ՄԱՐՏԻ 7. «ՀՆԱԶԱՆԴՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ»
Իմ մարմնի անդամներն արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։
Պողոսն ասաց. «Սրա համար թող մեղքը ձեր մահկանացու մարմնի մեջ չթագավորի, որ նրա ցանկություններին հնազանդվեք։ Եվ ձեր անդամները որպես անիրավության գործիք մի՛ հանձնեք մեղքին, այլ ձեր անդամները ներկայացրեք Աստծուն, որպես մեռելներից կենդանացածներ, և ձեր անդամները՝ արդարության գործիք՝ Աստծուն» (Հռոմեացիներին 6:12-13)։ Մենք ազատ ենք արձակված։ Մեղքը չպետք է իշխի մեր ձեռքերի, ոտքերի, լեզվի վրա։ Պողոսն ասում է, որ մենք պետք է մեզ և մեր մարմնի անդամները հնազանդեցնենք Աստծուն որպես արդարության գործիքներ։ Կա կրկնակի հնազանդություն։
Առաջին, մենք հնազանդեցնում ենք մեր կամքն Աստծուն՝ ասելով. «Ոչ թե իմ կամքը, այլ՝ Քո»։ Տերունական աղոթքի մեջ երկրորդ խնդրանքը հետևյալն է. «Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթեոս 6:10): Երբ մենք աղոթում ենք՝ Քո կամքը լինի, այն սկսվում է աղոթողի կամքից, մեկը, ով կամենում է, որ Աստծո կամքը լինի։
Երբ մենք հնազանդեցնում ենք մեր կամքը, դրան հետևում է մեր անդամների հնազանդեցումը Աստծուն որպես արդարության գործիքներ։ Հունարենում գործիք բառը բառացիորեն նշանակում է զենք՝ հուշելով հոգևոր բախման մասին: Սրանք պատերազմական գործիքներ են, ինչպես սուրը։
Սուրբ Հոգու մկրտությունը բեկումնայինի փորձառություն է, որովհետև այն ժամանակ, երբ մենք մեր կամքն առաջին անգամ հնազանդեցրինք Աստծուն, այդ պահից մենք հնազանդեցրինք Նրան մեր ամենաանհնազանդ անդամը, ում մենք ի վիճակի չէինք կառավարել՝ լեզվին։ Երբ մենք Սուրբ Հոգով ենք մկրտվում, իրականում կատարում ենք այն հորդորը, որով Աստծուն ենք հնազանդեցնում մեր անդամները որպես արդարության գործիքներ (զենքեր)։ Իրոք, երբ լեզուն հնազանդվում է Աստծուն և Սուրբ Հոգու իշխանության ներքո է անցնում, այն դառնում է զենք՝ աղոթքի, վկայության և քարոզելու մեջ։
Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա եղած քո հաղթանակի համար։ Ես հնազանդեցնում եմ ինձ և իմ կամքը Աստծուն՝ հռչակելով, որ իմ մարմնի անդամները արդարության գործիքներ են՝ հնազանդված Աստծուն՝ Նրան ծառայելու և փառավորելու համար։ Ամեն։