Ծուլությունը չարություն է: Հիսուսը մեկ քանքար ունեցողին հետևյալն ասաց. «Դո՛ւ, չա՛ր և ծույ՛լ ծառա»:

Գիտե՞ք, մենք բոլորս մի տեսակ կրոնական արժեհամակարգ ունենք, ինչը ոչ միշտ է, որ իրատեսական է: Եկեղեցիների մեծամասնությունը չի հանդուրժի հարբեցողությունը, և դա միանգամայն ճիշտ է: Բայց շատ եկեղեցիներ հանդուրժում են ծուլությունը:

Իրականում ես հավատում եմ, որ Աստծո դատաստանը ծուլության համար ավելի խիստ է, քան դատաստանը հարբեցողության համար: Մենք մեր եկեղեցիներում մարդիկ ունենք, ովքեր իրապես ոչինչ չեն անում Աստծո համար: Նրանք չափազանց ծույլ են, որ Աստվածաշունչ կարդան, չափազանց ծույլ են, որ վեր կենան և աղոթեն, չափազանց ծույլ են, որ դուրս գնան փողոց՝ հավաքույթի. նրանք պարզապես նստում են եկեղեցու նստարանին, և նրանք բոլորի համար հիանալի են, ոչ ոքի ոչ մի վնաս չեն տալիս, որոշ գումար են գցում գանձանակի մեջ:

Մենք նրանց մասին չենք մտածում որպես չար մարդկանց, բայց Հիսուսը մտածում է: Նա ասում է՝ ծուլությունը չարություն է:

Դերեկ Պրինս

«Մարգարեկան ուղեցույց վերջին օրերի վերաբերյակ»

մաս 2-րդ/վիդեոուսուցում