Գիտե՞ք արդյոք, թե ինչ ուժեր են ազդում ձեր կյանքի վրա։

Արդյո՞ք դուք կամ ձեր ընտանիքը շարունակ փորձառում է հիվանդություններ և դժբախտ պատահարներ։

Դուք զգո՞ւմ եք անդադար մտավոր, զգացմունքային կամ ֆինանսական ճնշում։

Արդյո՞ք դուք անընդհատ խառնաշփոթությունների մեջ եք։ Զարմանո՞ւմ եք, թե ինչու հաջողությունն ուրիշներին այդքան դյուրին է տրվում, բայց այն շրջանցում է ձեզ։

Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը ուսուցանում է այն մասին, թե օրհնությունների և անեծքների ետևում գտնվող ուժերը ինչպես կարող են ի գործ դրվել ձեր կյանքում։ Մեջբերելով Աստվածաշնչից և կյանքի իրական միջադեպերից՝ հեղինակը կօգնի ձեզ հասկանալ անեծքների պատճառները, որոնք կարող են լինել օկուլտային գործունեությունը, թաքնված մեղքը, բռնությունները, լքվածությունը, անգամ նախորդ սերնդներից եկած ժառանգությունը։ Նա կուսուցանի ձեզ, թե ինչպես ազատվել անեծքներից այնպես, որ դուք ի վիճակի լինեք վայելել Աստծու օրհնությունների պտուղները։

Ավելի քան երկու միլիոն ընթերցողներ կյանք փոխող փորձառություն են ստացել այս գրքից։ Այս ընդլայնված հրատարակության մեջ յուրաքանչյուր գլխին հաջորդում են ուսուցողական հարցեր, կենսական կիրառություն, հիշարժան համար և հավատքի արձագանք բաժինները, որոնք օգտակար կլինեն ընթերցողներին՝ կիրառելու իր կարդացածը առօրյա կյանքում։

Այս գրքի շնորհիվ և Աստծու օգնությամբ դուք կարող եք ազատագրություն փորձառել այն խնդիրներից, որոնք տարիներ շարունակ ընկճել են ձեզ։ Դուք կարող եք նաև վայելել Աստծու այն օրհնությունները, որոնք Նա նախատեսել է ձեզ համար։ Մաղթում ենք ձեզ բարի ընթերցում։