10 իմաստուն մտքեր՝ Դերեկ Պրինսից

Հայտնի ուսուցիչ Դերեկ Պրինսի գրքերը և ուսուցումները մեծ հարգանք և տարածում են գտել աշխարհի միլիոնավոր հավատացյալների շրջանակներում՝ անկախ նրանց եկեղեցական և հարանվանական պատկանելությունից։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հայտնի մտքեր, որոնք ժամանակին արտահայտել է սիրված հեղինակը՝ իր գրքերում և պատգամներում։

«Գիտելիքը բանալի է քո ձեռքերում, սակայն հավատքն է, որ բանալին տեղադրում է կողպեքի մեջ և բաց է անում Քրիստոսի մեջ եղած Աստծո հարստությունների գանձատան դուռը»:

 «Երբ ամուսնությունը կորցնում է իր սրբությունը, կորցնում է նաև իր զորությունն ու կայունությունը»:

«Ամուսնական ուխտ» գրքից

«Սուրբ Հոգին չի գալիս կյանքիդ մեջ այն պատճառով, որ կատարյալ ես, այլ գալիս է, որովհետև Նրա կարիքն ունես»:

«Աղոթքն անսահմանափակ է: Այն քո միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է: Մենք կարող ենք արձակել այն ցանկացած վայրից, և այն կխոցի ցանկացած թիրախ»:

«Ծոմապահությունը և՛ մեր պարտականությունն է, և՛ մեր՝ քրիստոնյաներիս, արտոնությունը»:

«Հաջողակ ծոմապահության գաղտնիտքը» գրքից

«Ձեր խաչն այնտեղ է, որտեղ ձեր կամքը խաչվում է Աստծո կամքի հետ։ Ձեր խաչն այն բանն է, որի վրա դուք կարող եք մահանալ։ Դա այն տեղն է, ուր կարող եք վայր դնել ձեր կյանքը»։

«Աստված ավելի հետաքրքված է քո բնավորությամբ, քան քո ձեռքբերումներով: Ձեռքբերումները կարևորություն ունեն միայն ժամանակի իրականության մեջ, սակայն բնավորությունը հավիտենական է: Այն որոշում է, թե մենք որտեղ ենք անցկացնելու մեր հավիտենությունը»:

«Կարևորն այն չէ, թե ով եք հանդիսանում, երբ հանդիպում եք Հիսուսին, այլ թե ինչպիսին է Նա ձեզ դարձնելու»:

«Զորություն անվան մեջ» գրքից

«Շատ կարևոր է հասկանալ, որ փրկությունն անձի մեջ է և ոչ թե կրոնի, պատվիրանների կամ էլ արարողությունների մեջ: Այս բոլորը կարող են օգտակար լինել, սակայն դրանք ինքնին ի վիճակի չեն փրկություն ապահովել: Փրկությունն Անձի մեջ է, և այդ անձը Տեր Հիսուս Քրիստոսն է»:

«Զորություն անվան մեջ» գրքից

«Ձեր բնավորությունը ձեր սովորությունների արդյունքն է: Ձեր սովորությունները ձևավորվում են ձեր կրկնվող որոշումներից: Դուք երբեք անկարևոր որոշում չեք կայացնում, քանի որ յուրաքանչյուր որոշում կա’մ դրական է, կա’մ բացասական: Այն կա’մ շինում, կա’մ էլ քանդում է ձեր բնավորությունը»: