iuorao.ru
humanics-es.com
bsl.community
kidstravel2.com
minnaz.ru
prockomi.ru
redmujeres.org
wunder-house.com
nayora.org
oren-sarmats.ru
prockomi.ru
provegas.ru
teatr-dndz.com
1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Posts from November 2023

1119 of 19 items

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. «ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. «ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ» Ընթանանք դեպի հասունություն։ «Դեպի կատարյալը գանք՝ առանց կրկին հիմքը դնելու մեռած գործերի ապաշխարության և Աստծուն հավատալու համար, և մկրտությունների ուսմունքի, ձեռնադրության, մեռելների հարության ու հավիտենական դատաստանի համար»։ Եբրայեցիներին 6:1-2 Մենք ջանում ենք գնալ դեպի կատարելություն։ Ցավոք, ինչպես արդեն նշել եմ, կատարելություն բառն անհրապույր է թվում քրիստոնյաների մեծամասնությանը մեղքից զուրկ կատարելության […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. «ՈՒՐԱՆԱԼ ՄԵՐ ԿԱՄՔԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. «ՈՒՐԱՆԱԼ ՄԵՐ ԿԱՄՔԸ» Ընթանանք դեպի հասունություն։ Հին Կտակարանի քահանայի հատկանշական գործը զոհ մատուցելն էր։ Եվ այսպես, քահանա լինելով՝ Հիսուսը պետք է զոհ մատուցեր։ Քանի որ նա ղևտացի չէր, նա չէր կարող օրենքի զոհը մատուցել, ըստ այդմ նա մատուցեց իր յուրահատուկ քահանայական զոհը, որն իր աղոթքն էր։ «Նա, ով իր մարմնի օրերում սաստիկ աղաղակով […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. «ԿԱՏԱՐԵԼ ՀՈՐ ԿԱՄՔԸ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. «ԿԱՏԱՐԵԼ ՀՈՐ ԿԱՄՔԸ» Ընթանանք դեպի հասունություն։ Եփեսացիներին 1:5-ում Պողոսն ասում է հավատացյալներին, որ Աստված մեզ «սահմանեց, որ Հիսուս Քրիստոսի միջոցով իրեն որդեգիր լինենք»։ Ավելի ուշ նա նկարագրեց Աստծո նպատակն Իր զավակների համար Հռոմեացիներին 8:29-ում. «Որովհետև (Աստված) նրանց, ում առաջուց ճանաչեց, առաջուց էլ սահմանեց Իր Որդու պատկերին կերպարանակից լինել, որպեսզի նա (Հիսուսը) անդրանիկը լինի […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8. «ՇԻՆՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 8. «ՇԻՆՈՒԹՅՈՒՆ» Ընթանանք դեպի հասունություն։ Հոգևոր հասունության հասնելու համար Աստված հատուկ պատրաստություն է տեսել, որը Պողոսը գրել է Եփեսացիենրին 4:11-ում. «Եվ նա (հարուցյալ Քրիստոսը) մի քանիսին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսին՝ մարգարեներ, մի քանիսին՝ ավետարանիչներ, մի քանիսին՝ հովիվներ ու վարդապետներ»։ Այս խոսքում հինգ հիմնական ծառայություններ են նշված. առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ ու վարդապետներ։ Հաջորդ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 7. «ԱՍՏԾՈ ԾՐԱԳԻՐԸ ՄԵՐ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 7. «ԱՍՏԾՈ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Ընթանանք դեպի հասունություն։ Աստծո ծրագրի մեջ երկու անհրաժեշտ պայման կա հասունության հասնելու համար։ Առաջին, մենք պետք է մտնենք Աստծո նշանակած այն ծառայությունների աշակերտության ներքո, որը Պողոսը թվարկում է Եփեսացիներին 4:11-ում. առաքյալներ, մարգարեներ, ավետարանիչներ, հովիվներ և վարդապետներ։ Առանց նրանց աշակերտության, հսկողության և ցուցումների Աստծո ժողովուրդը, չեմ տեսնում, թե ինչպես կարող […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5. «ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5. «ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ» Ընթանանք դեպի հասունություն Մինչ այժմ մենք Եբրայեցիների նամակից նայել ենք չորս «Եկե՛ք» դրույթների։ Հիմա անցնում ենք նմանօրինակ հինգերորդ դրույթին, որը կարող է նոր լուծում հանդիսանալ մեզ համար։ Եբրայեցիներին 6:1-ն ասում է. «Ուստի Քրիստոսի մասին սկզբնական խոսքը թողնելով՝ դեպի կատարյալը գանք»։ Շատ քրիստոնյաներ այն տպավորությունն ունեն, թե քրիստոնեական կյանքում կարող ես ինչ-որ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 4. «ՆՐԱ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 4. «ՆՐԱ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՄԲ» Մոտենա՛նք շնորհի աթոռին։ Կարևոր է հիշել, որ ո՛չ մեր արդարությունը, և ո՛չ էլ մեր հավատարմությունը չեն կարող հիմք հանդիսանալ մեր՝ վստահությամբ Աստծուն մոտենալու համար։ Այդ հիմքն Աստծո արդարությունն ու Նրա հավատարմությունն է։ Հովհաննեսի առաջին նամակն այս միտքն է արտահայտում. «Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չմեղադրեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք։ Եվ ինչ […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2. «ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԻՆ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 2. «ՀԵՏԵՎԵԼ ՄԵՐ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐԻՆ» Մոտենա՛նք շնորհի աթոռին Մենք շնորհի աթոռին ենք մոտենում՝ որևէ հատուկ կարիքների համար Աստծուն խնդրելու։ Եկե՛ք նայենք մի շատ կարևոր պայմանի՝ մեր շարժառիթներին։ Աստված քննում է ամեն մի շարժառիթ. Նա լավ տեղյակ է մեր աղոթելու պատճառներին։ Հակոբոս 4:2-ն ասում է. «չունեք, որովհետև չեք խնդրում»։ Պատճառը, թե ինչու շատ քրիստոնյաներ չեն ունենում, […]

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1. «ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱ՛ՄԲ ԵԿԵՔ»

by admin

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1. «ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅԱ՛ՄԲ ԵԿԵՔ» Մոտենանք շնորհի աթոռին Մենք համարձակությամբ ենք գալիս Աստծո աթոռի մոտ, որովհետև այն շնորհի աթոռ է։ Մենք Նրա աթոռին չենք մոտենում մեր արժանիքների հիման վրա, այլ գալիս ենք Հիսուսի անունով՝ փառաբանությամբ և գոհությամբ ու առանց դատապարտության։ Մենք համարձակությամբ ենք գալիս, որովհետև Աստված է մեզ թույլ տվել, որ մոտենանք։ Եբրայեցիների թղթի հեղինակը գրում […]

bsl.community
editorialabiertafaia.com
humanics-es.com
investvostok.ru
iuorao.ru