ՆԵԵՄԻԱ3
- 1Եւ վեր կացան Եղիասիբ մեծ քահանան եւ նորա եղբարք քահանաները եւ շինեցին Ոչխարաց դուռը, նորանք նուիրեցին նորան եւ նորա դռները կանգնեցրին եւ նուիրեցին մինչեւ Մէայի աշտարակը՝ մինչեւ Անանայէլի աշտարակը։
- 2Եւ նորա մօտ շինեցին Երիքովի մարդիկը, եւ նորա մօտ շինեց Իմրիի որդի Զաքուրը։
- 3Եւ Ձկանց դուռը շինեցին Սենաայի որդիքը, նորանք ծածկեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը։
- 4Եւ նորանց մօտ նորոգեց Ակկուսի որդիի Ուրիայի որդի Մերամօթը, եւ նորանց մօտ նորոգեց Մասիզեբէլի որդիի Բարաքիայի որդի Մեսուղամը. Եւ նորանց մօտ նորոգեց Բաանայի որդի Սադովկը։
- 5Եւ նորանց մօտ նորոգեցին Թեկուացիք. Բայց նորանց երեւելիներն իրանց վզերը չ’տուին իրանց Տիրոջ ծառայութեանը։
- 6Եւ Հին դուռը նորոգեցին Փասէի որդի Յովիադան եւ Բոսոդիայի որդի Մեսուղամը. Նորանք ծածկեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը։
- 7Եւ նորանց մօտ նորոգեցին Գաբաւոնացի Մելատիան եւ Մերոնաթացի Յադոնը և Գաբաւոնի ու Մասփայի մարդիկը մինչեւ Գետի այս կողմի իշխանի աթոռը։
- 8Նորա մօտ նորոգեց ոսկերիչներից Հարհայիայի որդի Ոզիէլը, եւ նորա մօտ նորոգեց դեղագործների որդի Անանիան, եւ Երուսաղէմը բաց թողեցին մինչեւ լայն պարիսպը։
- 9Եւ նորանց մօտ նորոգեց Ովրի որդի Հռափայիան՝ Երուսաղէմի կէս բաժնի իշխանը։
- 10Եւ նորանց մօտ նորոգեց Հարումափի որդի Յեդայիան՝ նաեւ իր տան դիմացը. Եւ նորա մօտ նորոգեց Ասաբանիայի որդի Քետտուսը։
- 11Միւս մասը նորոգեցին Հարիմի որդի Մեղքիան եւ Փաաթ-մովաբի որդի Ասուբը՝ նաեւ Փուռերի աշտարակը։
- 12Եւ նորա մօտ նորոգեցին Ալօեսի որդի Սեղղումը՝ Երուսաղէմի կէս բաժնի իշխանը՝ ինքը եւ իր աղջիկները։
- 13Ձորի դուռը նորոգեցին Անոնը եւ Զանովի բնակիչները, նորանք շինեցին նորան եւ կանգնեցրին նորա դռները, կղպանքները եւ նիգերը, նաեւ պարսպիցը հազար կանգուն մինչեւ Աղբից դուռը։
- 14Եւ Աղբից դուռը նորոգեց Բեթաքարմայի բաժնի իշխան Ռեքաբի որդի Մեղքիան. Նա շինեց նորան եւ կանգնեցրեց նորա դռները, կղպանքները եւ նիգերը։
- 15Եւ Աղբիւրի դուռը նորոգեց Մասփայի բաժնի իշխան Քոլոզէի որդի Սեղղունը, նա շինեց նորան եւ ծածկեց, եւ կանգնեցրեց նորա դռները, կղպանքները եւ նիգերը, նաեւ Սիլովայի աւազանի պարիսպը թագաւորի պարտէզի մօտից մինչեւ Դաւիթի քաղաքից իջնող աստիճանները։
- 16Նորանից յետոյ նորոգեց Աղբուքի որդի Նէեմիան՝ Բեթսուրի կէս բաժնի իշխանը մինչեւ Դաւիթի գերեզմանների դիմացը եւ մինչեւ շինուած ջրմուղը եւ մինչեւ հսկայից տունը։
- 17Նորանից յետոյ նորոգեցին Ղեւտացիք՝ Բանիի որդի Հռէումը. Նորա մօտ նորոգեց Կէիլայի կէս բաժնի իշխանը՝ Ասափիան իր բաժնի չափ։
- 18նորանից յետոյ նորոգեցին նորա եղբայրները՝ Ենադադի որդի Բաւային՝ Կէիլայի կէս բաժնի իշխանը։
- 19Եւ նորա մօտ նորոգեց Յեսուի որդի Եզերը՝ Մասփայի իշխանը միւս մասը՝ զինարանը վեր գնալու ճանապարհի դիմացը անկիւնումը։
- 20Նորանից յետոյ փութով նորոգեց Զաբբայի որդի Բարուքը միւս մասը անկիւնիցը մինչեւ մեծ քահանայ Եղիասիբի տան մուտքը։
- 21Նորանից յետոյ նորոգեց Ակկուսի որդիի Ուրիայի որդի Մերամօթը միւս մասը Եղիասիբի տան մուտքից մինչեւ Եղիասիբի տան վերջը։
- 22Եւ նորանից յետոյ նորոգեցին քահանաները՝ դաշտի բնակիչները։
- 23Նորանից յետոյ նորոգեցին Բենիամինը եւ Ասուբը իրանց տների առաջը. Նորանից յետոյ նորոգեց Անանիայի որդիի Մաասիայի որդի Ազարիան իր տան կուշտը։
- 24նորանից յետոյ նորոգեց Ենադադի որդի Բանուին միւս մասը՝ Ազարիայի տանից մինչեւ անկիւնը եւ դարձուածքը։
- 25Ոզայի որդի Փաղաղը՝ անկիւնի եւ աշտարակի դիմացը, որ դուրս է գալիս թագաւորի վերի տանիցը բանտի գաւթի մօտ. Նորանից յետոյ Փարոսի որդի Փադայիան։
- 26Եւ Նաթանայիմները, որոնք բնակվում էին Ոփաղում, նորոգեցին մինչեւ Ջուրի դռան դիմացը դէպի արեւելք, եւ դուրս եկած աշտարակը։
- 27Նորանից յետոյ նորոգեցին Թեկուացիք միւս մասը դուրս եկած Մեծ աշտարակի դիմացը մինչեւ Ոփաղի պարիսպը։
- 28Ձիերի դռնիցը վեր նորոգեցին քահանաները՝ ամեն մարդ իր տան դիմացը։
- 29Նորանից յետոյ նորոգեց Եմմերի որդի Սադովկը իր տան դիմացը. Եւ նորանից յետոյ նորոգեց Սեքենիայի որդի Սեմայիան՝ արեւելեան դռան պահապանը։
- 30նորանից յետոյ նորոգեցին Սեղեմիայի որդի Անանիան եւ Սեղեփի վեցերորդ որդի Անոնը միւս մասը. Նորանից յետոյ նորոգեց Բարաքիայի որդի Մեսուղամը իր սենեակի դիմացը։
- 31նորանից յետոյ նորոգեց ոսկերչի որդի Մեղքիան մինչեւ Նաթանայիմների եւ վաճառականների տունը մինչեւ Մափկաթի դռան դիմացը եւ մինչեւ անկեան վերնատունը։
- 32Եւ անկեան վերնատան ու Ոչխարաց դռան մէջտեղը նորոգեցին ոսկերիչները եւ վաճառականները։