ՆԵԵՄԻԱ10
  • 1Եւ կնքողներն էին՝ Աքաղիայի որդի Նէեմիա Աթարսաթան, Սեդեկիան, Սարայիան,
  • 2Ազարիան, Երեմիան,
  • 3Փասուրը, Ամարիան, Մեղքիան,
  • 4Քետտուսը, Սաբանիան, Մալուքը,
  • 5Հարիմը, Մերամօթը,
  • 6Աբդիան, Դանիէլը, Կանաթօնը,
  • 7Բարուքը, Մեսուղամը, Աբիան,
  • 8Միամինը, Մաազիան, Բեղգան եւ Սեմայիան. Սորանք քահանաներն էին։
  • 9Եւ Ղեւտացիք՝ Ազանիայի որդի Յեսուն, Բանուն և Ենադադի որդիներից Կադմիէլը.
  • 10Եւ նորանց եղբայրները Սաբանիան, Ովդիան, Կովղիտան, Փաղայիան,
  • 11Անանը, Միքան, Րոոբը, Ասաբիան,
  • 12Զաքուրը, Սարաբիան, Սաբանիան,
  • 13Ովդիան, Բանին և Բանինուն։
  • 14Ժողովրդի գլխաւորները՝ Փարոսը, Փաաթ-մովաբը, Եղամը,
  • 15Զաթուն, Բանին, Բունին,
  • 16Ազգադը, Բեբային, Ադոնիան,
  • 17Բագուէն, Ադինը, Ատերը, Եզեկիան,
  • 18Ազուրը, Ովդիան, Հասումը, Բեսէին,
  • 19Արիփը, Անաթովթը, Նովբան,
  • 20Մագփիասը, Մեսուղամը, Եզիրը,
  • 21Մասիզեբելը, Սադովկը, Յադդուան,
  • 22Փաղատիան, Անանը, Անանիան,
  • 23Ովսէէն, Անանիան, Ասուրը,
  • 24Ալօէսը, Պիլան, Սօբէկը,
  • 25Հռէումը, Ասաբանան, Մաասիան,
  • 26Աքիան, Անանը, Օնանը,
  • 27Մալուքը, Հարիմը և Բաանան։
  • 28Եւ մնացած ժողովուրդը՝ քահանաները, Ղեւտացիները, դռնապանները, երգեցողները, Նաթանայիմները, եւ այն ամենքը որ ջոկուել էին այն երկիրների ժողովուրդներից դէպի Աստուծոյ օրէնքը, նորանց կանայքը, որդիքը եւ աղջկերքը՝ ամեն հասկանալ կարողացողը,
  • 29Միացան իրանց զօրաւոր եղբայրների հետ եւ անէծքով երդում արին, որ գնան Աստուծոյ օրէնքովը, որ նա տուաւ Աստուծոյ ծառայ Մովսէսի ձեռովը, եւ որ պահեն ու կատարեն մեր Տիրոջ՝ Եհովայի բոլոր պատուէրները, իրաւունքները եւ կանոնները.
  • 30Եւ որ չ’տանք մեր աղջիկները երկրի ազգերին, եւ նորանց աղջիկները չ’առնենք մեր որդկանց համար.
  • 31Եւ երկրի ժողովուրդներից, որոնք ապրանքներ եւ ամեն տեսակ ուտելիք են բերում շաբաթ օրը ծախելու, չ’առնենք շաբաթ եւ սուրբ օրը. Եւ եօթներորդ տարին երկիրը եւ ամեն ձեռաց պարտքերը թողենք։
  • 32Եւ մեզ վերայ պատուէր դրինք՝ որ մեզ վերայ պարտք համարենք տարին մի երրորդ սիկղ վճարել մեր Աստուծոյ տան պաշտօնի համար,
  • 33Առաջաւորութեան հացի համար, մշտնջենաւոր հացի ընծայի համար, մշտնջենաւոր ողջակէզի համար, շաբաթներին, ամսագլուխներին, տօներին, եւ սուրբ բաների համար եւ Իսրայէլի քաւութեան մասին մեղքի պատարագների համար, եւ մեր Աստուծոյ տան բոլոր գործի համար։
  • 34Եւ վիճակ գցեցինք փայտի ընծայի մասին՝ քահանաները, Ղեւտացիները եւ ժողովուրդը, որ բերենք մեր Աստուծոյ տունը մեր տոհմերին համեմատ իր որոշեալ ժամանակներին տարուց տարի, մեր Տէր Աստուծոյ սեղանի վերայ վառելու համար ինչպէս որ գրուած է օրէնքումը։
  • 35Եւ որ տանենք մեր երկրի երախայրիքը եւ ամեն պտղատու ծառի երախայրիքը տարուց տարի Տիրոջ տունը։
  • 36Եւ մեր որդկանց անդրանիկները եւ մեր անասուններինը՝ ինչպէս որ գրուած է օրէնքումը, եւ մեր արջառների եւ ոչխարների անդրանիկները տանենք մեր Աստուծոյ տունը քահանաներին, որ ծառայում են մեր Աստուծոյ տանը.
  • 37Եւ մեր խմորների երախայրիները, եւ մեր ընծաները եւ ամեն ծառի պտուղը՝ գինին ու ձէթը տանենք քահանաներին մեր Աստուծոյ տան սենեակները, եւ մեր երկրի տասանորդը Ղեւտացիներին տանք, եւ Ղեւտացիք իրանք մեզանից տասանորդ առնեն մեր ծառայութեան բոլոր քաղաքներումը։
  • 38Եւ Ահարօնի որդի քահանան՝ Ղեւտացիների հետ լինի Ղեւտացիք տասանորդը առնելիս. Եւ Ղեւտացիք տասանորդի տասանորդը վեր տանեն մեր Աստուծոյ տունը գանձատան սենեակները.
  • 39Որովհետեւ այն սենեակները պիտի տանեն Իսրայէլի որդիքը եւ Ղեւիի որդիքը ցորենի, գինիի եւ ձէթի ընծաները, ուր որ են սրբարանի անօթները, եւ պաշտօնեայ քահանաներն ու դռնապանները եւ երգեցողները. Եւ մեր Աստուծոյ տունը չ’ձգենք։
← Ցանկ