ՆԵԵՄԻԱ11
  • 1Եւ բնակուեցին ժողովրդի իշխանները Երուսաղէմումը. Իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեցին, որ ժողովրդի մի տասներորդը բերեն Երուսաղէմ սուրբ քաղաքումը բնակուելու, բայց մնացեալ ինը մասը թողեն քաղաքներում։
  • 2Եւ ժողովուրդն օրհնեց այն ամեն մարդկանց, որ յօժարութեամբ համաձայնեցին բնակուել Երուսաղէմումը։
  • 3Եւ սորանք են այն գաւառի գլխաւորները, որ բնակուեցին Երուսաղէմումը. Բայց Յուդայի քաղաքներում բնակվում էր ամեն մարդ իր ստացուածքում իրանց քաղաքներումը՝ Իսրայէլացիները, քահանաները, Ղեւտացիները, Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիները.
  • 4Եւ Երուսաղէմումը բնակուեցին Յուդայի որդկանցից եւ Բենիամինի որդկանցից՝ Յուդայեանք՝ Աթայիան՝ որդի Ոզիայի, որդի Զաքարիայի, որդի Ամարիայի, որդի Սափատիայի, որդի Մաղաղիէլի, Փարէսի որդկանցից։
  • 5Եւ Մաասիան՝ որդի Բարուքի, որդի Քոլոզէի. Որդի Ազայիայի, որդի Ադայիայի, որդի Յովարիբի, որդի Զաքարիայի, որդի Սիլօնիի։
  • 6Փարէսի որդկանցից Երուսաղէմում բնակողների բոլորը չորս հարիւր վաթսունեւութը քաջ մարդիկ էին։
  • 7Եւ սորանք են Բենիամինեանները՝ Սալլուն որդի Մեսուղամի, որդի Յովազի, որդի Փադայիայի, որդի Կովղիայի, որդի Մաասիայի, որդի Իթիէլի, որդի Եսայիայի.
  • 8Եւ նորանից յետոյ Գեբէին, Սելէին, և այլն՝ ինը հարիւր քսանեւութը հոգի։
  • 9Եւ նորանց վերայ իշխան էր Զեքրիի որդի Յովէլը. Եւ Սենուայի որդի Յուդան քաղաքի վերայ տեղակալ էր։
  • 10Քահանաներից՝ Յովարիբի որդի Յեդայիան, Յաքինը,
  • 11Սարայիան՝ որդի Քեղկիայի, որդի Մեսուղամի, որդի Սադովկի, որդի Մարիօթի, որդի Աքիտովբի, Աստուծոյ տան վերակացուն.
  • 12Եւ նորանց եղբայրները, որ տաճարի գործը կատարում էին, ութը հարիւր քսանեւերկու էին։ Եւ Ադայիան՝ որդի Յերսամի, որդի Փաղաղիայի, որդի Ամասիի, որդի Զաքարիայի, որդի Փասուրի, որդի Մեղքիայի,
  • 13Եւ նորա եղբայրները՝ տոհմապետներ՝ երկու հարիւր քառասունեւերկու էին։ Եւ Ամեսային՝ որդի Ազարիէլի, որդի Ահզայի, որդի Մեսաղամօթի, որդի Եմմերի,
  • 14Եւ նորանց եղբայրները՝ քաջազուններ՝ հարիւր քսանեւութը էին. Եւ նորանց վերայ իշխան Ագեդողեմի որդի Զաբդիէլն էր։
  • 15Եւ Ղեւտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի, որդի Եզրիկամի, որդի Ասաբիայի, որդի Բունիի,
  • 16Նաեւ Սաբեթան եւ Յովզաբադը Ղեւտացիների գլխաւորներից, որ Աստուծոյ տան արտաքին գործի վերայ էին։
  • 17Եւ Մաթանիան՝ որդի Միքիայի, որդի Զաբդիի, որդի Ասափի՝ գլխաւոր առաջնորդը օրհնաբանութեան աղօթքի ժամանակին. Եւ Բակբոկիան երկրորդն էր իր եղբայրներից. Եւ Աբդան՝ որդի Սամուայի, որդի Գաղաղի, որդի Իդիթունի։
  • 18Բոլոր Ղեւտացիները սուրբ քաղաքում երկու հարիւր ութսունեւչորս էին։
  • 19Եւ դռնապանները Ակկուբը, Տեղմոնը եւ նորանց եղբայրները որ պահպանում էին դռները, հարիւր եօթանասունեւերկու էին։
  • 20Եւ մնացեալ Իսրայէլացիք՝ քահանաները եւ Ղեւտացիները Յուդայի բոլոր քաղաքներումն էին ամեն մարդ իր ժառանգութիւնումը։
  • 21Բայց Նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, եւ Սիհան ու Գիսփան Նաթանայիմների վերայ էին։
  • 22Եւ Երուսաղէմի Ղեւտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի, որդի Ասաբիայի, որդի Մաթանիայի, որդի Միքայի, Ասափի որդկանցից՝ երգեցողներից, որ Աստուծոյ տան գործի վերայ էին։
  • 23Որովհետեւ թագաւորը նորանց համար հրաման էր տուել, եւ ռոճիկ նշանակուած էր երգեցողներին իւրաքանչիւր օրուայ համար։
  • 24Եւ Յուդայեան Զարայի որդկանցից Մասիզեբէլի որդի Փեթայիան թագաւորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերի մասին։
  • 25Եւ դրսի գաւառների ու նորանց դաշտերի նկատմամբ՝ Յուդայի որդկանցից բնակվում էին Կարիաթ-արբայում եւ նորա գիւղերում, Դեբոնում եւ նորա գիւղերում, Կաբիսէլում եւ նորա դաշտերում.
  • 26Եւ Յեսուայում, Մօլադայում եւ Բեթփաղեթում,
  • 27Ասեր-սուաղում, Բերսաբէէում եւ նորա գիւղերում,
  • 28Սիկելակում, Մեքոնայում եւ նորա գիւղերում,
  • 29Ենռեմոնում, Սարաայում, Յերիմութում,
  • 30Զանովում, Ոդողոմում եւ նորանց գիւղերում, Լաքիսում եւ նորա արտերում, Ազեկայում եւ նորա գիւղերում, եւ տեղաւորուեցան Բերսաբէէից մինչեւ Ենովմի ձորը։
  • 31Եւ Բենիամինի որդիքը՝ Գաբայից Մաքմաս, Այիա, Բեթէլ եւ նորա գիւղերը,
  • 32Անաթովթ, Նոբ, Անանիա,
  • 33Հասոր, Ռամա, Գեթթայիմ, Հադիդ,
  • 34Սեբոյիմ, Նեբաղատ, Ղովդ,
  • 35Ովնով և Գեքարասիմ։
  • 36Եւ Ղեւտացիներից՝ Յուդայի բաժիններից՝ Բենիամինում էին լինում։
← Ցանկ