսքերը։ Ուսումնասիրությունն անցկացվել է 150 միլիոն օգտատերերի և Bible GateWay կայքի այցելուների շրջանակներում։ Հետազոտությունների արդյունքում պարզ դարձան Աստվածաշնչի ամենափնտրված և գործածված խոսքերը 2014 թվականի ընթացքում.

1. Հովհաննես 3:16

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ով Նրան հավատա չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։

2. Երեմիա 29:11

«Քանի որ Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է ՏԵՐԸ,- խաղաղությա՛ն խորհուրդներ և ո՛չ թե չարիքի, որ ձեզ ապագա ու հույս տամ»։

3. Փիլիպպեցիներին 4:13

«Ամեն բան կարող եմ` ինձ զորացնող Քրիստոսով»:

4. Հռոմեացիներին 8:28

«Գիտենք նաև, որ բոլոր բաները միասին բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նպատակի»։

5. Սաղմոս 23:4

«Եթե անգամ մահվան ստվերի ձորից անցնեմ, չարից չեմ վախենա, քանի որ Դու ինձ հետ ես, Քո ցուպն ու գավազանը` նրանք են ինձ մխիթարում»։

6. Փիլիպպեցիներին 4:6

«Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ` ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն»։

7. 1-ին Կորնթացիներին 13։4

«Սերը համբերող է, սերը բարի է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում»։

8. Առակաց 3:5

«Քո ամբողջ սրտով ՏԻՐՈ՛ՋԸ վստահիր ու մի՛ հենվիր քո հասկացողության վրա»։

9. 1-ին Կորնթացիներին 13։7

«Սերն ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է»։

10. Հռոմեացիներին 12:2

«Եվ մի՛ կերպավորվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք, թե ո՞րն է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը»։

«Դերեկ Պրինսի ծառայությունը» քաջալերում է բոլորին ավելի խորասուզվել Աստվածաշունչն ուսումնասիրելու մեջ և ավելի նվիրվել դրա կենսական և փրկարար խոսքերը տարածելու գործին։