Լիասիրտ հավատք` առ Աստված

Բժշկության հիմնական պայմանը հստակորեն գրված է. «Եթե ուշադիր լսես քո ՏԵՐ Աստծո ձայնին» (Ելից 15:26): Բնագիր եբրայերենում այն բառացիորեն այսպես է հնչում. «Եթե դու լսելով լսես ՏԻՐՈՋ ձայնը»: Լսել բառը երկու անգամ է կրկնված:

Մեկ անգամ, երբ ես հիվանդ պառկած է հիվանդանոցում և հուսահատության չափ բժշկության կարիք ունեի ու Աստծուն էի փնտրում Իր Խոսքի մեջ, այս համարը պատահեց ինձ: Ես հարցրեցի ինքս ինձ. «Ի՞նչ է նշանակում լսելով լսելը»: Եվ կարծես Աստված տվեց ինձ պատասխանը. «Ես քեզ երկու ականջ եմ տվել` աջ ականջը և ձախը: Լսելով լսելը Ինձ լսելն է երկու ականջներով: Սակայն, եթե դու Ինձ լսում ես մեկ ականջով, իսկ մյուսով լսում ես մեկ ուրիշին, դու ոչ թե հավատք կունենաս, այլ խառնաշփոթություն»: Այսպիսով ես փակեցի իմ ականջները սատանայի չարագուշակ փսփսոցի առաջ և սկսեցի Աստծուն լսել իմ երկու ականջներով: Ես վստահորեն ընդունեցի իմ բժշկությունը:

Վստահի՛ր Աստծո ուխտին, որ կատարվեց Հիսուսի մեջ

Վերջին գլխում տեսանք, որ Աստծո ապահովումն իր լրումը գտավ Հիսուսի` Աստծո Գառան մեջ: Նույնը ճշմարիտ է նաև Աստծո բժշկության վերաբերյալ: Դա նույնպես ամբողջապես իրագործվեց Հիսուսի մեջ: Ահա, թե ինչ է ասում Նոր Կտակարանը.

«Եբր երեկո եղավ, շատ դիվահարներ բերին Նրա (Հիսուսի) մոտ, և Նա Իր խոսքով հանեց չար ոգիներին և բժշկեց բոլոր հիվանդներին, որպեսզի կատարվի Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Նա մեր անկարողություններն Իր վրա վերցրեց և մեր ախտերը կրեց»:

Մատթեոս 8:16-17

Հիսուսը Իր ժողովրդի համար նախատեսած Աստծո բժշկության ուխտի իրագործումն էր: Խաչի վրա Հիսուսը ոչ միայն կրեց մեր մեղքը, բայց Նա կրեց Իր վրա վերցրեց նաև մեր տկարություններն ու հիվանդությունները: Նա ոչ միայն ներում ապահովեց, այլև` բժշկություն:

Նրա ապահովումը ոչ միայն հոգևոր իրականության մեջ էր, այլ նաև ֆիզիկական իրականության մեջ: Սա մի ուխտ էր, որ Աստված կնքեց Իսրայելի հատ: Այս պատճառով մենք Նոր Կտակարանում չենք հանդիպի մի դեպք, երբ որևէ հրեա մոտենար Հիսուսին` բժշկության համար, և մերժվեր: Որևէ հիշատակություն չկա, որ որևէ հրեա մերժվեց բժշկություն ստանալուց: Օրինակ, կարդանք այս հիշատակումը.

«Եվ երբ այնտեղի մարդիկ ճանաչեցին Նրան, լուր ուղարկեցին շրջակա վայրերը, և բոլոր հիվանդներին Նրա մոտ բերեցին: Եվ աղաչում էին Նրան, որ գոնե հանդերձի ծայրին դիպչեն. և նրանք որ դիպան, բժշկվեցին»:

Մատթեոս 14:35-36

Մարդիկ պարզապես պետք է դիպչեին Նրա հանդերձի ծայրին և դիպչելով բժշկվում էին: Ինչևէ, Հիսուսի վերաբերմունքը հեթանոսների` ոչ հրեաների հանդեպ այլ էր: Մատթեոս 15-ում կարդում ենք մի քանանացի կնոջ մասին, ով հրեա չէր, սակայն սկսեց աղաղակել Նրան` իր աղջկա հանդեպ ողորմություն տածելու համար: Այդ կինն ասաց.

«Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, աղջիկս սաստիկ տանջվում է դևերից: Բայց Նա (Հիսուսը) ոչ մի պատասխան չտվեց նրան: Եվ Նրա աշակերտները մոտենալով աղաչում էին Նրան ու ասում. «Հեռու՛ ուղարկիր նրան, որովհետև մեր ետևից աղաղակում է»: Իսկ Նա պատասխանեց և ասաց. «Ես ուրիշի չուղարկվեցի, այլ` Իսրայելի տան կորած ոչխարներին»:

Մատթեոս 15:22-24

Այլ խոսքերով. «Ուխտի հանդեպ իմ պարտականությունը նրանց համար չէ, ովքեր Իսրայելի տանից չեն»:

«Այն կինն էլ եկավ, երկրպագում էր Նրան ու ասում. «Տե՛ր, օգնի՛ր ինձ» Նա էլ պատասխանեց և ասաց. «Չի կարելի մանուկների հացը վերցնել և շներին նետել»:

(խ. 25-26)

Մինչև չհասկանանք ուխտի էությունը, դժվար կլինի հասկանալ Հիսուսի պատասխանը: Հիսուսը ուխտ ուներ Իսրայելի հետ, որով Նա Իրեն նվիրում էր լինել իրենց բժիշկը: Այդ պատճառով բժշկությունը զավակների հացն էր: Այս կինը ոչ մի ուխտ չուներ, հետևաբար չուներ և ոչ մի հավակնություն: Օ՜, բայց նա հավատք ուներ:

«Եվ կինն ասաց. «Ճշմարի՛տ է, Տե՛ր, սակայն շներն իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում»:

(խ. 27)

Մտածե՛ք նրա հայտարարության կարևորության մասին: Նա արդյունքում ասաց. «Տե՛ր, ես պատառի կարիք չունեմ: Ես ընդամենը փշրանքի կարիք ունեմ: Մեկ փոքրիկ փշրանքն ամեն բան կանի իմ աղջկա համար»: Հիսուսի արձագանքը ամենագեղեցիկներից է Աստվածաշնչում.

«Այն ժամանակ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող ուզածիդ պես լինի քեզ:» Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց»:

Կնոջ հավատքը շարժեց Հիսուսի գութը, թեպետ նա չուներ ուխտի իրավունք:

Հիշե՛ք, որ Աստված շարունակում է լինել Իր ժողովրդի բժիշկը: Ուխտի օրհնությունները այժմ հասանելի է թե՛ հրեաներին և թե՛ հեթանոսներին` բոլոր նրանց, ովքեր հավատքով Հիսուսի միջոցով գալիս են Հայր Աստծո մոտ` Իր ուխտի անվան հիմքի վրա: Այդ անունը հետևյալն է` Բժիշկ:

«Ես եմ Եհավան` քո բժիշկը»:

Ելից 15:26

«Քրիստոսը մեզ փրկագնեց օրենքի անեծքից` մեզ համար անեծք դառնալով (որովհետև գրված է, թե. «Անիծյալ է նա, ով կախվում է փայտից»). որպեսզի Աբրահամի օրհնությունը Քրիստոս Հիսուսով հեթանոսների վրա գա, և մենք Հոգու խոստումն ընդունենք հավատով»:

Գաղատացիներին 3:13-14