Ղուկասի 13:28-ում տեսնում ենք մարդկանց, ովքեր ասացին Հիսուսին. «Մենք քո առջև կերանք և խմեցինք, լսեցինք քո բոլոր ուսուցումները»: Հիսուսն ասաց. «Հեռու՛ կացեք ինձանից, դուք, որ անօրենություն էիք գործում: Ես երբեք չեմ ճանաչել ձեզ»: Եվ դրսում լաց էր և ատամների կրճտոց:

Գիտե՞ք ես ժամանակակից տարբերակն ունեմ այն բանի, թե ի՞նչ է անօրենություն գործելը, քանի որ ես այնքան շատ անօրենություն եմ տեսնում եկեղեցում, ծառայության մեջ: Սա իմ փոքրիկ ասույթն է. «Անօրենություն գործելը քո սեփական գործերն անելն է»:

Սա է անօրենությունը՝ որևէ մեկին պատասխանատու չլինելը, որևէ մեկին հաշվետու չլինելը, պարզապես քո սեփական ճանապարհով ընթանալը և անելն այնպես, ինչպես քեզ է հաճելի՝ հաշվի չառնելով այլ մարդկանց: Մի բան, որ ես սովորել եմ ծառայության մեջ, այն է, որ եթե ես իմ ծառայությունից շարունակական պտուղ եմ ուզում, ապա այդ պտուղը պետք է արմատ գցի եկեղեցու ներսում: Եթե ես գնացած լինեի մի համայնք, ինչը չեմ հավատում, որ երբևէ արել եմ, և շրջանցեի հովիվներին և տեղական առաջնորդներին և անտեսեի նրանց, ես կարող էի մեծ համայնք ունենալ: Եվ եթե ես մարդկանց հրավիրեմ և ես կարող եմ հարյուրավոր մարդկանց հրավիրել և լուսանկարվել, բայց դա երբեք շարունակական պտուղ չէր լինի, որովհետև պտուղը պետք է աճի Աստծո ժողովրդի ներսում: Դուք պետք է քայլեք տեղական համայնքի առաջնորդների հետ, եթե իսկապես ուզում եք պտուղ ունենալ: