1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Posts from 2022

110 of 18 items

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30. «ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌԵՑՆՈՒՄ Է ՍԱՏԱՆԱՅԻՆ»

by admin

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30. «ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՌԵՑՆՈՒՄ Է ՍԱՏԱՆԱՅԻՆ» Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք Փառաբանությունը հոգևոր զենք է, որը կարող ենք օգտագործել սատանային լռեցնելու համար։ Հավանաբար սրանից ավելի կարևոր փաստ չկա Ասվածաշնչում։ Գործնական քրիստոնեական կյանք ապրելու տեսանկյունից՝ Աստված քեզ միջոց է տվել սատանայի բերանը փակելու համար։ Սաղմոս 8:2-ն ասում է. «Երեխաների և կաթնակերների բերանից զորություն պատրաստեցիր քո թշնամիների […]

Ձեր լեզուն բժշկվելու կարիք ունի՞

by admin

«Ամոքիչ լեզուն կյանքի ծառ է»։ Առակաց 15:4 Որքա՜ն կարևոր և որքա՜ն վտանգավոր, որքա՜ն շինիչ և որքա՜ն կործանարար է մեր լեզուն․ մեր բերանից դուրս եկած խոսքերով մենք կարող ենք արդարանալ, կարող ենք նաև դատապարտվել։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեր լեզուն կարող է ճակատագրական դեր ունենալ մեր կյանքում։ Մենք երբեմն արտահայտություններ ենք օգտագործում, որոնց այդքան էլ ուշադրություն չենք […]

ՔՈ ՕՐՎԱ ՍԿԻԶԲԸ

by admin

«Տե՛ր, առավոտյան լսիր իմ ձայնը. առավոտյան պատրաստ կլինեմ Քեզ համար ու կսպասեմ»: Սաղմոս 5:3 Քո օրվա սկիզբը Ինչպե՞ս է սկսվում քո օրը: Դու այն սկսու՞մ ես խառնաշփոթությամբ և պոռթկումով` փորձելով երեք տարբեր բաներ անել միևնույն ժամանակ: Հաճա՞խ եք հայտնաբերում, որ շունչդ քեզ չի բավարարում, ջղագրգռվու՞մ ես և անտարբե՞ր ես կնոջդ կամ ամուսնուդ հանդեպ, կշտամբու՞մ ես […]

ՕԳՈՍՏՈՍԻ 7. «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՅՐԸ»

by admin

ՕԳՈՍՏՈՍԻ 7. «ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՅՐԸ» Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ Հորը մոտենալու ուրիշ ճանապարհ չկա, բայց միայն խաչյալ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստծուն մոտենալու արտոնություն ունենք միայն Հիսուսի միջոցով և միայն մեկ Հոգով։ Միայն մեկ Հոգի կա, ով կարող է մարդկային էակներին մոտեցնել Հայր Աստծուն, և դա Սուրբ Հոգին է։ Նա էլ գործում […]

ՕԳՈՍՏՈՍԻ 6. «ՄԵՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ»

by admin

ՕԳՈՍՏՈՍԻ 6. «ՄԵՐ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՑ» Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ Մեր մարմնավոր բնության մեջ մենք բոլորս որոշակի տկարություններ ունենք։ Սրանք մարմնի տկարություններ չեն, այլ՝ մտքի՝ մեր հասկացողության։ Սրանք դրսևորվում են երկու միմյանց հետ առնչվող ճանապարհներով։ Առաջին, մենք հաճախ չգիտենք, թե ինչի համար պետք է աղոթենք։ Երկրորդ, եթե անգամ գիտենք ինչ աղոթել, […]

ՀՈՒԼԻՍԻ 30. «ԱՍՏԾՈ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՍԵՐԸ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 30. «ԱՍՏԾՈ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՍԵՐԸ» Ես որդեգրվել եմ որպես Աստծո զավակ «Ինչպես որ մեզ նրանով ընտրեց աշխարհն ստեղծելուց առաջ, որպեսզի մենք սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով։ Մեզ առաջուց սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Իրեն որդեգիր լինենք»։ Եփեսացիներին 1:4-5 Վերոնշյալ խոսքը երկու հնարավոր կետադրություն կարող է ունենալ. «սուրբ և անարատ լինենք Նրա առաջ սիրով…» […]

ՀՈՒԼԻՍԻ 29. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՆ՝ ՇՆՈՐՀՔԻ ՆԵՐՔՈ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 29. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈՒՆ՝ ՇՆՈՐՀՔԻ ՆԵՐՔՈ» Ես սուրբ եմ Ո՞րն է տարբերությունը Աստծուն օրենքի տակ հնազանդվելու և Աստծուն շնորհքի տակ հնազանդվելու միջև։ Այս երկուսի վերջնական նպատակը Աստծուն հնազանդվելն է։ Սակայն այս հնազանդությունը տարբեր կերպերով է իրագործվում։ Իմաստը պարզեցնելու համար եկե՛ք անդրադառնանք մի հասարակ պատվիրանի, որը տրված է և՛ Հին Կտակարանում՝ Մովսեսի օրենքի ներքո, և՛ Նոր […]

ՀՈՒԼԻՍԻ 28. «ԱՐՅԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ»

by admin

ՀՈՒԼԻՍԻ 28. «ԱՐՅԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ» Ես սուրբ եմ Հիսուսը թափեց Իր արյունը, որպեսզի փրկագնի մեզ, սրբացնի ու առանձնացնի Աստծո համար և մեզ սուրբ դարձնի։ Հնարավոր է ապրել մի վայրում, որտեղ մեղքն ու սատանան չեն կարող դիպչել մեզ, մի վայր, որտեղ մենք պաշտպանված ու սրբացած ենք Հիսուսի արյամբ։ 1-ին Հովհաննես 1:7-ում կարդում ենք. «Բայց եթե լույսի մեջ […]

Աշակերտության և մկրտության կարևորությունը

by admin

Եկեք կարդանք Հիսուսի խոսքերը: Մատթեոս 28:18-20. «Ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում և երկրի վրա…»: Կարևոր է իմանալ, թե ումն է ողջ իշխանությունը: Ոչ թե որոշ իշխանություն, այլ ամեն իշխանություն: Ամենը հանձնված է մեկ անձնավորության, և Նրա անունը Հիսուս է: Այսպիսով, դա ասելով և մեկնդմիշտ պարզաբանելով իշխանության ողջ հարցը, Հիսուսը շարունակում է. «Ուրեմն, գնացեք, բոլոր ազգերը […]

Նոր աշխարհի ծննդյան ցավերը սկսվել են

by admin

Եկեք մի պահ նայենք Մատթեոս 24-ին: Այս գլուխը ակնհայտ պատկեր է այն իրադարձությունների, որոնք կբերեն դարաշրջանի ավարտը: Մենք պարզապես 8-րդ խոսքից կկարդանք մի քանի հատված. «Բայց այս ամենը սկիզբն է երկունքի»։ Բարի։ Ինչի՞ ծննդյան ցավերը: Նոր դարաշրջանի։ Ո՞րն է լինելու նոր դարաշրջանի նշանը: Խոսքը ոչ թե Նյու Էյջ աղանդի մասին է, հավատացեք ինձ: Աստծու արքայությունը […]