1. «Կախարդության բացահայտումը»

Ինչո՞ւ է մարդ կախարդվում, ինչպե՞ս է կախարդությունն ազդում մարդու վրա, ինչպե՞ս պաշտպանվել: Արդյոք որևէ միջոց կա՞ կախարդության դեմ: Ո՞րն է լուծումը: Երեք մասից կազմված այս վիդեուսուցումը, որը կոչվում է «ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ԵՎ ՊԱՐՏՎԱԾ», բացահայտում է սատանայի գործը մարդու կյանքում և մերկացնում է թշնամու զենքերը` զինաթափ անելով նրան:

Դերեկ Պրինսի աստվածաշնչյան ուսուցումները աչք են զարնում իրենց գործնականությամբ և կիրառությամբ: Նա շատ հազվադեպ էր աստվածաբանակն տեսություններ քարոզում: Նրա մատուցած աստվածաշնչյան ուսուցումները պետք է կիրառելի լինեին յուրաքանչյուր մարդու կյանքում: Այդ ուսուցումներից է նաև «ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՍԱԲԱՆՎԱԾ ԵՎ ՊԱՐՏՎԱԾ» շարքի ուսուցումները: Մեր օրերում, երբ բժշկությունն ու գիտությունը գտնվում են զարգացման պրոգրեսիվ փուլում, այնուամենայնիվ, կյանքում առնչվում ենք դեպքերին և իրավիճակներին, որոնք ո’չ բժշկական և ո’չ էլ գիտական բացատրություն չունեն: Դրանք գերբնական և դրանց ետևում կանգնած են գերբնական ուժեր: Դերեկ Պրինսն այս ուսուցման շարքում բացահայտում է գերբնական չար և բացասական ուժերի երևույթների ետևում կանգնած ուժերին և առաջարկում Աստծո Խոսքի և մեր դավանանքի պարզ կիրառությամբ խափանել չարի ներգործությունն ու ուժը մեր կյանքում: