ՆԵԵՄԻԱ11
- 1Եւ բնակուեցին ժողովրդի իշխանները Երուսաղէմումը. Իսկ մնացած ժողովուրդը վիճակ գցեցին, որ ժողովրդի մի տասներորդը բերեն Երուսաղէմ սուրբ քաղաքումը բնակուելու, բայց մնացեալ ինը մասը թողեն քաղաքներում։
- 2Եւ ժողովուրդն օրհնեց այն ամեն մարդկանց, որ յօժարութեամբ համաձայնեցին բնակուել Երուսաղէմումը։
- 3Եւ սորանք են այն գաւառի գլխաւորները, որ բնակուեցին Երուսաղէմումը. Բայց Յուդայի քաղաքներում բնակվում էր ամեն մարդ իր ստացուածքում իրանց քաղաքներումը՝ Իսրայէլացիները, քահանաները, Ղեւտացիները, Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիները.
- 4Եւ Երուսաղէմումը բնակուեցին Յուդայի որդկանցից եւ Բենիամինի որդկանցից՝ Յուդայեանք՝ Աթայիան՝ որդի Ոզիայի, որդի Զաքարիայի, որդի Ամարիայի, որդի Սափատիայի, որդի Մաղաղիէլի, Փարէսի որդկանցից։
- 5Եւ Մաասիան՝ որդի Բարուքի, որդի Քոլոզէի. Որդի Ազայիայի, որդի Ադայիայի, որդի Յովարիբի, որդի Զաքարիայի, որդի Սիլօնիի։
- 6Փարէսի որդկանցից Երուսաղէմում բնակողների բոլորը չորս հարիւր վաթսունեւութը քաջ մարդիկ էին։
- 7Եւ սորանք են Բենիամինեանները՝ Սալլուն որդի Մեսուղամի, որդի Յովազի, որդի Փադայիայի, որդի Կովղիայի, որդի Մաասիայի, որդի Իթիէլի, որդի Եսայիայի.
- 8Եւ նորանից յետոյ Գեբէին, Սելէին, և այլն՝ ինը հարիւր քսանեւութը հոգի։
- 9Եւ նորանց վերայ իշխան էր Զեքրիի որդի Յովէլը. Եւ Սենուայի որդի Յուդան քաղաքի վերայ տեղակալ էր։
- 10Քահանաներից՝ Յովարիբի որդի Յեդայիան, Յաքինը,
- 11Սարայիան՝ որդի Քեղկիայի, որդի Մեսուղամի, որդի Սադովկի, որդի Մարիօթի, որդի Աքիտովբի, Աստուծոյ տան վերակացուն.
- 12Եւ նորանց եղբայրները, որ տաճարի գործը կատարում էին, ութը հարիւր քսանեւերկու էին։ Եւ Ադայիան՝ որդի Յերսամի, որդի Փաղաղիայի, որդի Ամասիի, որդի Զաքարիայի, որդի Փասուրի, որդի Մեղքիայի,
- 13Եւ նորա եղբայրները՝ տոհմապետներ՝ երկու հարիւր քառասունեւերկու էին։ Եւ Ամեսային՝ որդի Ազարիէլի, որդի Ահզայի, որդի Մեսաղամօթի, որդի Եմմերի,
- 14Եւ նորանց եղբայրները՝ քաջազուններ՝ հարիւր քսանեւութը էին. Եւ նորանց վերայ իշխան Ագեդողեմի որդի Զաբդիէլն էր։
- 15Եւ Ղեւտացիներից՝ Սեմայիան՝ որդի Ասուբի, որդի Եզրիկամի, որդի Ասաբիայի, որդի Բունիի,
- 16Նաեւ Սաբեթան եւ Յովզաբադը Ղեւտացիների գլխաւորներից, որ Աստուծոյ տան արտաքին գործի վերայ էին։
- 17Եւ Մաթանիան՝ որդի Միքիայի, որդի Զաբդիի, որդի Ասափի՝ գլխաւոր առաջնորդը օրհնաբանութեան աղօթքի ժամանակին. Եւ Բակբոկիան երկրորդն էր իր եղբայրներից. Եւ Աբդան՝ որդի Սամուայի, որդի Գաղաղի, որդի Իդիթունի։
- 18Բոլոր Ղեւտացիները սուրբ քաղաքում երկու հարիւր ութսունեւչորս էին։
- 19Եւ դռնապանները Ակկուբը, Տեղմոնը եւ նորանց եղբայրները որ պահպանում էին դռները, հարիւր եօթանասունեւերկու էին։
- 20Եւ մնացեալ Իսրայէլացիք՝ քահանաները եւ Ղեւտացիները Յուդայի բոլոր քաղաքներումն էին ամեն մարդ իր ժառանգութիւնումը։
- 21Բայց Նաթանայիմները բնակվում էին Ոփաղում, եւ Սիհան ու Գիսփան Նաթանայիմների վերայ էին։
- 22Եւ Երուսաղէմի Ղեւտացիների իշխանն էր Ոզին՝ որդի Բանիի, որդի Ասաբիայի, որդի Մաթանիայի, որդի Միքայի, Ասափի որդկանցից՝ երգեցողներից, որ Աստուծոյ տան գործի վերայ էին։
- 23Որովհետեւ թագաւորը նորանց համար հրաման էր տուել, եւ ռոճիկ նշանակուած էր երգեցողներին իւրաքանչիւր օրուայ համար։
- 24Եւ Յուդայեան Զարայի որդկանցից Մասիզեբէլի որդի Փեթայիան թագաւորի գործակալն էր ժողովրդի բոլոր գործերի մասին։
- 25Եւ դրսի գաւառների ու նորանց դաշտերի նկատմամբ՝ Յուդայի որդկանցից բնակվում էին Կարիաթ-արբայում եւ նորա գիւղերում, Դեբոնում եւ նորա գիւղերում, Կաբիսէլում եւ նորա դաշտերում.
- 26Եւ Յեսուայում, Մօլադայում եւ Բեթփաղեթում,
- 27Ասեր-սուաղում, Բերսաբէէում եւ նորա գիւղերում,
- 28Սիկելակում, Մեքոնայում եւ նորա գիւղերում,
- 29Ենռեմոնում, Սարաայում, Յերիմութում,
- 30Զանովում, Ոդողոմում եւ նորանց գիւղերում, Լաքիսում եւ նորա արտերում, Ազեկայում եւ նորա գիւղերում, եւ տեղաւորուեցան Բերսաբէէից մինչեւ Ենովմի ձորը։
- 31Եւ Բենիամինի որդիքը՝ Գաբայից Մաքմաս, Այիա, Բեթէլ եւ նորա գիւղերը,
- 32Անաթովթ, Նոբ, Անանիա,
- 33Հասոր, Ռամա, Գեթթայիմ, Հադիդ,
- 34Սեբոյիմ, Նեբաղատ, Ղովդ,
- 35Ովնով և Գեքարասիմ։
- 36Եւ Ղեւտացիներից՝ Յուդայի բաժիններից՝ Բենիամինում էին լինում։