ՆԵԵՄԻԱ3
  • 1Եւ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան եւ նորա եղբարք քահանաները եւ շինեցին Ոչխարաց դուռը, նորանք նուիրեցին նորան եւ նորա դռները կանգնեցրին եւ նուիրեցին մինչեւ Մէայի աշտարակը՝ մինչեւ Անանայէլի աշտարակը։
  • 2Եւ նորա մօտ շինեցին Երիքովի մարդիկը, եւ նորա մօտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։
  • 3Եւ Ձկանց դուռը շինեցին Սենաայի որդիքը, նորանք ծածկեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը։
  • 4Եւ նորանց մօտ նորոգեց Ակկուսի որդիի Ուրիայի որդի Մերամօթը, եւ նորանց մօտ նորոգեց Մասիզեբէլի որդիի Բարաքիայի որդի Մեսուղամը. Եւ նորանց մօտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։
  • 5Եւ նորանց մօտ նորոգեցին Թեկուացիք. Բայց նորանց երեւելիներն իրանց վզերը չ’տուին իրանց Տիրոջ ծառայութեանը։
  • 6Եւ Հին դուռը նորոգեցին Փասէի որդի Յովիադան եւ Բոսոդիայի որդի Մեսուղամը. Նորանք ծածկեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը։
  • 7Եւ նորանց մօտ նորոգեցին Գաբաւոնացի Մելատիան եւ Մերոնաթացի Յադոնը և Գաբաւոնի ու Մասփայի մարդիկը մինչեւ Գետի այս կողմի իշխանի աթոռը։
  • 8Նորա մօտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիէլը, եւ նորա մօտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, եւ Երուսաղէմը բաց թողեցին մինչեւ լայն պարիսպը։
  • 9Եւ նորանց մօտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղէմի կէս բաժնի իշխանը։
  • 10Եւ նորանց մօտ նորոգեց Հարումափի որդի Յեդայիան՝ նաեւ իր տան դիմացը. Եւ նորա մօտ նորոգեց Ասաբանիայի որդի Քետտուսը։
  • 11Միւս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան եւ Փաաթ-մովաբի որդի Ասուբը՝ նաեւ Փուռերի աշտարակը։
  • 12Եւ նորա մօտ նորոգեցին Ալօեսի որդի Սեղղումը՝ Երուսաղէմի կէս բաժնի իշխանը՝ ինքը եւ իր աղջիկները։
  • 13Ձորի դուռը նորոգեցին Անոնը եւ Զանովի բնակիչները, նորանք շինեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը, նաեւ պարսպիցը հազար կանգուն մինչեւ Աղբից դուռը։
  • 14Եւ Աղբից դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. Նա շինեց նորան եւ կանգնեցրեց նորա դռները, կղպանքները եւ նիգերը։
  • 16Նորանից յետոյ նորոգեց Աղբուքի որդի Նէեմիան՝ Բեթսուրի կէս բաժնի իշխանը մինչեւ Դաւիթի գերեզմանների դիմացը եւ մինչեւ շինուած ջրմուղը եւ մինչեւ հսկայից տունը։
  • 17Նորանից յետոյ նորոգեցին Ղեւտացիք՝ Բանիի որդի Հռէումը. Նորա մօտ նորոգեց Կէիլայի կէս բաժնի իշխանը՝ Ասափիան իր բաժնի չափ։
  • 18նորանից յետոյ նորոգեցին նորա եղբայրները՝ Ենադադի որդի Բաւային՝ Կէիլայի կէս բաժնի իշխանը։
  • 19Եւ նորա մօտ նորոգեց Յեսուի որդի Եզերը՝ Մասփայի իշխանը միւս մասը՝ զինարանը վեր գնալու ճանապարհի դիմացը անկիւնումը։
  • 20Նորանից յետոյ փութով նորոգեց Զաբբայի որդի Բարուքը միւս մասը անկիւնիցը մինչեւ մեծ քահանայ Եղիասիբի տան մուտքը։
  • 21Նորանից յետոյ նորոգեց Ակկուսի որդիի Ուրիայի որդի Մերամօթը միւս մասը Եղիասիբի տան մուտքից մինչեւ Եղիասիբի տան վերջը։
  • 22Եւ նորանից յետոյ նորոգեցին քահանաները՝ դաշտի բնակիչները։
  • 23Նորանից յետոյ նորոգեցին Բենիամինը եւ Ասուբը իրանց տների առաջը. Նորանից յետոյ նորոգեց Անանիայի որդիի Մաասիայի որդի Ազարիան իր տան կուշտը։
  • 24նորանից յետոյ նորոգեց Ենադադի որդի Բանուին միւս մասը՝ Ազարիայի տանից մինչեւ անկիւնը եւ դարձուածքը։
  • 25Ոզայի որդի Փաղաղը՝ անկիւնի եւ աշտարակի դիմացը, որ դուրս է գալիս թագաւորի վերի տանիցը բանտի գաւթի մօտ. Նորանից յետոյ Փարոսի որդի Փադայիան։
  • 26Եւ Նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում, նորոգեցին մինչեւ Ջուրի դռան դիմացը դէպի արեւելք, եւ դուրս եկած աշտարակը։
  • 27Նորանից յետոյ նորոգեցին Թեկուացիք միւս մասը դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը մինչեւ Ոփաղի պարիսպը։
  • 28Ձիերի դռնիցը վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։
  • 29Նորանից յետոյ նորոգեց Եմմերի որդի Սադովկը իր տան դիմացը. Եւ նորանից յետոյ նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արեւելեան դռան պահապանը։
  • 30նորանից յետոյ նորոգեցին Սեղեմիայի որդի Անանիան եւ Սեղեփի վեցերորդ որդի Անոնը միւս մասը. Նորանից յետոյ նորոգեց Բարաքիայի որդի Մեսուղամը իր սենեակի դիմացը։
  • 31նորանից յետոյ նորոգեց ոսկերչի որդի Մեղքիան մինչեւ Նաթանայիմների եւ վաճառականների տունը մինչեւ Մափկաթի դռան դիմացը եւ մինչեւ անկեան վերնատունը։
  • 32Եւ անկեան վերնատան ու Ոչխարաց դռան մէջտեղը նորոգեցին ոսկերիչները եւ վաճառականները։
← Ցանկ